Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՍնԴ/0091/04/19
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

ՍնԴ/0091/04/19

Վճռաբեկ դատարանՍնԴ/0091/04/197 հուլիսի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ըստ «Յունիբանկ» ԲԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) դիմումի՝ Էմիլ Պետրոսյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.08.2022 թվականի որոշման դեմ Բանկի վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է Էմիլ Պետրոսյանին ճանաչել սնանկ: Սնանկության դատարանի (այսուհետ` Դատարան) 25.03.2019 թվականի վճռով դիմումը բավարարվել է: Դատարանի 11.06.2019 թվականի որոշմամբ հաստատվել է Էմիլ Պետրոսյանի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը: Սնանկության գործով կառավա

Ամբողջ Տեքստ

ԲՆ 225

///՛, ԼԻ-Ք- | ՑԵ ԵՐ բ

(1-ԻՆ

ՀՑԴ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Սնանկության գործ թիվ ՍնԴ/0091/04/19 դատարանի որոշում 2025թ.

Սնանկության գործ թիվ ՍնԴ/0091/04/19

Նախագահող դատավոր՝ Տ. Նազարյան

Դատավորներ՝ Ն. Կարապետյան

Կ. Չիլինգարյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

2025 թվականի հուլիսի 07-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ «Յունիբանկ» ԲԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) դիմումի՝ Էմիլ Պետրոսյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.08.2022 թվականի որոշման դեմ Բանկի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է Էմիլ Պետրոսյանին ճանաչել սնանկ: Սնանկության դատարանի (այսուհետ` Դատարան) 25.03.2019 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Դատարանի 11.06.2019 թվականի որոշմամբ հաստատվել է Էմիլ Պետրոսյանի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը:

Սնանկության գործով կառավարիչը (այսուհետ՝ Կառավարիչ) 21.12.2021 թվականին Դատարան է ներկայացրել Էմիլ Պետրոսյանի սնանկության գործն ավարտելու վերաբերյալ միջնորդություն:

2

Դատարանի 06.04.2022 թվականի վճռով ավարտվել է պարտապան Էմիլ Պետրոսյանի սնանկության գործը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.08.2022 թվականի որոշմամբ Բանկի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 06.04.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Դատավոր Ն. Կարապետյանը հայտնել է հատուկ կարծիք:

Սուն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ Օվսաննա Առաքելյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմեավորումներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործով դեռնս չեն սպառվել բոլոր միջոցներն՝ ուղղված գրավի առարկան ն պարտապանին պատկանող գույքը հայտնաբերելուն, ու սնանկության գործի ավարտով ստացվում է, որ պարտապանն ազատվում է իր պարտավորությունների կատարումից, իսկ գրավի առարկան, առանց պարտավորությունը մարելու, մնում է նրա սեփականությունը:

Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել այն հանգամանքին, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից 2111.2021 թվականի ն 17.01.2022 թվականի գրությունների համաձայն` պարտապանին պատկանող տրանսպորտային միջոցների նկատմամբ հայտարարված հետախուզումը դեռնս շարունակվում է ու առկա է դրանք հայտնաբերելու հնարավորություն:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ գույքի առկայության ե պարտատիրոջ պարտքի չմարման դեպքում ներկայացվել է վերջնական հաշվետվություն, այնինչ օրենքը հստակ սահմանում է, որ վերջնական հաշվետվությունը ներկայացվում է պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո, ինչպես նան սույն որոշման արդյունքում պարտապանների համար ստեղծվում են բարենպաստ պայմաններ պարտատիրոջ պարտքերը չմարելու համար:

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15.08.2022 թվականի որոշումը ն կայացնել նոր դատական ակտ:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

1) 27.04.2019 թվականի գույքագրման արձանագրության ն ֆինանսական վիճակի վերլուծության համաձայն Կառավարիչ Սամսոն Ղուկասյանը 27.04.2019 թվականին իրականացրել է պարտապան Էմիլ Պետրոսյանի գույքի գույքագրում ու ֆինանսական վիճակի վերլուծություն (հատոր 2-րդ, գ.թ. 4, 5).

2) ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 25.04.2019 թվականի թիվ 17/38345 գրության համաձայն` պարտապան Էմիլ Պետրոսյանի անվամբ հաշվառված է «8Խ'Խ/ 730» մակնիշի 07 ՕՕ 784 հաշվառման համարանիշի ավտոմեքենա (հատոր 2-րդ, գ.թ. 6).

3) տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 018ճ166567 վկայականի համաձայն՝ պարտապան Էմիլ Պետրոսյանի անվամբ հաշվառված է

3

«ՔՕԲՏԸՒԷ ՇԽԱ, 8 45Լ» մակնիշի հաշվառման համարանիշի ավտոմեքենա՝ Մ/Ք14829Ք76Լ464083 նույնացման համարով (հատոր 2-րդ, գ.թ. 13).

4) "պարտապան Էմի Պետրոսյանի գույքի գույքագրման ն փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ վերջինիս սեփականության իրավունքով պատկանում է «ՔՕՔՏՇՒԷ Շ/ՃՄ/ԷԿԱՎԷ 8 4.5Լ» մակնիշի 34 ՃՏ 748 հաշվառման համարանիշի ավտոմեքենա, որը Կառավարչի ձեռնարկած միջոցառումների արդյունքում չի հայտնաբերվել. Կառավարչի կողմից 19.06.2019 թվականին միջնորդություն է ներկայացվել Դատարան նշված ավտոմեքենայի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին (հատոր 2-րդ, գ.թ. 49).

5) ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից տրված գրությամբ պարտապան Էմիլ Պետրոսյանի անվամբ հաշվառված է «ՑԽՈ/ 730» մակնիշի 07 ՕՕ 784 հաշվառման համարանիշի ավտոմեքենա, որը Կառավարիչ Սամսոն Ղուկասյանի ձեռնարկած միջոցառումների արդյունքում չի հայտնաբերվել, վերջինիս կողմից 20.08.2019 թվականին միջնորդություն է ներկայացվել Դատարան նշված ավտոմեքենայի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին (հատոր 2-րդ, գ.թ. 50).

6) Դատարանի 23.08.2019 թվականի որոշմամբ հետախուզում է հայտարարվել պարտապան Էմիլ Պետրոսյանի անվամբ հաշվառված, «ՅԽՄ/ 730» մակնիշի 07 ՕՕ 784 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի նկատմամբ (հատոր 2-րդ, գ.թ. 51).

7) Դատարանի 13.09.2019 թվականի որոշմամբ հետախուզում է հայտարարվել պարտապան Էմիլ Պետրոսյանի անվամբ հաշվառված «ՔՕՔՏՇՒ|Է ՇՃՄԷԿԱԷ '/8 4.5Լ» մակնիշի 34 Տ 748 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի նկատմամբ (հատոր 2-րդ, գ.թ. 59).

8) Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 18.10.2019 թվականի որոշման համաձայն` պարտապան Էմիլ Պետրոսյանի անվամբ հաշվառված «ՔՕՔՏՇԻՒԷ ՇճՄԷԿԽԱԷ 8 4.5Լ» մակնիշի 34 ՃՏ 748 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի նկատմամբ հայտարարվել է հետախուզում ն ավարտվել է Դատարանի 13.09.2019 թվականի որոշման հիման վրա հարուցված թիվ 05429604 կատարողական վարույթը (հատոր 3-րդ, գ.թ. 163).

9) Կառավարիչ Սամսոն Ղուկասյանը 21.12.2021 թվականին Դատարան է ներկայացրել պարտապան Էմիլ Պետրոսյանի սնանկության գործն ավարտելու վերաբերյալ միջնորդություն, որին կից ներկայացրել է վերջնական հաշվետվություն, ինչի հիմքում դրել է հետնյալը. «Իմ կողմից կատարված հարցմանը ՀՀ ՀԿԱԾ-ից հայտնել են, որ Էմիլ Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող «ՔՕՔՏՇՒԷ Շճէխիէ 8 4.5Լ» մակնիշի, պետ. համարանիշը՝ 34 /ՃՏ 748 ն «ՑԽՄ7 730» մակնիշի, պետ. համարանիշը 07 ՕՕ 784, արտադրության ։տարեթիվը՝ 1995թ., ասվտոմեքենաները 01.11.2021թ. դրությամբ չի հայտնաբերվել: Իմ կողմից կատարված գործողությունների, նախարարություններին ն պետական կազմակերպություններին համապատասխան հարցումների արդյունքում, այդ թվում նան ԱԻՆ պաշտոնական կայքի` ոոճտ.ռո «Լիցենզավորման գործընթաց» բաժնում, Էմիլ Վահագնի Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող այլ գուք ն դեբիտորական պարտքեր չեն հայտնաբերվել, վերջին 5 տարում նրա կողմից օտարման գործարքներ չեն կատարվել» (հատոր 3-րդ, գ.թ. 136,137).

10) ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 02.07.2019 թվականի թիվ 17-716218 գրության համաձայն՝ պարտապան Էմիլ Պետրոսյանի անվամբ հաշվառված են «ՑԽ:// 730» մակնիշի 07 ՕՕ 784 հաշվառման համարանիշի ն «ՔՕԲՏՇՒ|Է Շ4ՃՅԷԿԱԷ /8 4.5Լ» մակնիշի 34 ՃՏ 748 հաշվառման համարանիշի ավտոմեքենաներ (հատոր 3-րդ, գ.թ. 147, 148).

11) ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր քարտուղարի 11.07.2019 թվականի թիվ 02/01.3/5279-19 գրության համաձայն՝ պարտապան Էմիլ Պետրոսյանի անվամբ գրանցված, ինչպես նան նախորդ հինգ տարիների ընթացքում օտարված օբյեկտներ չկան (հատոր 3-րդ, գ.թ. 146).

4

12) ՀՀ տարածքային կառավարման ն ենթակառուցվածքների նախարարի տեղակալի 15.07.2019 թվականի թիվ 08/331/860219 գրության համաձայն պարտապան Էմիլ Պետրոսյանի անվամբ 12.07.2019 թվականի դրությամբ ճանապարհաշինարարական, շինարարական ն այլ մեքենամեխանիզմների, երկաթուղային տրանսպորտային միջոցների, թռչող ն լողացող ապարատներ ու սարքավորումների, ինչպես նան դրանց բաղկացուցիչ մասերի նկատմամբ սեփականության իրավունք գրանցված չեն Ա վերջին հինգ տարվա ընթացքում նրա մասնակցությամբ որնէ գործարք չի կատարվել (հատոր 3-րդ, գ-թ. 145).

13) 56Պետական եկամուտների կոմիտեի 22.07.2019 թվականի թիվ 117/40259-2019 գրության համաձայն՝ պարտապան Էմիլ Պետրոսյանի կողմից 08.07.2014-08.07.2019 թվականների ժամանակահատվածում կատարված գործարքների վերաբերյալ մաքսային վիճակագրական տվյալների շտեմարանում տեղեկություն առկա չէ (հատոր 3-րդ, գ-թ. 144).

14) Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 01.11.2021 թվականի գրության համաձայն պարտապան Էմիլի Պետրոսյանի անվամբ սեփականության իրավունքով հաշվառված «ՔՕՔԲՏՇՒԷ ՇճէԽԻէ» մակնիշի 34 ՃՏ 748 հաշվառման համարանիշի ն «ՑԽՄ/ 730» մակնիշի 07 ՕՕ 784 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցները հայտնաբերելու վերաբերյալ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունից Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը տեղեկատվություն չի տրամադրվել (հատոր 3-րդ, գ.թ. 149).

15) Բանկը 27.12.2021 թվականին առարկություն է ներկայացրել Դատարան՝ պարտապան Էմիլ Պետրոսյանի սնանկության գործն ավարտելու վերաբերյալ (հատոր 3-րդ, գ.թ. 159, 160).

16) Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 17.01.2022 թվականի թիվ 214/03 գրության համաձայն՝ պարտապան Էմիլ Պետրոսյանի անվամբ հաշվառված «ՔՕՔՏՇՒԷ ՇՃՎԷԱԱԷ Կ8 4.5Լ» մակնիշի 34 ՃՏ 748 հաշվառման համարանիշի ն «Ցի/Մ/ 7301» մակնիշի 07 ՕՕ 784 հաշվառման համարանիշի ավտոմեքենաները գտնվում են հետախուզման մեջ ու չեն հայտնաբերվել (հատոր 3-րդ, գ.թ. 195):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտման առերնույթ առկայությամբ, որը հերքվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քենության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ «Սեաեկության մասին» ՀՀ օրենքի 8/7րդ հոդվածով սահմանված կարգով սնանկության վարույթն ավարտելու համար անհրաժեշտ' կառավարչի կողմից իրականացվող գործողություններին ն դրանց առանձեահատկություններին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի համաձայն՝ սնանկության վերաբերյալ գործով նշանակված կառավարիչը կազմակերպում է գույքագրում, միջոցներ է ձեռնարկում պարտապանին պատկանող գույքի պահպանության ապահովման համար:

Նույն հոդվածի 1-ին մասի «զ» կետի համաձայն՝ սնանկության վերաբերյալ գործով նշանակված կառավարիչը վերլուծում է պարտապանի ֆինանսական վիճակը, սնանկության պատճառները, ինչպես նան պարտապանի ֆինանսական, տնտեսական ն ներդրումային գործունեությունը ն նրա դրությունն ապրանքային շուկայում:

5

Մինչն 15.04.2020 թվականը գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1Լին մասի համաձայն՝ պարտապանի գույքի կազմում է ներառվում պարտապանին պատկանող ցանկացած գույք, (...):

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի համաձայն՝ պարտապանի գույքի գնահատումն իրականացնում է կառավարիչը Պարտապանի միջոցների հաշվին կառավարիչն իրավունք ունի հրավիրելու անկախ գնահատող պարտապանին պատկանող գույքի գնահատման համար՝ այդ մասին նախօրոք տեղյակ պահելով խորհրդին, իսկ այն ձնավորված չլինելու դեպքում՝ առավել մեծ պահանջներ ունեցող 5 հայտնի պարտատերերին:

Մինչն 15.04.2020 թվականը գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանին սնանկ ճանաչելուց հետո՝ 35 օրվա ընթացքում, կառավարիչը դատարան է ներկայացնում պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծությունը Պարտապանի գործունեությունը բազմաբնույթ լինելու ն մեծ ծավալներ ունենալու կամ այլ հարգելի պատճառների առկայության դեպքում դատարանը կարող է երկարաձգել ֆինանսական վիճակի վերլուծությունը ներկայացնելու ժամկետը ողջամիտ ժամկետով: (...)

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանի գույքի վաճառքն իրականացնում է կառավարիչը՝ իր կողմից գույքագրման արդյունքներով ներկայացված ն պարտատերերի խորհրդի, իսկ խորհուրդ ձնավորված չլինելու դեպքում պարտատերերի ժողովի կողմից հաստատված գույքի վաճառքի ծրագրի համաձայն ն դատարանի թույլտվությամբ՝ հրապարակային սակարկություններով կամ ուղղակի գործարքով:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կառավարիչը պարտավոր է պարտապանի լուծարման մասին որոշման ընդունման պահից դատարան ներկայացնել հաշվետվություն՝ պարտապանի գույքի վաճառքի, դրանից առաջացած միջոցների բաշխման, պարրատերերի պահանջների բավարարման, պարտապանի գույքի ն ակտիվների (այդ թվում" դեբիտորական պարտքերի) հավաքման ուղղությամբ իր իրականացրած միջոցառումների մասին:

ՀՀ վճռաբեկ դատարանը վերը նշված նորմերի վերլուծության արդյունքում արձանագրել է, որ սնանկության գործով նշանակված կառավարիչը պարտավոր է իրականացնել օրենքով սահմանված որոշակի գործողություններ պարտապանին պատկանող գուքի ն այլ ակտիվների հավաքագրման ուղղությամբ: (Մասնավորապես սնանկության գործով կառավարիչն իրականացնում է պարտապանի գույքի գույքագրում, որը ընդգրկում է պարտապանին պատկանող ամբողջ գույքը, ներառյալ` երրորդ անձանց համար կատարված, սակայն չվճարված աշխատանքներն ու ծառայությունները, ինչպես նան պարտապանի տիրապետման ներքո գտնվող իրերը: Պարտապանի գույքային դրությունն ուսումնասիրելու նպատակով սնանկության գործով կառավարիչը պարտավոր է օգտագործել գույքագրման արդյունքում ձեռք բերված ֆինանսական տվյալները, ձեռնարկել միջոցներ` պարտապանին պատկանող, սակայն երրորդ անձանց տիրապետության տակ գտնվող գույքը վերադարձնելու ուղղությամբ:

