ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 471 — Համագործակցության համաձայնագիր կնքած մեղադրյալի նկատմամբ դատաքննության հատուկ կարգ կիրառելու միջնորդությունը 1.
Ամփոփում
Հոդված 471. Համագործակցության համաձայնագիր կնքած մեղադրյալի նկատմամբ դատաքննության հատուկ կարգ կիրառելու միջնորդությունը 1. Սույն օրենսգրքի 205-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում հսկող դատախազը, ուսումնասիրելով քննիչից ստացած վարույթի նյութերը, ինչպես նաև մեղադրյալի կողմից համաձայնագրով ստանձնած իր պարտականությունների պատշաճ կատարումը հաստատող ապացույցները, հաստատում է մեղադրական եզրակացությունը և իրավասու դատարան միջնորդություն է հարուց
Ամբողջ Տեքստ
Հոդված 471. Համագործակցության համաձայնագիր կնքած մեղադրյալի նկատմամբ դատաքննության հատուկ կարգ կիրառելու միջնորդությունը 1. Սույն օրենսգրքի 205-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում հսկող դատախազը, ուսումնասիրելով քննիչից ստացած վարույթի նյութերը, ինչպես նաև մեղադրյալի կողմից համաձայնագրով ստանձնած իր պարտականությունների պատշաճ կատարումը հաստատող ապացույցները, հաստատում է մեղադրական եզրակացությունը և իրավասու դատարան միջնորդություն է հարուցում մեղադրյալի նկատմամբ դատաքննության հատուկ կարգ կիրառելու մասին կամ որոշմամբ մերժում է այդպիսի միջնորդությամբ վարույթի նյութերը դատարան հանձնելը, եթե մեղադրյալի կողմից համաձայնագրով ստանձնած իր պարտականությունները չեն կատարվել կամ կատարվել են ոչ պատշաճ:
2. Միջնորդության մեջ նշվում են` 1) մեղադրյալի համագործակցության բնույթն ու սահմանները. 2) հանցագործության բացահայտումը և այն կատարած անձի պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելու համար մեղադրյալի համագործակցության նշանակությունը. 3) մեղադրյալի կողմից համաձայնագրով ստանձնած իր պարտականությունների պատշաճ կատարումը հաստատող ապացույցները. 4) մեղադրյալի, նրա մերձավոր ազգականի կամ նրա հետ կապված այլ անձի նկատմամբ կիրառված հատուկ պաշտպանության միջոցները, դրանց հիմքերը և նպատակը:
3. Միջնորդության պատճենը հանձնվում է մեղադրյալին և նրա պաշտպանին, որոնք իրավունք ունեն դրա վերաբերյալ իրենց նկատառումները ներկայացնելու դատարան:
4. Մեղադրյալին և պաշտպանին հանձնվում է մեղադրյալի նկատմամբ դատաքննության հատուկ կարգ կիրառելու միջնորդությամբ վարույթի նյութերը դատարան հանձնելը մերժելու մասին որոշումը, որը կարող է բողոքարկվել վերադաս դատախազին այն ստանալու պահից յոթնօրյա ժամկետում: Մինչև բողոքի լուծումը վարույթի նյութերը չեն կարող ուղարկվել դատարան:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
