ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ — Հոդված 38 — Վերանայման դիմումի նախնական քննությունը 1.
Ամփոփում
Հոդված 38. Վերանայման դիմումի նախնական քննությունը 1. Հանձնաժողովը դիմումն ստանալու պահից եռօրյա ժամկետում որոշում է ընդունում դիմումը վերադարձնելու կամ դիմումն առանց քննության թողնելու կամ դիմումի հիման վրա վերանայման վարույթ հարուցելու մասին: Հանձնաժողովը վարույթ հարուցելուց հետո՝ մեկօրյա ժամկետում, էթիկայի հանձնաժողովին ծանուցում է դրա մասին: Վերանայման վարույթ հարուցելը կասեցնում է էթիկայի հանձնաժողովի եզրակացությունից բխող գործողությունների
Ամբողջ Տեքստ
Հոդված 38. Վերանայման դիմումի նախնական քննությունը 1. Հանձնաժողովը դիմումն ստանալու պահից եռօրյա ժամկետում որոշում է ընդունում դիմումը վերադարձնելու կամ դիմումն առանց քննության թողնելու կամ դիմումի հիման վրա վերանայման վարույթ հարուցելու մասին: Հանձնաժողովը վարույթ հարուցելուց հետո՝ մեկօրյա ժամկետում, էթիկայի հանձնաժողովին ծանուցում է դրա մասին: Վերանայման վարույթ հարուցելը կասեցնում է էթիկայի հանձնաժողովի եզրակացությունից բխող գործողությունների կատարումը:
2. Հանձնաժողովը որոշում է ընդունում դիմումը վերադարձնելու մասին, եթե չեն պահպանվել սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները: Դիմողը կարող է որոշումն ստանալու պահից 48 ժամվա ընթացքում դիմումը համապատասխանեցնել սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին և ներկայացնել Հանձնաժողով:
3. Հանձնաժողովը որոշում է ընդունում դիմումն առանց քննության թողնելու մասին, եթե՝ 1) չի պահպանվել դիմումը ներկայացնելու՝ սույն օրենքով սահմանված ժամկետը, և ժամկետը բաց թողնելը հարգելի չի համարվել. 2) դիմումի քննությունը դուրս է Հանձնաժողովի իրավասությունից. 3) դիմումը ներկայացրել է այդ իրավունքը չունեցող անձը:
4. Հանձնաժողովը որոշում է ընդունում եզրակացության վերանայման վարույթ հարուցելու մասին, եթե բացակայում են դիմումը վերադարձնելու կամ դիմումն առանց քննության թողնելու՝ սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված հիմքերը:
5. Դիմումը վերադարձնելու կամ դիմումն առանց քննության թողնելու մասին որոշման պատճենը Հանձնաժողովը ոչ ուշ, քան այդ որոշումն ընդունելուն հաջորդող օրն ուղարկում է հանրային ծառայողին: (38-րդ հոդվածը փոփ.
23.03.18 ՀՕ-208-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
