Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՍԼԱՎԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՍԼԱՎԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-193 նոյեմբերի, 2014 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-19)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 3 նոյեմբերի 2014թ. ՍԴԴԿՈ/1 - 19 | ՍԼԱՎԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

3 նոյեմբերի 2014թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 1 դատական կազմը

Նախագահությամբ Հ. Նազարյանի

Անդամակցությամբ Վ. Հովհաննիսյանի

Ա. Պետրոսյանի

Ուսումնասիրելով քաղաքացի Սլավիկ Պողոսյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Սլավիկ Պողոսյանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1-րդ հոդվածի 8-րդ մասն այնքանով, որքանով չի նախատեսում որպես դատական սանկցիա նիստերի դահլիճից հեռացնելու մասին դատարանի կայացրած որոշումը վերադաս դատարան բողոքարկելու իրավունք, ճանաչել ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի և 19-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներին հակասող և անվավեր»։

1. Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթը հնարավորություն է ընձեռում բողոքարկել միայն դատական տուգանք կիրառելու մասին դատարանի որոշումները, իսկ դատական սանկցիաների, այդ թվում նիստերի դահլիճից հեռացնելու վերաբերյալ կայացված որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, հետևաբար հնարավոր չէ անձի խախտված իրավունքները դատական պաշտպանության միջոցով վերականգնել, ինչպես նաև ստորադաս դատարանի կողմից կայացված որոշման նկատմամբ վերահսկողություն իրականացնել։

2. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով, դատական կազմը գտնում է, որ առկա չեն դիմումի քննությունը մերժելու հիմքեր, քանի որ

դիմումում առաջադրված հիշյալ հարցը ենթակա է սահմանադրական դատարանին, դիմողն այդ հարցով իրավասու է դիմել սահմանադրական դատարան, դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ ՀՀ սահմանադրական դատարանի որոշում, ինչպես նաև այլ դիմումի հիման վրա նույնաբովանդակ հարցով սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում, դիմողն սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները,

առկա է պետական տուրքի վճարման հանձնարարական։

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31 և 69-րդ հոդվածներով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

1. «Քաղաքացի Սլավիկ Պողոսյանի անհատական դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1-րդ հոդվածի 8-րդ մասի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալե գործն ընդունել քննության։

2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին։

Նախագահող

Անդամներ

3 նոյեմբերի 2014 թվականի

ՍԴԴԿՈ/1-19

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
3 նոյեմբերի, 2014 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-19
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել