«ՔԱՂԱՔԱՑԻ ՏԻԳՐԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 314.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ, 2-ՐԴ ՄԱՍԻ, 6-ՐԴ ՄԱՍԻ ԱՌԱՋԻՆ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, 302-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 63-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ, 2-ՐԴ ՄԱՍԻ, 6-ՐԴ ՄԱՍԻ ԱՌԱՋԻՆ ՊԱՐԲԵՐ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-82)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 27 նոյեմբերի 2012թ. ՍԴԱՈ - 82 | «ՔԱՂԱՔԱՑԻ ՏԻԳՐԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 314.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ, 2-ՐԴ ՄԱՍԻ, 6-ՐԴ ՄԱՍԻ ԱՌԱՋԻՆ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, 302-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 63-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ, 2-ՐԴ ՄԱՍԻ, 6-ՐԴ ՄԱՍԻ ԱՌԱՋԻՆ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ
«ՔԱՂԱՔԱՑԻ ՏԻԳՐԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՍԳՐՔԻ 314.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ, 2-ՐԴ ՄԱՍԻ, 6-ՐԴ ՄԱՍԻ ԱՌԱՋԻՆ
ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, 302-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ՀՀ ԴԱՏԱԿԱՆ
ՕՐԵՆՍԳՐՔԻ 63-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ, 2-ՐԴ ՄԱՍԻ, 6-ՐԴ ՄԱՍԻ ԱՌԱՋԻՆ
ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քաղաքացի Տիգրան Առաքելյանը 14.08.2012թ. դիմելով ՀՀ սահմանադրական դատարան բողոքարկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 2-րդ մասի, 6-րդ մասի առաջին պարբերության 2-րդ և 3-րդ նախադասությունների, 302-րդ հոդվածի, ՀՀ դատական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 2-րդ մասի, 6-րդ մասի առաջին պարբերության 2-րդ և 3-րդ նախադասությունների դրույթների Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը:
Համաձայն գործի նյութերի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, քննության առնելով թիվ ԵԿԴ/0225/01/11 քրեական գործը ամբաստանյալի սույն գործով դիմողի նկատմամբ արձանագրային որոշմամբ կիրառել է դատական սանկցիա մինչև դատական նիստի ավարտը նիստերի դահլիճից հեռացնելու ձևով։ Ի կատարումն դատարանի վերը նշված որոշման դիմողին հեռացրել են նիստերի դահլիճից, իսկ դատական քննությունը շարունակվել է։
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, ի թիվս այլնի, կիրառելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածը, որը վերաբերում է վերաքննության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտերին, իր 10.02.2012թ. որոշմամբ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վերը նշված որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության այն պատճառաբանությամբ, որ բողոքարկվել է բողոքարկման ոչ ենթակա դատական ակտ։
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի վերը նշված որոշման դեմ բերվել է վճռաբեկ բողոք, որը ՀՀ վճռաբեկ դատարանն իր 14.04.2012թ. որոշմամբ վերադարձրել է այն հիմնավորմամբ, որ վճռաբեկ բողոք ներկայացնելիս չեն պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի և 414.1-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները։
ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը սահմանում է, որ Սահմանադրությամբ և սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով սահմանադրական դատարան կարող է դիմել «յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը»։
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Սույն հոդվածում նշված գործերով դիմում (այսուհետ անհատական դիմում) կարող է ներկայացվել ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից հանդիսացած այն ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից, որի նկատմամբ գործը լուծող վերջնական դատական ակտով կիրառվել է որևէ օրենքի դրույթ, որը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները, և որը գտնում է, որ տվյալ գործով կիրառված օրենքի դրույթը հակասում է Սահմանադրությանը»։ Բացի դրանից, նույն հոդվածի 5-րդ մասը սահմանում է. «Սույն հոդվածում նշված գործերով դիմումները կարող են սահմանադրական դատարան ներկայացվել ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից իր հանդեպ կիրառված դատական ակտի վիճարկման հնարավորությունները սպառելու պահից ոչ ուշ, քան վեց ամիս հետո»։
Նկատի ունենալով նշված հանգամանքները, ինչպես նաև հաշվի առնելով միջանկյալ դատական ակտերի բողոքարկման վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-719, ՍԴՈ-918, ՍԴՈ-922 որոշումներում ամրագրված իրավական դիրքորոշումները, հիմք ընդունելով անհատական դիմումների հիման վրա գործերը քննության ընդունելիս դատական վերջնական ակտի առկայության և այդ ակտով դիմողի նկատմամբ օրենքի դրույթի կիրառված լինելու հանգամանքի սահմանադրական պահանջը, ինչպես նաև հաշվի առնելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին կետի և 32-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները, ՀՀ սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. Սույն գործի վարույթը կարճել։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
27 նոյեմբերի 2012 թվականի
ՍԴԱՈ-82
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 27 նոյեմբերի, 2012 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-82
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
