Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 99 — Դատավարական փաստաթղթերն ուղարկելու (հանձնելու) կարգը: Փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը: Դատավարության մասնակիցների կողմից փաստաթղթերը դատարան ներկայացնելու կարգ
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 99AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 99 — Դատավարական փաստաթղթերն ուղարկելու (հանձնելու) կարգը: Փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը: Դատավարության մասնակիցների կողմից փաստաթղթերը դատարան ներկայացնելու կարգ

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 99. Դատավարական փաստաթղթերն ուղարկելու (հանձնելու) կարգը: Փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը: Դատավարության մասնակիցների կողմից փաստաթղթերը դատարան ներկայացնելու կարգը 1. Դատական ծանուցագիրը դատավարության մասնակիցներին ուղարկելու (հանձնելու) մասին սույն գլխի կանոնները կիրառելի են դատավարական փաստաթղթերը դատավարության մասնակիցներին ուղարկելու (հանձնելու) նկատմամբ: 2. Այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցը սույն օրենսգր

Ամբողջ Տեքստ

Հոդված 99. Դատավարական փաստաթղթերն ուղարկելու (հանձնելու) կարգը: Փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը: Դատավարության մասնակիցների կողմից փաստաթղթերը դատարան ներկայացնելու կարգը 1. Դատական ծանուցագիրը դատավարության մասնակիցներին ուղարկելու (հանձնելու) մասին սույն գլխի կանոնները կիրառելի են դատավարական փաստաթղթերը դատավարության մասնակիցներին ուղարկելու (հանձնելու) նկատմամբ:

2. Այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցը սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում կրում է դատավարական փաստաթուղթը, դրան կից փաստաթղթերը կամ ապացույցները դատարանին և դատավարության այլ մասնակիցներին ուղարկելու պարտականություն, ապա դատավարական փաստաթղթերը կարող են ուղարկվել նաև պատվիրված նամակով՝ առանց հանձնման մասին ծանուցման:

3. Այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ յոթերորդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):

4. Դատավարության մասնակիցները և այլ անձինք սույն օրենսգրքով նախատեսված գրավոր փաստաթղթերը (հայցադիմում, դիմում, բողոք, հայցադիմումի պատասխան, միջնորդություն և այլն) կարող են դատարան ներկայացնել առձեռն, էլեկտրոնային եղանակով կամ փոստով: (99-րդ հոդվածը փոփ . 23.12.22 ՀՕ-576-Ն ) (23.12.22 ՀՕ-576-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել