Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 37.2 — Հորատանցքերի կոնսերվացումը և լուծարումը Կոնսերվացման ենթակա են այն հորատանցքերը, որոնք պիտանի են շահագործման համար, սակայն այդ հորերից ջրօգտագործում չի իրականացվում: Լուծարման ենթա
ARLISՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 37.2AI Ինդեքսավորված

ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 37.2 — Հորատանցքերի կոնսերվացումը և լուծարումը Կոնսերվացման ենթակա են այն հորատանցքերը, որոնք պիտանի են շահագործման համար, սակայն այդ հորերից ջրօգտագործում չի իրականացվում: Լուծարման ենթա

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 37.2. Հորատանցքերի կոնսերվացումը և լուծարումը Կոնսերվացման ենթակա են այն հորատանցքերը, որոնք պիտանի են շահագործման համար, սակայն այդ հորերից ջրօգտագործում չի իրականացվում: Լուծարման ենթակա են այն հորատանցքերը, որոնք տեխնիկական անսարքության պատճառով շահագործման համար պիտանի չեն, և առկա է հետևյալ պայմաններից որևիցե մեկը. 1) հորատանցքի վերնամասը լցված է քարերով, մետաղական թափոններով, շինարարական աղբով, և հորի վերականգնումը հնարավոր չէ. 2) ջրե

Ամբողջ Տեքստ

Հոդված 37.2. Հորատանցքերի կոնսերվացումը և լուծարումը Կոնսերվացման ենթակա են այն հորատանցքերը, որոնք պիտանի են շահագործման համար, սակայն այդ հորերից ջրօգտագործում չի իրականացվում: Լուծարման ենթակա են այն հորատանցքերը, որոնք տեխնիկական անսարքության պատճառով շահագործման համար պիտանի չեն, և առկա է հետևյալ պայմաններից որևիցե մեկը. 1) հորատանցքի վերնամասը լցված է քարերով, մետաղական թափոններով, շինարարական աղբով, և հորի վերականգնումը հնարավոր չէ. 2) ջրերը խմելու, տնտեսական օգտագործման և ոռոգման համար պիտանի չեն. 3) ինքնահոս շատրվանող հորերը, որոնց ջրերը չեն օգտագործվում, հանգեցնում են շրջապատի ճահճացմանը, գրունտային ջրերի մակարդակի բարձրացմանը և հողային ռեսուրսների աղակալմանը. 4) արտախողովակային հոսքի առկայության դեպքում, եթե վերանորոգումը հնարավոր չէ. 5) սույն օրենսգրքի 34-րդ հոդվածով նախատեսված դեպքերում: Հորատանցքերի լուծարումը կամ կոնսերվացումն իրականացվում է այն անձանց միջոցների հաշվին, որոնց սեփականության իրավունքով պատկանող տարածքում է գտնվում տվյալ հորը, բացառությամբ ջրօգտագործողի կողմից դրամագլխի հաշվին հատկացված ամբողջական գումարի առկայության պայմաններում հորատված խորքային հորերի, որոնց լուծարումը կամ կոնսերվացումն իրականացվում է դրամագլխի հաշվին, իսկ դրամագլխի հաշվին ոչ ամբողջությամբ հատկացված գումարի դեպքում տարբերությունը վճարվում է ջրօգտագործողի միջոցներով: Դրամագլխի հաշվին գումար հատկացնելը չի տարածվում ջրային ոլորտում խմելու ջրի մատակարարման կամ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման համար լիցենզավորված գործունեություն իրականացնող անձանց վրա։ Սույն հոդվածով նախատեսված միջոցառումների կատարումից հետո ջրօգտագործողի կողմից դրամագլխին վճարված գումարի մնացորդը վերադարձվում է ջրօգտագործողին: Լուծարումը և կոնսերվացումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: (37.2-րդ հոդվածը խմբ. 07.07.22 ՀՕ-316-Ն ) ( 07.07.22 ՀՕ-316-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել