ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 104 — Ալիմենտի հաշվակցման և հետգանձման անթույլատրելիությունը 1.
Ամփոփում
Հոդված 104. Ալիմենտի հաշվակցման և հետգանձման անթույլատրելիությունը 1. Ալիմենտը չի կարող հաշվակցվել այլ հակընդդեմ պահանջներով։ 2. Ալիմենտի վճարված գումարները չեն կարող հետ պահանջվել, բացառությամբ հետևյալ դեպքերի, երբ՝ ա) վերացվել է ալիմենտ ստացողի կողմից կեղծ տեղեկություններ հաղորդելու կամ նրա կողմից կեղծ փաստաթղթեր ներկայացնելու հիման վրա ալիմենտ բռնագանձելու մասին դատարանի վճիռը. բ) ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությունն անվավեր է ճանաչվել
Ամբողջ Տեքստ
Հոդված 104. Ալիմենտի հաշվակցման և հետգանձման անթույլատրելիությունը 1. Ալիմենտը չի կարող հաշվակցվել այլ հակընդդեմ պահանջներով։
2. Ալիմենտի վճարված գումարները չեն կարող հետ պահանջվել, բացառությամբ հետևյալ դեպքերի, երբ՝ ա) վերացվել է ալիմենտ ստացողի կողմից կեղծ տեղեկություններ հաղորդելու կամ նրա կողմից կեղծ փաստաթղթեր ներկայացնելու հիման վրա ալիմենտ բռնագանձելու մասին դատարանի վճիռը. բ) ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությունն անվավեր է ճանաչվել այն ալիմենտ ստացողի կողմից խաբեության, սպառնալիքի կամ բռնության ազդեցության տակ կնքված լինելու հետևանքով. գ) դատարանի վճռով հաստատվել է դատարանի վճիռը, ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությունը կամ կատարողական թերթը կեղծելու փաստը, որոնց հիման վրա վճարվել է ալիմենտը։
3. Եթե սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողությունները կատարել է երեխայի կամ ալիմենտ ստացող չափահաս անգործունակ անձի ներկայացուցիչը, ապա ալիմենտի բռնագանձում չի կատարվում, իսկ վճարված ալիմենտի գումարները բռնագանձվում են մեղավոր ներկայացուցչից՝ ալիմենտ վճարելու պարտավոր անձի հայցով։
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