Սնանկության գործով կառավարիչ, պարտավոր է նան պարտապանի գույքային դրությունը պարզելու ն տեղեկատվություն ստանալու նպատակով հարցումներ կատարել համապատասխան մարմիններին, հաշվապահական հաշվետվությունների ստուգման ու գույքագրման արդյունքում տարաձայնությունների հայտնաբերման դեպքերում բացահայտել անհամապատասխանության պատճառները, ձեռնարկել միջոցներ գույքի վերադարձման ուղղությամբ, անհրաժեշտության դեպքում վերականգնել անշարժ գույքի փաստաթղթերը ն իրականացնել այդ գույքի պետական գրանցում, սահմանված կարգով հայց ներկայացնել ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը վերադարձնելու ու վնասները հատուցելու

6

պահանջով: Վերոնշյալ գործողություններն ուղղված են պարտապանին պատկանող գույքի հայտնաբեմանըն ն համապատասխանաբար դրանց սնանկության վարույթում պարտատերերի պահանջների բավարարմանն ուղղելուն (տե՛ս ըստ Պետական եկամուտների կոմիտեի դիմումի թիվ ԵԴ/0264/04/8 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.03.2025 թվականի որոշումը):

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 87րդ հոդվածի 1ին մասի համաձայն՝ պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց ոչ ուշ, քան 15 օր հետո կառավարիչը դատավորին է ներկայացնում պարտապանի վերջնական հաշվետվությունը:

Նուն հոդվածի 2-րդ մասի համաձայն դատարան ներկայացված վերջնական հաշվետվությանը կցվում են՝

ա) պարտապանի գույքի վաճառքը հավաստող փաստաթղթերը.

բ) պարտատերերի պահանջների գրանցամատյանը՝ նշելով բավարարված պահանջները.

գ) պարտատերերի պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերը:

Կառավարչի վերջնական հաշվետվություն "պետք է 6պարունակի ամփոփ տեղեկատվություն՝ պարտապանի ակտիվների հավաքման վերաբերյալ, ն հիմնավորված միջնորդություն՝ սնանկության գործն ավարտելու վերաբերյալ:

Նուն հոդվածի 5-րդ մասի համաձայն դատավորը, քննելով վերջնական հաշվետվությունը, վճիռ է կայացնում պարտապանի լուծարման հետնանքով սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մասին, կամ մերժում է գործն ավարտելու միջնորդությունը՝ նշելով մերժման պատճառները:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը սահմանել է պարտատերերի պահանջների ամբողջական բավարարման անհնարինության պայմաններում սնանկության գործը պարտապանի լուծարմամբ ավարտելու կարգը: Մասնավորապես՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի վերլուծությունից բխում է, որ սնանկության գործով կառավարչի կողմից պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց ոչ ուշ, քան 15 օր հետո վերջինս պարտավոր է դատարան ներկայացնել վերջնական հաշվետվություն, որը պետք է պարունակի ամփոփ տեղեկատվություն՝ պարտապանի ակտիվների հավաքման վերաբերյալ, ն հիմնավորված միջնորդություն, սնանկության գործն ավարտելու վերաբերյալ: Ընդ որում վերջնական հաշվետվությունն ինքնին բավարար չէ սնանկության գործն ավարտելու համար: Օրենսդիրն ամրագրել է դրույթ առ այն, որ վերջնական հաշվետվությանը կառավարիչը պետք է կցի նան պարտապանի գույքի վաճառքը հավաստող ,փաստաթղթերը, պարտատերերի պահանջների գրանցամատյանը՝ նշելով բավարարված պահանջները, պարտատերերի պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերը (տե՛ս ըստ «Յունիբանկ» ԲԲԸ-ի դիմումի թիվ ԵԿԴ/0090/04/13 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.07.2021 թվականի որոշումը):

Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները: ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԵԴ/0264/04/18 սնանկության գործի շրջանակներում արձանագրել է, որ սնանկության գործը հնարավոր է ավարտել ինչպես պարտապանի ֆինանսական առողջացմամբ, այնպես էլ՝ պարտապանի լուծարումով: Սնանկության գործը պարտապանի լուծարումով ավարտելու իրավական հիմքերից մեկը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածն է: Այդ հիմքով սնանկության գործը կարող է ավարտվել, եթե պարտապանի գույքի վաճառքից ստացված միջոցները սահմանված կարգով բաշխելուց հետո այլնս բացակայում է այլ գործողությունների կատարման անհրաժեշտությունը: Այդ դեպքում կառավարիչը դատարան պետք է ներկայացնի սնանկության գործով վերջնական հաշվետվությունը, որը պետք է պարունակի՝

1) ամփոփ տեղեկատվություն պարտապանի ակտիվների հավաքման վերաբերյալ,

7

2) միջնորդություն, որում հիմեավորվում է պարտապանի սեաեկության գործն ավարտելու անհրաժեշտությունը:

Սնանկության գործն ավարտելու համար էական է այն հանգամանքը, թե արդյոք կառավարիչը ձեռնարկել է իրենից կախված անհրաժեշր ու բավարար միջոցներ պարտապանի ակտիվների հավաքման ուղղությամբ ն արդյոք ներկայացրել է դրանց հավաքագրման հնարավորութան կամ անհնարինության վերաբերյալ հստակ տեղեկություններ: Այսինքն՝ սնանկության գործով կառավարիչը պարտավոր է յուրաքանչյուր դեպքում ձեռնարկել իրենից կախված ն պարտապանի գույքի հայտնաբերման համար էական նշանակություն ունեցող գործողություններ:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածով սահմանված կարգով սնանկության գործն ավարտելու հարցը քննարկելիս դատարանները պետք է պարզեն՝

Ս արդյո՞ք միջնորդությանը կից ներկայացվել են պարտապանի գույքի վաճառքը հավաստող փաստաթղթերը, պարտատերերի պահանջների գրանցամատյանը՝ նշելով բավարարված պահանջները, պարտատերերի պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերը,

2) արդյո՞ք կառավարիչը ձեռնարկել է անհրաժեշտ ն բավարար միջոցներ պարտապանի ակտիվների հավաքման ուղղությամբ,

Յ) արդյո՞ք կառավարչի կողմից ներկայացված վերջնական հաշվետվությունը պարունակում է ամփոփ ն հստակ տեղեկատվություն ակտիվների հավաքման վերաբերյալ,

4) արդյո՞ք միջնորդության մեջ նշված հիմնավորումները բավարար են սնանկության գործն ավարտելու համար:

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն՝ Կառավարիչը 27.04.2019 թվականին իրականացրել է Էմիլ Պետրոսյանի գույքի գույքագրում նե ֆինանսական վիճակի վերլուծություն, որի արդյունքում արձանագրել է, որ պարտապան Էմիլ Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանում են թվով երկու ամվտոմեքենաներ, որոնք ձեռնարկած միջոցառումների արդյունքում չեն հայտնաբերվել, հետնաբար Դատարանին միջնորդել է ավտոմեքենաների նկատմամբ հայտարարել հետախուզում:

Դատարանի 23.08.2019 թվականի ն 13.09.2019 թվականի որոշումներով հետախուզում է հայտարարվել պարտապան Էմիլ Պետրոսյանին պատկանող թվով երկու ավտոմեքենաների նկատմամբ:

Կառավարիչը 21.12.2021 թվականին Դատարան է ներկայացրել պարտապան Էմիլ Պետրոսյանի սնանկության գործն ավարտելու վերաբերյալ միջնորդություն, որին կից ներկայացրել է վերջնական հաշվետվություն, ինչի հիմքում դրել է այն հանգամանքը, որ պարտապան Էմիլ Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող թվով երկու ամտոմեքենաները չեն հայտնաբերվել:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 01.11.2021 թվականի գրության համաձայն պարտապան Էմիլ Պետրոսյանի անվամբ սեփականության իրավունքով հաշվառված «ՔՕՔՏԸՒԻԷ ՇՃՄԷԿԱՎԷ» մակնիշի 34 ՃՏ 748 հաշվառման համարանիշի ն «ՅԽՈ/ 730» մակնիշ 07 ՕՕ 784 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցները հայտնաբերելու վերաբերյալ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունից Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը տեղեկատվություն չի տրամադրվել:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 17.01.2022 թվականի թիվ 214/03 գրության համաձայն՝ պարտապան Էմիլ Պետրոսյանի անվամբ հաշվառված «ՔՕՔՏՇԻԷ

8

ՇՃՎԷԱԱԷ Կ8 4.5Լ» մակնիշի 34 ՃՏ 748 հաշվառման համարանիշի ն «Քի/Մ/ 7301» մակնիշի 07 ՕՕ 784 հաշվառման համարանիշի ավտոմեքենաները գտնվում են հետախուզման մեջ ու չեն հայտնաբերվել:

Դատարանը, 06.04.2022 թվականի վճռով ավարտելով սնանկության վարույթը, արձանագրել է, որ «սնանկության վարույթում կատարված հարցումների արդյունքում պարզվել է որ պարտապանը ունի սեփականության իրավունքով իրեն պատկանող թվով 2 ավտոմեքենաներ, որոնք չհայտնաբերվելու հիմքով Դատարանի 23.08.2019 թվականի ն 13.09.2019 թվականի որոշումներով հայտարարվել են հետախուզումներ: Ծառայության կատարողական գործողություններ արդյունքում տրանսպորտային միջոցները չեն հայտնաբերվել, որը հաստատվում է Ծառայության 17.012022 թվականի թիվ 214/03 գրությամբ: Այլ կերպ ասած' սպառվել են պարտապանին պատկանող գույքը հայտնաբերելու ուղղությամբ սնանկության վարույթի ընթացքում իրականացվելիք բոլոր միջոցները»:

Վերաքննիչ դատարանը Բանկի վերաքննիչ բողոքը մերժել է հետնյալ պատճառաբանությամբ. (..) «իրավաչափ է Դատարանի հետնություն այն մասին, որ սնանկության գործի վարույթը ավարտելու հանգամանքը չի կարող կախվածության մեջ լինել պարտապանի վերաբերյալ քրեական գործի հարուցման հանգամանքից, քանզի, միննույն է, պարտապանը չի կարող ազատ ճանաչվել իր պարտավորությունների կատարումից, ներառյալ «Սեանկության մասին» օրենքի 90-րդ հոդվածի 4-րդ մասի «դ» կետով նախապտեսված' հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման պարտավորություններից: Նշվածից հետնում է, որ Դատարանի' սնանկության գործե ավարտելու մասին վճռով պարտապանը չի ազատվել հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման պարտավորությունից, ուստի սնանկության գործի ավարտով չի խախտվում գրավի միջոցներից հետագայում բավարարում ստանալու իրավունքը, որպիսի պայմաններում հիմնավորված չեն այդ առեչությամբ բողոքում բերված փաստարկները»:

Սոււն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումեերի հիմեավորվածությունը' Վճռաբեկ դատարաեը հարկ է համարում արձանագրել հետնյալը.

Տվյալ դեպքում պարտապան Էմիլ Պետրոսյանը Դատարանի 25.03.2019 թվականի վճռով ճանաչվել է սնանկ: Կառավարիչը 21.12.2021 թվականին Դատարան է ներկայացրել պարտապան Էմիլ Պետրոսյանի սնանկության գործն ավարտելու վերաբերյալ միջնորդություն, որին կից ներկայացրել է՝

Լ. Վերջնական հաշվետվությունը, որով վերջինս հայտնել է, որ հարկադիր ծառայությունից հայտնել են, որ պարտապան էմիլ Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող «8խ(// 730» մակնիշի 07 ՕՕ 784 հաշվառման համարանիշի ն «ՔՕԹՏԸՇԻԷ Շ4ԷիիէԷ 8 45Լ» մակեիշի 34 45 748 հաշվառման համարանիշի ավտոմեքենաները 01.11.2021 թվականի դրությամբ չեն հայտնաբերվել:

Բացի այդ, հայտնել է նան, որ իր կողմից կատարված գործողությունների, նախարարություններին են պետական կազմակերպություններին »համապատասխան հարցումեերի արդյունքում, այդ թվում եան ԱԻՆ պաշրոնական կայքի" օտ. ռտ «Լիցենզավորման գործընթաց» բաժնում, Էմիլ Վահագնի Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող այլ գույք ն դեբիլրորական պարտքեր չեն հայտնաբերվել, վերջին 5 տարում երա կողմից օտարման գործարքներ չեն կատարվել,

2. ՀՀ ՊԵԿ-ի 22.072019 թվականի գրությունը, որի համաձայե՝ պարտապան էմիլ Պետրոսյանի կողմից 08.07.2014-08.07.2019 թվականեերի -ժամանակահատվածում կատարված գործարքների վերաբերյալ տեղեկություն մաքսային վիճակագրական տվյալների շտեմարանում առկա չեն,

9

Յ. ՀՀ տարածքային կառավարման ն ենթակառուցվածքների նախարարի տեղակալի 15.07.2019 թվականի գրությունը, որի համաձայն պարտապանի Էմիլ Պետրոսյանի անվամբ 12.07.2019 թվականի դրությամբ ճանապարհաշինարարական, շինարարական ն այլ մեքենամեխանիզմների, երկաթուղային տրանսպորտային միջոցների, թոչող ն լողացող ապարատներ ու սարքավորումների, ինչպես նան դրանց բաղկացուցիչ մասերի նկատմամբ սեփականության իրավունք գրանցված չեն ն վերջին հինգ տարվա ընթացքում երա մասնակցությամբ որնէ գործարք չի կատարվել,

4. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր քարտուղարի 11.07.2019 թվականի գրությունը, որի համաձայն՝ պարտապանի էմիլ Պետրոսյանի անվամբ գրանցված, ինչպես նան նախորդ հինգ տարիների ընթացքում օտարված օբյեկտներ չկան,

5. ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 02.07.2019 թվականի գրությունը, որի համաձայե' պարտապան Էմիլ Պետրոսյանի անվամբ հաշվառված է Լ «8Ցխ/// 730» մակնիշի 07 ՕՕ 784 հաշվառման համարանիշի ն «ԵՕՏՏՇԱԷ Շ47ՌԽՈԷ Մ8 4.5Լ» մակնիշի 34 /4Տ 748 հաշվառման համարանիշի ավտոմեքենաներ,

6. Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 011.2021 թվականի գրությունը, որի համաձայն պարտապան էմիլ Պետրոսյանի անվամբ սեփականության իրավունքով հաշվառված «ԵՕՋԹՏԸՄԷ Շ47ԷԽԻԷ» մակնիշի 34 4Տ 748 հաշվառման համարանիշի ն «ՑԽՈՈ/ 730» մակնիշի 07 ՕՕ 784 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցները հայտնաբերելու վերաբերյալ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունից Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը տեղեկատվություն չի տրամադրվել:

Դատարանի 06.04.2022 թվականի վճռով ավարտվել է Էմիլ Պետրոսյանի սնանկության գործը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Կառավարիչը, ղեկավարվելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքով, իր լիազորությունների շրջանակում ձեռնարկել է իրենից կախված ն պարտապանի գույքի հայտնաբերման ուղղությամբ անհրաժեշտ ու բավարար միջոցներ, մասնավորապես՝ 27.04.2019 թվականին իրականացրել է պարտապան Էմիլ Պետրոսյանի գույքի գույքագրում ու ֆինանսական վիճակի վերլուծություն, ինչպես նան Դատարան է ներկայացրել վերջնական հաշվետվությունը, ՀՀ ՊԵԿ-ի 22.07.2019 լթյվականի գրություն, ՀՀ տարածքային կառավարման ն ենթակառուցվածքների նախարարի տեղակալի 15.07.2019 թվականի գրությունը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր քարտուղարի 11.07.2019 թվականի գրությունը, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 02.07.2019 թվականի գրությունը, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 0111.12021 թվականի գրությունը, որոնց համաձայն՝ պարտապան Էմիլ Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոմեքենաները չեն հայտնաբերվել, իսկ կատարողական վարույթն էլ ավարտվել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով, որով ըստ էության արձանագրվել է, որ անհնարին է պարզել պարտապան Էմիլ Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող թվով երկու ավտոմեքենաների գտնվելու վայրը, իսկ ձեռնարկված՝ օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն: Ընդ որում՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 17.01.2022 թվականի գրության -համաձայն՝ պարտապան Էմիլ Պետրոսյանին պատկանող թվով երկու ավտոմեքենաները գտնվում են հետախուզման մեջ ու չեն հայտնաբերվել: Այսինքն՝ պարտապան Էմիլ Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքը հայտնաբերել հնարավոր չի եղել ն այդ մասով Կառավարիչը հնարավոր բոլոր գործողություններն իրականացրել է: Ավելին, վերջնական հաշվետվությամբ պարտապան Էմիլ Պետրոսյանի ակտիվների

10

հավաքագրման վերաբերյալ ամփոփ տեղեկությունում նշված փաստերի ուսումնասիրությունից նս հետնում է, որ սնանկության գործով կառավարչի կողմից պարտապան Էմի Պետրոսյանի ակտիվների հավաքագրմանն ուղղված բոլոր միջոցառումները կատարվել են օրենքով սահմանված կարգով, ինչի արդյունքում թվով երկու ավտոմեքենաները չեն հայտնաբերվել: Այսինքն՝ սույն գործով ինչպես կառավարչի, այնպես էլ Դատարանի կողմից ձեռնարկված համապատասխան գործողությունները ուղղված պարտապան Էմիլ Պետրոսյանի գույքերի հայտնաբերմանը, եղել են ապարդյուն:

Բացի այդ, Բանկը վճռաբեկ բողոքում նշելով, որ պարտապան Էմիլ Պետրոսյանին պատկանող գույքը հայտնաբերելու ուղղությամբ իրականացվող բոլոր միջոցները սպառված չեն, այդուհանդերձ ո՛չ Դատարան ներկայացված առարկության մեջ, ն ոչ էլ վերաքննիչ բողոքում չի մասնավորեցրել, թե կոնկրետ որ գործողության կատարմամբ հնարավոր կլիներ հայտնաբերել գույքը, որոնք չեն իրականացվել Դատարանի ն Կառավարչի կողմից, այն դեպքում, երբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը, որը գույք հայտնաբերելու համար ունի անհամեմատ ավելի մեծ ռեսուրսներ ն լիազորություններ, չի կարողացել դրանք հայտնաբերել, ապա ինչ գործիքակազմի միջոցով դրանք պետք է հայտնաբերեր Կառավարիչը, ում հնարավորություններն ու լիազորություններն անհամեմատ քիչ են:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի հակասական մեկանաբանություններն ու անորոշությունները բացառելու ն դատական միասնական ու կանխատեսելի պրակտիկա ձնավորելու նպատակով սույն գործի փաստերի համադրմամբ անհրաժեշտ է համարում անդրադառնալ թիվ ԵԴ/0264/04/18 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.03.2025 թվականի որոշմանը, որով ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «սույն գործով թեն «Սեանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածի Լին մասի հիմքով Դատարանի կողմից կայացված որոշման հիման վրա հարուցված կատարողական վարույթն ավարտվել է' պայմանավորված կատարողական գործողությունների ընթացքում Ընկերության անվամբ գուք ն դրամական միջոցներ հայտնաբերված չլինելու հանգամանքով, այնուամենայնիվ, միայն կատարողական վարույթն այդ պատճառաբանությամբ ավարտելու մասին որոշման առկայությունը չի կարող բավարար հիմ. հանդիսանալ հաստատված համարելու որ Կառավարիչն իրականացրել է համապատասխան, անհրաժեշտ ու բավարար գործողություններ պարտապանի ակտիվների մասին տեղեկություններ հավաքագրելու ն դրանք գույքագրելու ուղղությամբ, քանի որ Կառավարիչն առեվազե զրկված չի եղել Ընկերությանը պատկանող ակտիվների հայտնաբերման կամ դրանց հայտնաբերման հեարավորության կամ անհնարինության վերաբերյալ Ընկերության տնօրենին հարցում կատարելու ու պարզաբանում ստանալու հեարավորությունից, որպիսի գործողությունն իրագործելու դեպքում նոր միայն կարող էր գալ նման եզրահանգման»:

Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ «Վերաքննիչ դատարանը, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից կատարված գործողությունների արդյունքում ստացված տեղեկատվությունն առավել քան հավաստի լինելու հիմքով Ընկերության տեօրենից ակտիվների առկայության կամ բացակայության վերաբերյալ բացատրություններ վերցնելու կառավարչի հնարավորություն ունենալն առարկայազուրկ համարելով, անտեսել է մասնավորապես այն, որ Կառավարչի ուղարկած «Հայէկոնոմբանկ» ԲԲԸի պահանջե ու պարտատերերի պահանջեերի նախնական ցուցակը, Դատարանի 13.05.2020 թվականի «Պարտապանի լուծարման վարույթ սկսելու մասին» որոշումը ն Դատարանի 2108.2020 թվականի «Գույքի վաճառքը թույլատրելու մասին» որոշումն Ըեկերության տեօրեն Արտակ Բարխուդարյանի կողմից ստացված լինելու պայմաններում Կառավարիչը պարտավոր էր չսահմանափակվել միայն Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից կատարված կատարողական գործողություններով ու ինքեուրույն,

11

կառավարչին տրված լիազորությունների հեարավոր բոլոր եղանակներով, այդ թվում" Ըեկերության տնօրենին հարցում կատարելու, պարտապանի գույքի գույքագրումը պատշաճ կատարելու միջոցով պետք է հնարավորիես փորձեր բացահայտել Ընկերության ակտիվների առկայության կամ բացակայության հանգամանքը»:

Վերոգրյալից հետնում է, որ ի տարբերություն վերը նշված թիվ ԵԴ/0264/04/18 սնանկության գործի, որի շրջանակում Սնանկության դատարանը սնանկության գործն ավարտել է՝ հիմքում ունենալով միայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով հարուցված կատարողական վարույթն ավարտելու մասին որոշումը, որի համաձայն կատարողական վարույթն :ավարտվել|Սլէ, քանի որ կատարողական գործողությունների ընթացքում գույք ն դրամական միջոցներ չեն հայտնաբերվել, սույն գործով Կառավարիչը չի սահմանափակվել միայն պարտապան Էմիլ Պետրոսյանի գույքի գույքագրում ն ֆինանսական վիճակի վերլուծություն իրականացնելով, այլ ձեռնարկել է իրենից կախված նե պարտապանի շարժական գույքի հայտնաբերման համար էական նշանակություն ունեցող անհրաժեշտ գործողություններ, մասնավորապես՝ պարտապան Էմիլ Պետրոսյանին պատկանող թվով երկու ավտոմեքենաները հայտնաբերելու համար միջնորդություն է ներկայացրել Դատարան, որի հիման վրա Դատարանը հետախուզում է հայտարարել պարտապան Էմիլ Պետրոսյանին պատկանող թվով երկու ավտոմեքենաների հայտնաբերման համար, սակայն այդ գործողությունները եղել են ապարդյուն, քանի որ պարտապան Էմիլ Պետրոսյանին պատկանող թվով երկու ավտոմեքենաները Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից 2021-2022 թվականներին հարուցված ու ավարտված կատարողական վարույթների արդյունքում չեն հայտնաբերվել, ինչն էլ բավարար էր ստորադաս դատարանների համար հաստատված համարելու, որ պարտապան Էմիլ Պետրոսյանին պատկանող շարժական գույքը հայտնաբերել հնարավոր չէ:

Հետնաբար սույն գործով Կառավարիչը, ղեկավարվելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքով, իր լիազորությունների շրջանակում ձեռնարկել է իրենից կախված ն պարտապանի գույքի հայտնաբերման ուղղությամբ անհրաժեշտ ու բավարար միջոցներ, ուստի սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումներն ու պատճառաբանությունները բավարար են եզրահանգելու, որ Դատարանը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի հիմքով սնանկության գործն ավարտելու վերաբերյալ Կառավարչի միջնորդությունը բավարարելով ն պարտապան Էմիլ Պետրոսյանի սնանկության վերաբերյալ գործն ավարտելով, իսկ Վերաքննիչ դատարանն էլ այն համարելով իրավաչափ, եկել են ճիշտ եզրահանգման, ուստի վճռաբեկ բողոքն այս հիմքով անհիմն է:

Անդրադառնալով վճռաբեկ բողոքի այն հիմքին, որ սնանկության գործի ավարտով պարտապանն ազատվում է պարտավորությունների կատարումից ն գրավի առարկան առանց պարտավորությունը մարելու մնում է պարտապանի սեփականությունն ու պարտապանի համար ստեղծվում է բարենպաստ պայմաններ պարտատիրոջ պարտքերը չմարելու համար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ հիմքը նս անհիմն է, քանի որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 97-րդ հոդվածի համաձայն` ֆիզիկական անձի սնանկության գործը պարտավիհրությունների կատարումից ազատելով ավարտելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հերո սնանկ ճանաչված ֆիզիկական անձե ազատվում է բոլոր դրամական պարտավորությունների կատարումից, բացառությամբ' (...). պարտատերերի պահանջներից սնանկության վարույթի ընթացքում գույք թաքցրած լինելու դեպքում` թաքցված գույքի արժեքի չափով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թաքցված գույքի հայտնաբերման անհնարինությունը չի հանգեցնում պարտավորությունից ազատման ն սնանկության գործի ավարտը չի կարող զրկել պարտատիրոջը պարտապանի կողմից թաքցված գույքից հետագայում բավարարում ստանալու հնարավորությունից, որն իրավաչափորեն կարող էր

12

ակնկալել, քանի որ հետախուզման մեջ գտնվող թաքցված գույքը հայտնաբերվելու դեպքում պահանջատերը զրկված չէ այդ կամ պարտապանին պատկանող այլ գույքի վրա թաքցված գույքի արժեքի չափով բռնագանձում տարածելու պահանջով դատարան դիմելու իրավունքից:

Ամփոփելով վերոգրյալ իրավական ն փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը բավարար չեն Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ: Հետնաբար սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված վճռաբեկ բողոքը մերժելու ն Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու լիազորությունը սուն որոշման պատճառաբանություններով:

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու ն բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են նույն գլխի (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ կանոններին համապատասխան:

Մինչն 30.10.2021 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի «բ» ենթակետի բովանդակությունից բխում է, որ դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետնյալ դրույքաչափերով՝ ոչ դրամական պահանջի գործերով՝ բազային տուրքի քսանապատիկի չափով:

Մինչն 30.10.2021 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի «ա» կետի բովանդակությունից բխում է, որ պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ, եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանծջվում է գործող օրենսդրությամբ:

Տվյալ դեպքում Բանկը վճռաբեկ բողոք ներկայացնելու համար վճարել է 40.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի գումար: Բանկի վճռաբեկ բողոքը մերժվելու պայմաններում մեկ ոջ դրամական պահանջի գործով վճարման ենթակա պետական տուրքի գումարի՝ 20.000 ՀՀ դրամ չափով, դատական ծախսերի բաշխման հարցը պետք է համարել լուծված, իսկ Բանկի կողմից ավել վճարված 20.000 ՀՀ դրամը ենթակա է վերադարձման՝ օր

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
7 հուլիսի, 2025 թ.
Գործի #:
ՍնԴ/0091/04/19
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել