Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 135 — Գույքի արգելադրման տևողությունը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 135AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 135 — Գույքի արգելադրման տևողությունը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 135. Գույքի արգելադրման տևողությունը 1. Գույքի արգելադրումը պահպանվում է մինչև տվյալ վարույթով եզրափակիչ դատավարական ակտն օրինական ուժի մեջ մտնելը: Տուժողի կամ այլ շահագրգիռ անձի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ դատարանն իրավասու է գույքի արգելադրումը պահպանելու նաև քրեական վարույթի ավարտից հետո՝ մինչև դատական ակտի կատարումը: 2. Վարույթի ընթացքում հսկող դատախազի հաստատմամբ՝ քննիչի կամ դատարանի որոշմամբ գույքը հանվում է արգելանքից

Ամբողջ Տեքստ

Հոդված 135. Գույքի արգելադրման տևողությունը 1. Գույքի արգելադրումը պահպանվում է մինչև տվյալ վարույթով եզրափակիչ դատավարական ակտն օրինական ուժի մեջ մտնելը: Տուժողի կամ այլ շահագրգիռ անձի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ դատարանն իրավասու է գույքի արգելադրումը պահպանելու նաև քրեական վարույթի ավարտից հետո՝ մինչև դատական ակտի կատարումը:

2. Վարույթի ընթացքում հսկող դատախազի հաստատմամբ՝ քննիչի կամ դատարանի որոշմամբ գույքը հանվում է արգելանքից, եթե ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք վկայում են գույքի արգելադրումը վերացնելու անհրաժեշտության մասին: Եթե արգելադրված գույքի նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ, ապա դատարանի որոշմամբ գույքը հանվում է արգելանքից, իսկ վարույթն իրականացնող մարմինն արգելադրում է դեպոզիտ հանձնված փոխհատուցման գումարը կամ միջոցներ է ձեռնարկում համարժեք այլ գույք արգելադրելու ուղղությամբ:

3. Գրավառուի միջնորդության հիման վրա վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ արգելադրված գրավի առարկան իրացնելու նպատակով հանվում է արգելանքից, եթե այն չի հանդիսանում՝ 1) հանցագործության արդյունքում ստացված գույք. 2) ահաբեկչության ֆինանսավորմանն ուղղված գույք. 3) տուժողին ենթադրյալ հանցագործությամբ պատճառված հնարավոր վնասի հատուցման համար անհրաժեշտ գույք, որի նկատմամբ գրավի կամ սեփականության իրավունքը երրորդ անձինք վիճարկում են դատական կարգով: Գրավառուի պահանջները բավարարելուց և գույքի իրացման ծախսերը նվազեցնելուց հետո մնացած միջոցները գրավառուն փոխանցում է դատարանի դեպոզիտ, իսկ մինչդատական վարույթում՝ դատախազության դեպոզիտային հաշվին: 4. (135-րդ հոդվածը լրաց. 11.07.24 ՀՕ-308-Ն, 11.02.26 ՀՕ-36-Ն) (հոդվածը 22.10.25 ՀՕ-353-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից) Գ Լ ՈՒ Խ 16 ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել