Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 464.2 — Արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդության լուծումը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 464.2AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 464.2 — Արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդության լուծումը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 464.2. Արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդության լուծումը 1. Արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդությունը դատարանը քննարկում է նախնական դատալսումների ընթացքում՝ մեղադրյալի, նրա պաշտպանի, հանրային մեղադրողի պարտադիր մասնակցությամբ: Դատարանը միջոցներ է ձեռնարկում արագացված վարույթ կիրառելու միջնորդության վերաբերյալ տուժողի կարծիքը պարզելու համար: 2. Միջնորդություն ներկայացնելուց հետո հանրային մեղադրողը ներկայացնում է մեղադրանքի փա

Ամբողջ Տեքստ

Հոդված 464.2. Արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդության լուծումը 1. Արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդությունը դատարանը քննարկում է նախնական դատալսումների ընթացքում՝ մեղադրյալի, նրա պաշտպանի, հանրային մեղադրողի պարտադիր մասնակցությամբ: Դատարանը միջոցներ է ձեռնարկում արագացված վարույթ կիրառելու միջնորդության վերաբերյալ տուժողի կարծիքը պարզելու համար:

2. Միջնորդություն ներկայացնելուց հետո հանրային մեղադրողը ներկայացնում է մեղադրանքի փաստական հիմքը, ինչպես նաև մեղադրյալին վերագրվող արարքի իրավական գնահատականը:

3. Միջնորդությունը քննարկելիս դատարանը մեղադրյալին հարցնում է, թե արդյոք նրան պարզ է ներկայացված մեղադրանքը, համաձայն է արդյոք նա մեղադրանքի հետ, պնդում է արդյոք արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդությունը, արդյոք միջնորդությունը ներկայացվել է կամավոր, մինչև միջնորդությունը ներկայացնելը արդյոք նա խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արդյոք արագացված վարույթ կիրառելու հետևանքները:

4. Դատարանը բավարարում է արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդությունը, եթե առկա է սույն օրենսգրքի 464.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքը, բացակայում են սույն օրենսգրքի 464.1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված` արագացված վարույթի կիրառումը բացառող հանգամանքները, ինչպես նաև եթե մեղադրյալը համաձայն է իրեն մեղսագրվող արարքին, միջնորդությունը ներկայացրել է կամավոր և գիտակցում է իր միջնորդության բնույթը և հետևանքները:

5. Դատարանը որոշում է կայացնում արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդությունը մերժելու և նախնական դատալսումները ընդհանուր կարգով շարունակելու մասին, եթե՝ 1) մեղադրյալին մեղսագրվող արարքն ակնհայտորեն կատարվել է մեղադրյալ չհանդիսացող այլ անձի կողմից կամ նրա մասնակցությամբ. 2) մեղադրյալին մեղսագրվող արարքին տրված իրավական գնահատականն ակնհայտորեն չի համապատասխանում մեղադրանքի փաստական հանգամանքներին. 3) սույն հոդվածի 3-րդ մասի հարցերից որևէ մեկին տրվում է ժխտական պատասխան:

6. Արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու դեպքում դատարանը սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով ապացույցների հետազոտում չի իրականացնում և որոշում է կայացնում լրացուցիչ դատալսումներ անցկացնելու մասին:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել