Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 258 — Լրացուցիչ և կրկնակի փորձաքննությունը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 258AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 258 — Լրացուցիչ և կրկնակի փորձաքննությունը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 258. Լրացուցիչ և կրկնակի փորձաքննությունը 1. Եթե փորձագետի եզրակացությունը թերի կամ անորոշ է, քննիչն իրավասու է նշանակելու լրացուցիչ փորձաքննություն` դրա կատարումը հանձնարարելով նույն կամ մեկ այլ փորձագետի: 2. Եթե փորձագետի եզրակացությունը հիմնավորված չէ, հանձնաժողովային փորձաքննություն կատարած փորձագետները չեն հանգել միասնական հետևության, անթույլատրելի են ճանաչվել փորձաքննության ընթացքում օգտագործված ապացույցները, կամ խախտվել է փորձաքննու

Ամբողջ Տեքստ

Հոդված 258. Լրացուցիչ և կրկնակի փորձաքննությունը 1. Եթե փորձագետի եզրակացությունը թերի կամ անորոշ է, քննիչն իրավասու է նշանակելու լրացուցիչ փորձաքննություն` դրա կատարումը հանձնարարելով նույն կամ մեկ այլ փորձագետի:

2. Եթե փորձագետի եզրակացությունը հիմնավորված չէ, հանձնաժողովային փորձաքննություն կատարած փորձագետները չեն հանգել միասնական հետևության, անթույլատրելի են ճանաչվել փորձաքննության ընթացքում օգտագործված ապացույցները, կամ խախտվել է փորձաքննության կատարման կարգը, ապա քննիչը պարտավոր է նշանակել կրկնակի փորձաքննություն` դրա կատարումը հանձնարարելով մեկ այլ փորձագետի: Կրկնակի փորձաքննություն նշանակելիս փորձագետին կարող է առաջադրվել նախկին հետազոտությունների ընթացքում կիրառված մեթոդների գիտական հիմնավորվածության հարցը:

3. Քննիչի նախաձեռնությամբ նախկին փորձաքննությունը կատարած փորձագետը կարող է ներգրավվել լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննության կատարմանը և տալ պարզաբանումներ, սակայն հետազոտական գործողությունների կատարմանը և եզրակացության ձևավորմանը նա չի մասնակցում:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել