ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2024 թվականի փետրվարի 7-ին «ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Նոտարիատի մասին» 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-274 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 82.4-րդ հոդվածի 5-րդ մասը «մերժելու մասին որոշում» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն օրենքի 82.9-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված հիմքով դիմումը մերժելու դեպքի)» բառերով: Հոդված 2. Օրենքի 82.6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «տույժի)» բառից հետո «և» բառը փոխարինել «,» կետադրական նշանով և նույն կետը «տոկոսների» բառից հետո լրացնել «և այլ վճարների» բառերով: Հոդված 3. Օրենքի 82.7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «մասում» բառը փոխարինել «կամ 2-րդ մասում» բառերով։ Հոդված 4. Օրենքի 82.9-րդ հոդվածում` 1) 1-ին մասում՝ ա. 1-ին կետը «որոշում» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված հիմքով դիմումը մերժելու դեպքի» բառերով, բ. 2-րդ կետի «սահմանված ժամկետում չի վերացրել» բառերը փոխարինել «սույն օրենքի 82.7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով վերադարձված դիմումը կրկին ներկայացրել է նոտարին՝ սահմանված ժամկետում չվերացնելով» բառերով, գ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4) գործարքի` պահանջի հիմքում ընկած որևէ էական պայման առ ոչինչ է.», դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ և 6-րդ կետերով. «5) դիմումը ներկայացվել է մինչև դիմում ներկայացնելը մահացած ֆիզիկական անձի կամ լուծարված իրավաբանական անձի դեմ. 6) ներկայացվել է պարտապանի կողմից իր պարտավորությունը կատարելու վերաբերյալ ապացույց:». 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով. «1.1. Գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումի մասին պարտապանին ծանուցելուց հետո՝ մինչև գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ կարգադրություն արձակվելը կամ դիմումը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերից մեկով մերժվելը, դիմողը կարող է ներկայացնել ներկայացված պահանջից հրաժարվելու դիմում: Նշված դիմումը ստանալուց հետո նոտարը եռօրյա ժամկետում մերժում է գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը:».
3) 2-րդ մասում՝ ա. «պարտապանը ծանուցում ստանալուց հետո՝ սահմանված 20-օրյա ժամկետում» բառերը հանել, բ. 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1) պարտապանը ծանուցում ստանալուց հետո՝ սահմանված 20-օրյա ժամկետում, ներկայացրել է առարկություն կամ կատարել է վճարման պահանջը. 2) մահացել է ֆիզիկական անձ պարտապանը, կամ լուծարվել է իրավաբանական անձ պարտապանը։».
4) 4-րդ մասը «իրավունքից» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված հիմքով դիմումը մերժելու դեպքի: Սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված հիմքով դիմումը մերժվելու դեպքում նույն պահանջով կրկին ներկայացված դիմումը ենթակա է քննության նոտարի կողմից» բառերով և նախադասությունով։ Հոդված 5. Օրենքի 82.10-րդ հոդվածում՝ 1) 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2) նշում բռնագանձվող գումարի ընդհանուր չափի վերաբերյալ՝ առանձին նշելով բռնագանձվող գումարի ընդհանուր չափի մեջ ընդգրկված հիմնական պարտավորության, տուժանքի (տուգանքի, տույժի), տոկոսների կամ այլ վճարների չափերը, ինչպես նաև այն գումարի չափը, որի վրա հաշվեգրվում են տուժանքները (տուգանքները, տույժերը), տոկոսները կամ այլ վճարներ, դրանց հաշվեգրման սկզբի տարին, ամիսը և ամսաթիվը:». 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով. «6. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետում, ինչպես նաև մինչև պարտադիր դարձած գումարի բռնագանձման պահանջով կարգադրությունը նոտարի կողմից էլեկտրոնային հաղորդագրությամբ հարկադիր կատարման ուղարկելը ընկած ժամանակահատվածում պարտապանի պարտավորության կատարման վերաբերյալ ապացույց ներկայացվելու դեպքում նոտարը կարգադրությունը չի ուղարկում հարկադիր կատարման՝ այդ մասին համակարգում կատարելով համապատասխան նշում և ծանուցելով դիմողին:»: Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հանրապետության նախագահ Վ. Խ ԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2024 թ. մարտի 1 Երևան ՀՕ-83-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մարտի 2024 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-83-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (14.03.2024-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2024.03.04-2024.03.17 Պաշտոնական հրապարակման օրը 04.03.2024 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 07.02.2024 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 01.03.2024 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 14.03.2024 Հիմնական ակտ 07.02.2024, ՀՕ-83-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 04.12.2001, ՀՕ-274 04.12.2001, ՀՕ-274 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 7 փետրվարի, 2024 թ.
- Գործի #:
- ՀՕ-83-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
