Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՆԱՐԵԿ ԱՄԲԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 214-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 116-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 118-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4 ԵՎ 5-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 178-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ, 2 ԵՎ 7-ՐԴ ՄԱ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված
Ուժը կորցրած ակտ։ Վերնագիրն ասում է, որ այս խմբագրությունն այլևս ուժի մեջ չէ։ Վկայակոչելուց առաջ գտեք գործող տարբերակը։

«ՆԱՐԵԿ ԱՄԲԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 214-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 116-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 118-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4 ԵՎ 5-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 178-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ, 2 ԵՎ 7-ՐԴ ՄԱ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-23230 հոկտեմբերի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-232)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 30 հոկտեմբերի 2026թ. ՍԴԱՈ - 232 | «ՆԱՐԵԿ ԱՄԲԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 214-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 116-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 118-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4 ԵՎ 5-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 178-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ, 2 ԵՎ 7-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 285-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ, 3 ԵՎ 9-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 286-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 288-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 4-ՐԴ ՄԱՍԻ, 359-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3 ԵՎ 4-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆՈՐՈՇՈՒՄ

«ՆԱՐԵԿ ԱՄԲԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՝ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18 -ԻՆ

ԸՆԴՈՒՆՎԱԾ ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1 -ԻՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ

ՕՐԵՆՍԳՐՔԻ 214 -ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1 -ԻՆ ՄԱՍԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 116 -ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1 -ԻՆ ՄԱՍԻ, 118 -ՐԴ

ՀՈԴՎԱԾԻ 4 ԵՎ 5 -ՐԴ ՄԱՍԵՐԻ, 178 -ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1 -ԻՆ, 2 ԵՎ 7-ՐԴ ՄԱՍԵՐԻ,

285 -ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1 -ԻՆ, 3 ԵՎ 9 -ՐԴ ՄԱՍԵՐԻ, 286 -ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1 -ԻՆ ՄԱՍԻ,

288 -ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2 -ՐԴ ՄԱՍԻ 2 -ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 4 -ՐԴ ՄԱՍԻ, 359 -ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3

ԵՎ 4 -ՐԴ ՄԱՍԵՐԻ ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ

ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ » ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը , քննության առնելով «Նարեկ Ամբարյանի դիմումի հիման վրա՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժը կորցրած ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասի , ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի , 118-րդ հոդվածի 4 և 5-րդ մասերի , 178 -րդ հոդվածի 1-ին, 2 և 7-րդ մասերի , 285 -րդ հոդվածի 1-ին, 3 և 9-րդ մասերի , 286 -րդ հոդվածի 1-ին մասի , 288 -րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 4-րդ մասի , 359 -րդ հոդվածի 3 և 4-րդ մասերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ » գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը,

ՊԱՐԶԵՑ

.

1. Նարեկ Ամբարյանի (այսուհետ՝ Դիմող , ներկայացուցիչ՝ փաստաբան Արտակ Ղազարյան ) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի սեպտեմբերի 24-ին, որով Դիմողը խնդրել է.

«(... ( ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 286 -րդ հոդվածի 1-ին մասին և 288 -րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին՝ նույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի , 118-րդ հոդվածի 4-րդ մասի , 285 -րդ հոդվածի 3-րդ և 9-րդ մասերի , ինչպես նաև 2

178-րդ հոդվածի 1-ին, 2 -րդ և 7-րդ մասերի հետ համակարգային կապում , իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը այնքանով , որքանով դրա համաձայն՝ «համապատասխան քրեաիրավական որակմամբ պատշաճ նախա - ձեռնված վարույթի առկայության »՝ որպես մեղադրանքի օրինականության ինքնուրույն բաղադրատարրի դատական ստուգումը հանգեցվում է բացառապես որոշակի համարով քրեական վարույթ նախաձեռնելու արձանագրության և այդ վարույթի շրջանակներում քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման ձևական առկայության հաստատմանը , իսկ անձին ներկայացված մեղադրանքի հիմքում դրված կոնկրետ փաստական դեպքի՝ ՔրԴՕ 178-րդ հոդվածով սահմանված կարգով տվյալ վարույթի in rem սահմաններում ընդգրկված լինելու և մեղադրանքը հենց այդ սահմանների շրջանակներում ձևավորված լինելու հարցի բովանդակային ստուգումը դուրս է դրվում կալանքի կիրառման կամ դրա ժամկետի երկարաձգման իրավա չափության դատական վերահսկողության առարկայից՝ ճանաչել Սահմա - նադրության 27-րդ հոդվածին , ինչպես նաև Սահմանադրության 61-րդ և 75-րդ հոդվածներից բխող արդյունավետ դատական պաշտպանության պահանջներին հակասող և անվավեր :

(... ( ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 286 -րդ հոդվածի 1-ին մասին՝ մի կողմից նույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի , 118 -րդ հոդվածի 4-րդ մասի և 288 -րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի , իսկ մյուս կողմից՝ 285 -րդ հոդվածի 1-ին մասի և 288 -րդ հոդվածի 4-րդ մասի հետ համակարգային կապում , իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը այնքանով , որքանով վարույթ իրակա - նացնող քննիչի՝ տվյալ կոնկրետ վարույթում պատշաճ սուբյեկտ հանդիսանալու վերաբերյալ բարձրացված հարցը , դուրս է մղվում կալանքի կիրառման կամ դրա ժամկետի երկարաձգման միջնորդության քննության իրական և բովանդակային դատական ստուգման առարկայից , ճանաչել Սահմանադրության 27-րդ հոդվածին , ինչպես նաև Սահմանադրության 61-րդ և 75-րդ հոդվածներից բխող արդյունավետ դատական պաշտպանության պահանջներին հակասող և անվավեր :

(... ( ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը այնքանով , որքանով «հիմնավոր կասկածը » մեկնաբանվում է որպես քրեական վարույթի փուլից կախված 3

փոփոխական բովանդակություն ունեցող , այդ թվում նաև՝ իջնող նվազագույն շեմ ունեցող իրավական չափորոշիչ , որի պայմաններում անձի նկատմամբ կալանքի կիրառման կամ դրա ժամկետի երկարաձգման իրավաչափությունը կարող է գնահատվել ոչ թե նույն իրավական չափորոշիչի՝ օբյեկտիվ , բավարար չափով որոշելի և կանխատեսելի սահմանադրաիրավական բովանդակությամբ կանխորոշված ընդհանուր չափանիշի , այլ քրեական վարույթի փուլից կախված փոփոխվող իրավական շեմի հիման վրա , ճանաչել Սահմանադրության 27-րդ հոդվածին , ինչպես նաև Սահմանադրության 61-րդ և 75-րդ հոդվածներից բխող արդյունավետ դատական պաշտպանության պահանջներին հակասող և անվավեր :

(... ( ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 5-րդ մասին՝ նույն օրենսգրքի 286 -րդ հոդվածի 1-ին մասի հետ համակարգային կապում , իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը այնքանով , որքանով «պատշաճ ջանասիրություն » հասկացության բովանդակությունը սպառվում է ամբողջ քրեական վարույթում իրականացված կամ նախատեսվող գործունեության ընդհանուր քանակի , ծավալի , ակտիվության և վարույթի բարդության , ինչպես նաև վարույթն իրականացնող մարմնի ծավալած գործունեության՝ ամբողջ քրեական վարույթի բազմակողմանի , օբյեկտիվ , պատշաճ , արդյունավետ և ամբողջական քննությանը ծառայելու գնահատմամբ՝ առանց այդ գործունեության և տվյալ մեղադրյալի շարունակական կալանքի կոնկրետ կանխատեսական հիմքերի օբյեկտիվ նախադրյալների պահպանվածության , փոփոխության կամ չեզոքացման միջև իրական , անհատականացված , առարկայական և ժամանակային կապի պահանջը որպես այդ հասկացության անհրաժեշտ բովանդակային տարր ներառելու , ճանաչել Սահմանադրության 75-րդ հոդվածով ամրագրված՝ հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կառուցա - կարգեր և ընթացակարգեր ապահովելու պահանջին , ինչպես նաև Սահմանադրության 61-րդ և 27-րդ հոդվածներով երաշխավորված համապատասխանաբար արդյունավետ դատական պաշտպանության և անձնական ազատության հիմնական իրավունքներին հակասող և անվավեր :

4

(... ( ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 359 -րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը այնքանով , որքանով հատուկ վերանայման ստուգման սահմանները սահ - մանափակում են բողոքում նշված հիմքով և այն հաստատող փաստերով , իսկ գնահատման փաստական -ճանաչողական (ապացուցողական ) շրջանակը՝ ստորա - դաս դատարանում հետազոտված ապացույցներով կամ նյութերով և վարույթի մասնակիցների պնդումներով , և այդ սահմանափակումների պայմաններում , երբ առաջին ատյանի դատարանի դատական ակտով թույլատրվել (սանկցավորվել ) է անձի հիմնական իրավունքներին միջամտություն ենթադրող դատավարական գործողություն (հարկադրանքի միջոց , քննչական գործողություն և այլն), իսկ այդ միջամտությունը մինչև հատուկ վերանայման իրականացումն ամբողջությամբ կամ էական մասով փաստացի կատարվել է, հատուկ վերանայման շրջանակում դատական գնահատումն իմպերատիվորեն սահմանափակում են բացառապես ex ante կանխատեսական հարթությամբ՝ վերադաս դատարանին հնարավորություն վերապահելով արձանա - գրելու ստորադաս դատարանի դատական ակտի կայացման պահին հիմնական իրավունքի խախտման վտանգի սխալ գնահատումը միայն՝ բացառելով արդեն կատարված դատական ակտի հիման վրա իրականացված միջամտության հետևանքով փաստացի իրականացված (նյութականացած ) հիմնական իրավունքի խախտումը որևէ կերպ post factum դատական ստուգման առարկա դարձնելու , դրա առկայությունը բացահայտելու , հաստատելու և համապատասխան իրավական գնահատականի արժանացնելու հնարավորությունը , ճանաչել Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված արդյունավետ դատական պաշտպանության հիմնական իրավունքին և Սահմանադրության 75-րդ հոդվածով նախատեսված սկզբունքին հակասող և անվավեր :

(... ( 2003 թվականի ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը այնքանով , որքանով դրա համաձայն՝ «կազմակերպության շահերին հակառակ » հատկանիշի բովանդակության մեջ կարող է ներառվել իրավաբանական անձի տնտեսական կամքի ձևավորման կառուցակարգի ապահովմանն ուղղված և այդ կառուցակարգի պատշաճ կենսագործման համար անհրաժեշտ արարքը , այդ թվում՝ իրավաբանական անձի ծառայողի՝ որպես խորհրդի անդամի , բաժնետերերի ընդհանուր ժողովը գումարելու 5

որոշման կողմ քվեարկությունը՝ առանց իրավաբանական անձի տնտեսական կամքի ձևավորման կամ իրացման կառուցակարգի խաթարումը հանցակազմի համապա - տասխան հատկանիշի առկայության անհրաժեշտ պայման դիտարկելու , ինչպես նաև մեկնաբանութ յունը, որով վիճարկվող նորմի «կազմակերպության շահերին հակառակ » և «էական վնաս » հատկանիշների բովանդակային շրջանակում հանրային մարմնի սեփական հետադարձ տնտեսական գնահատականով կարող է փոխարինվել իրավաբանական անձի՝ իր տնտեսական շահի տարբեր բաղադրատարրերը , դրանց հարաբերակցությունը , ժամանակային առաջնահերթությունները և իրեն ընդունելի տնտեսական ռիսկն ինքնուրույն գնահատելու , այդ գնահատման հիման վրա սեփա - կան տնտեսական քաղաքականությունը ձևավորելու և իրացնելու հայեցողությունը՝ հանրային մարմնի տնտեսական գնահատականից շեղումը , այդ թվում՝ բաժնետիրոջ՝ ընկերության բարձրագույն մարմնի կազմում իր տնտեսական գնահատմամբ պայմանավորված համապատասխան գործարքին հավանություն տալու քվեարկությունը , քրեաիրավական արգելքի շրջանակում ներառելով , առանց տնտեսական նպատակահարմարության արտաքին գնահատումից անկախ ինքնու - րույն իրավական սահմանի հատումը հանցակազմի համապատասխան հատկանիշի առկայության անհրաժեշտ պայման դիտարկելու , ճանաչել Սահմանադրության 59 -րդ հոդվածին , Սահմանադրության 27-րդ հոդվածին ինչպես նաև Սահմանադրության 72-րդ և 79 -րդ հոդվածներով նախատեսված սկզբունքներին հակասող և անվավեր (:

2. Դիմողը , ներկայացնելով թիվ ՀԿԴ /0181/06/24 դատական վարույթի դատավարական նախապատմությունը , սույն անհատական դիմումով բարձրացված առաջին հարցի կապակցությամբ , մասնավորապես , նշում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 286 -րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ կալանքի կիրառման «իրավաչափու թյան» դատական ստուգման պահանջին և նույն օրենսգրքի 288 -րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված՝ մեղադրյալի կողմից իրեն վերագրվող հանցանքը կատարելու «հիմնավոր կասկածի » չհաստատման դեպքում միջնորդու թյունը մերժելու վերաբերյալ կարգավորմանը՝ ՀՀ քրեական դատավարու - թյան օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի , 118 -րդ հոդվածի 4-րդ մասի , 285 -րդ հոդվածի 3-րդ մասի և դրանով սահմանված պահանջի պարտադիր դատավարական 6

նշանակու թյունն ամրագրող նույն հոդվածի 9-րդ մասի , ինչպես նաև ՀՀ քրեական դատա վարության օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին, 2 և 7-րդ մասերի հետ համա - կարգային կապում, վիճարկվող մեկնաբանությամբ հաղորդվել է այնպիսի բովան - դակություն, որի պայման ներում «համապատասխան քրեաիրավական որակմամբ պատշաճ նախաձեռնված վարույթի առկայության »՝ որպես մեղադրանքի օրինականու - թյան բաղադրատարրի դատական ստուգումը հանգեցվում է բացառապես որոշակի համարով (թվով) քրեական վարույթ նախաձեռնելու արձանագրության և այդ վարույթի շրջանակներում քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման ձևական առկայության հաստատմանը :

Դիմողը գտնում է, որ նման մեկնաբանության պայմաններում բովանդակային դատական ստուգման առարկայից դուրս է մնում հենց այն առանցքային հարցը , թե անձին ներկայացված մեղադրանքի հիմքում դրված կոնկրետ փաստական դեպքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 178-րդ հոդվածով սահմանված՝ «օրենքով սահմանված կարգով » ընդգրկվա՞ծ է արդյոք տվյալ վարույթի in rem սահմաններում , այսինքն՝ նկարագրվա՞ծ է վարույթ նախաձեռնելու արձանագրության մեջ, և արդյո՞ք անձին ներկայացված մեղադրանքը ձևավորվել է հենց այդ սահմանների շրջանակներում :

Արդյունքում՝ Դիմողը եզրահանգում է, որ վիճարկվող համապատասխան դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության պայմաններում անձը պահպանում է միայն խնդրո առարկա հարցի ձևական դատական ստուգման հնարավորությունը , սակայն զրկվում է դրա սահմանադրաիրավական նշանակությանը համապատասխան իրական և բովանդակային դատական ստուգումից, որպիսի մեկնաբանությամբ անձնական ազատության հիմնական իրավունքի դատական պաշտպանությունը դառնում է ձևական և պատրանքային և, անհամատեղելի լինելով Սահմանադրության 27, 61 և 75-րդ հոդվածների հետ՝ խախտում (խախտել ( է իր՝ անձնական ազատության արդյունավետ դատական պաշտպանության հիմնական իրավունքը :

Անդրադառնալով սույն անհատական դիմումով բարձրացված երկրորդ հարցին՝ Դիմողը նշում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 286 -րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ կալանքի կիրառման անհրաժեշտության և իրավաչափության 7

դատական ստուգման պահանջին՝ մի կողմից նույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի , 118 -րդ հոդվածի 4-րդ մասի և 288 -րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հետ՝ մեղադրանքի օրինականության , իսկ մյուս կողմից՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285 -րդ հոդվածի 1-ին մասի և 288 -րդ հոդվածի 4-րդ մասի հետ՝ ազատությունից զրկելու «օրենքով սահմանված կարգի » պահպանվածության համատեքստում համակարգային կապով , վիճարկվող մեկնաբանությամբ հաղորդվել է այնպիսի բովանդակություն , որի պայմաններում վարույթ իրականացնող քննիչի՝ տվյալ կոնկրետ վարույթում պատշաճ սուբյեկտ հանդիսանալու վերաբերյալ առերևույթ բարձրացված հարցը՝ անկախ նշված երկու ինքնուրույն սահմանադրաիրավական նշանակություններից , դուրս է մղվում կալանքի միջնորդության քննության բովանդա - կային դատական ստուգման առարկայից :

Դիմողը գտնում է, որ նույն խախտման՝ մեղադրանքի օրինականության վրա հնարավոր ազդեցության , ինչպես նաև անձի անձնական ազատությունը սահմա նա- փակելու (ազատությունից զրկելու(՝ (օրենքով սահմանված կարգի ( պահպանվածու - թյան հարցերի ստուգումը չի նույնանում դրա հնարավոր մեկ այլ հետևանքի՝ ոչ պատշաճ սուբյեկտի կողմից ձեռք բերված ապացույցների թույլատրելիության գնահատման հետ:

Արդյունքում՝ Դիմողը եզրահանգում է, որ տվյալ վարույթում քննիչի՝ պատշաճ սուբյեկտ հանդիսանալու վերաբերյալ բարձրացված և առանց մեղադրանքի հիմնավորվածության կամ առանձին ապացույցների գնահատման ստուգելի հարցը կալանքի կիրառման կամ դրա ժամկետի երկարաձգման բովանդակային դատական ստուգման առարկայից դուրս մղելով՝ վիճարկվող համապատասխան դրույթներին տրված մեկնաբանությունը զրկել է այդ մասով իր անձնական ազատության հիմնական իրավունքի դատական պաշտպանության իրական և գործնական արդյունավետու - թյունից՝ այն վերածելով ձևական ու պատրանքային պաշտպանության , դրանով իսկ անհամատեղելի լինելով Սահմանադրության 27-րդ հոդվածով երաշխավորված՝ անձնական ազատության , ինչպես նաև 61 և 75-րդ հոդվածներից բխող արդյունավետ դատական պաշտպանության պահանջների հետ:

Սույն անհատական դիմումով բարձրացված երրորդ հարցի կապակցությամբ Դիմողը նշում է, որ թիվ ՀԿԴ /0181/06/24 դատական վարույթի շրջանակներում 8

Վերաքննիչ դատարանի մեկնաբանությամբ ՀՀ քրեական դատավարության օրենս - գրքի 116-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված՝ (հիմնավոր կասկած ( իրավական չափորոշիչին և դրա (բավարարության ( նվազագույն շեմին վերագրվել է փոփոխա - կան-դինամիկ բովանդակություն :

Ըստ Դիմողի՝ նման մեկնաբանության պայմաններում անորոշ է դառնում հենց այն սահմանը , որը Սահմանադրության 27-րդ հոդվածի իմաստով (հիմնավոր կասկածը ( պետք է տարանջատի դրանից ցածր աստիճանի կասկածից : Հետևաբար՝ Դիմողի պնդմամբ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում հաղորդված այն մեկնաբանությունը , որի պայմաններում դրանով ամրագրված «հիմնավոր կասկածը » մեկնաբանվում է որպես քրեական վարույթի փուլից կախված փոփոխական բովանդակություն ունեցող , այդ թվում նաև՝ իջնող նվազագույն շեմ ունեցող իրավական չափորոշիչ , հակասում է Սահմանադրության 27-րդ հոդվածով երաշխավորված՝ անձնական ազատությանը , ինչպես նաև Սահմանադրության 61 և 75-րդ հոդվածներից բխող արդյունավետ դատական պաշտպանության ապահովման պահանջներին՝ զրկելով իր անձնական ազատության սահմա նափակման իրավաչափության դատա - կան ստուգումը կանխատեսելի և բավարար չափով որոշելի իրավական չափորոշիչի հիման վրա իրականացվելու անհրաժեշտ երաշխիքից և այդպիսով խախտելով իր՝ Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված՝ արդյունավետ դատական պաշտպանության հիմնական իրավունքը :

Անդրադառնալով սույն անհատական դիմումով բարձրացված չորրորդ հարցին՝ Դիմողը նշում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 5-րդ մասով ամրագրված՝ (պատշաճ ջանասիրություն( հասկացությունը կհակասի Սահմա - նադրության 27-րդ հոդվածին , եթե դրան հաղորդվի այնպիսի մեկնաբա նություն, որի պայմաններում դրա բովանդակությունը սպառվում է վարույթն իրականացնող մարմնի վարութային գործունեության առկայության կամ բացակայության պարզ արձանագրմամբ :

Դիմողը պնդում է, որ իր գործով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 5-րդ մասին՝ նույն օրենսգրքի 286 -րդ հոդվածի 1-ին մասի հետ համակարգային փոխկապակցվածությամբ , ՀՀ դատարանների կողմից հաղորդված 9

այն մեկնաբանությունը , որի պայմաններում «պատշաճ ջանասիրություն» հասկացու - թյան բովանդակությունը սպառվում է ամբողջ քրեական վարույթում իրականացված կամ նախատեսվող գործունեության ընդհանուր քանակի , ծավալի , ակտիվության և վարույթի բարդության , ինչպես նաև վարույթն իրականացնող մարմնի ծավալած գործունեության՝ ամբողջ քրեական վարույթի բազմակողմանի , օբյեկտիվ , պատշաճ , արդյունավետ և ամբողջական քննությանը ծառայելու գնահատմամբ՝ առանց այդ գործունեության և տվյալ մեղադրյալի շարունակական կալանքի կոնկրետ կանխա - տեսական հիմքերի օբյեկտիվ նախադրյալների պահպանվածության , փոփոխության կամ չեզոքացման միջև իրական , անհատականացված , առարկայական և ժամա- նակային կապի պահանջը որպես այդ հասկացության անհրաժեշտ բովանդակային տարր ներառելու , իր անձնական ազատության հիմնական իրավունքի դատական պաշտպանությունը դարձրել է բովանդակային առումով անարդյունավետ՝ հակասելով Սահմանադրության 75-րդ հոդվածով ամրագրված՝ հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կառուցա- կարգեր և ընթացակարգեր ապահովելու պահանջին և խախտելով իր՝ Սահմանա - դրության 27 և 61-րդ հոդվածներով երաշխավորված՝ համապատասխանաբար անձնական ազատությունը և արդյունավետ դատական պաշտպանության հիմնական իրավունքը :

Սույն անհատական դիմումով բարձրացված հինգերորդ հարցի կապակցությամբ Դիմողը նշում է, որ այն հարցը , որն առաջին ատյանի դատարանի համար եղել է կանխատեսական՝ «արդյո՞ք թույլատրվող միջամտությունը կարող է հանգեցնել հիմնական իրավունքի խախտման », վերադաս դատական ստուգման պահին , երբ միջամտությունն արդեն իրականացված է, պետք է լրացվի հաջորդ՝ post factum հարցով՝ «արդյո՞ք նախկինում սխալ գնահատված կամ բացառված վտանգը միջամտության փաստացի իրականացման արդյունքում նյութականացել է և հանգեցրել հիմնական իրավունքի խախտման »:

Դիմողը գտնում է, որ եթե դատական վերանայման սահմանները նման գնահատում չեն թույլատրում, ապա դատարանը փաստացի շարունակում է պատասխանել միայն այն հարցին , թե տվյալ միջամտությունը (կարող էր կամ կարող է արդյոք ( հանգեցնել հիմնական իրավունքի խախտման՝ նույնիսկ այն դեպքում, երբ 10

դատական ստուգման պահին միջամտությունն արդեն իրականացվել է և դրա փաստական հետևանքները ձևավորվել են:

Դիմողը պնդում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 359 -րդ հոդվածի 3 և 4-րդ մասեր ն այնքանով , որքանով հատուկ վերանայման ստուգման սահմանները սահմանափակում են բողոքում նշված հիմքով և այն հաստատող փաստերով , իսկ գնահատման փաստական -ճանաչողական (ապացուցողական ) շրջանակը՝ ստորադաս դատարանում հետազոտված ապացույցներով կամ նյութերով և վարույթի մասնակիցների պնդումներով , իր նկատմամբ առաջին ատյանի դատարանի դատական ակտով կալանքի ժամկետը մեկ ամսով երկարաձգելու և դրանով թույլատրված միջամտության՝ մինչև հատուկ վերանայման արդյունքում դատական ակտի կայացումն ամբողջությամբ իրականացված լինելու պայմաններում , հատո ւկ վերանայման շրջանակում դատական գնահատումն իմպերատիվորեն սահմանափակելով բացառապես ex ante կանխատեսական հարթությամբ՝ վերադաս դատարանին հնարավորություն վերապահելով միայն արձանագրելու ստորադաս դատարանի դատական ակտի կայացման պահին հիմնական իրավունքի խախտման վտանգի սխալ գնահատումը՝ բացառելով արդեն կատարված դատական ակտի հիման վրա իրականացված միջամտության հետևանքով փաստացի նյութականացած հիմնական իրավունքի խախտումը post factum դատական ստուգման առարկա դարձնելու , դրա առկայությունը բացահայտելու , հաստատելու , արձանագրե լու և համապատասխան իրավական գնահատականի արժանացնելու հնարավորությունը , Սահմանադրության 75-րդ հոդվածով սահմանված՝ հիմնական իրավունքների արդյունա վետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցա- կարգեր և ընթացակարգեր նախատեսելու սահմանադրաիրավական սկզբունքին հակասելով՝ խախտել են իր՝ Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված՝ արդյունավետ դատական պաշտպանության հիմնական իրավունքը :

Անդրադառնալով սույն անհատական դիմումով բարձրացված վեցերորդ հարցին՝ Դիմողը նշում է, որ խնդրո առարկա դատական վարույթի շրջանակներում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժը կորցրած ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածին հաղորդված այն մեկնաբանությունը , որի պայմաններում դրա արգելքի բովանդակային ծավալում կարող է ներառվել նաև 11

խորհրդի անդամի ` ընկերության տնտեսական գործարքի տնտեսական նպատակա - հարմարության և շահավետության հարցի քննարկման համար ընկերության կամքի ձևավորման ընթացակարգային նախադրյալի ապահովմանը ծառայող կողմ քվեարկությունը , արտահայտվել է ոչ միայն իրեն ներկայացված մեղադրանքի փաստական նկարագրությամբ , այլև հենց այդ մեղադրանքի հիմքում դրված «հիմնավոր կասկածը » հավաստող՝ դատարան ներկայացված նյութերի շրջանակով։ Դիմողը գտնում է, որ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժը կորցրած ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասին հաղորդված՝ Սահմանադրության 59, 72 և 79 -րդ հոդվածներին հակասող մեկնաբանության սահմանադրաիրավական հետևանքներ ն անմիջականորեն առնչվում են իր՝ անձնական ազատության սահմանափակման նախապայմաններին՝ մեղադրանքի օրինականությանը և հիմնավոր կասկածի առկայությանը : Դիմողի պնդմամբ ՝ իր հերթին ելնելով այն հանգամանքից , որ խնդրո առարկա գործով ՀՀ դատարանները՝ քրեական վարույթի շրջանակներում իր անձնական ազատությունը կալանքի ձևով սահմանափակելու նախադրյալների՝ մեղադրանքի օրինականության և հիմնավոր կասկածի գնահատման ընթացքում, անհրաժեշտաբար պարտավոր լինելով հաշվի առնել նաև վերագրված արարքի փաստական նկարագրության՝ քրեական օրենքով նախատեսված հանցավոր վարքագծին ողջամտորեն համապատասխանելու իրավական պահանջը , և հաշվի առնելով , որ վիճարկվող մեկնաբանությամբ վիճարկվող խնդրո առարկա դրույթով սահմանված «կազմակերպությ ան շահերին հակառակ » և «էական վնաս » հատկանիշի բովանդակային ծավալն ընդլայնվել է այնչափ , որ դրա շրջանակում ներառվել է իրավաբանական անձի ծառայողի՝ որպես խորհրդի անդամի , բաժնետերերի ընդհանուր ժողովը գումարելու որոշմանը կողմ քվեարկելը՝ առանց մեղադրանքի նկարագրությամբ իրավաբանական անձի տնտեսա - կան կամքի ձևավորման կառուցակարգի որևէ խաթարում բացահայտելու , ինչպես նաև ընկերության բարձրագույն մարմնի՝ բաժնետերերի ընդհանուր ժողովի , իր տնտեսա - կան գնահատմամբ պայմանավորված , համապատասխան գործարքին հավանություն տալը , ինչպես նաև այն, որ իր նկատմամբ նշված հանցանքի կատարման հիմնավոր կասկածն այդ մեկնաբանությամբ հաստատվել է Վերաքննիչ դատարանի կողմից , իսկ Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է, ապա 12

վիճարկվող համապատասխան դրույթին հաղորդված՝ Սահմանադրության 59, 72 և 79 - րդ հոդվածներին հակասող մեկնաբանությամբ կիրառվել է իր անձնական ազատու- թյունը կալանքի ձևով սահմանափակելու նախապայմանների՝ մեղադրանքի օրինա - կանության ու հիմնավոր կասկածի հաստատմամբ՝ դրանով իսկ խախտվել է իր՝ Սահմանադրության 27-րդ հոդվածով երաշխավորված՝ անձնական ազատությունը:

3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և կից ներկայացված փաստաթղթեր ը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին » սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք ) 29 և 69 -րդ հոդվածներով՝ Սահմանա դրական դատարանը գտնում է, որ սույն անհատա - կան դիմում ի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ հիմքով և պատճառաբանությամբ .

Սահմանադրական օրենքի 29 -րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մեր - ժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում , եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին :

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8 -րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով , երբ առկա է դատարանի վերջնական ակտը , սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը , ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադր ության հիշյալ դրույթն ամրագր վել է նաև Սահմանադրական օրենքի 69 -րդ հոդվածի 1-ին մասո վ, որը սահմանում է այն հիմքերը , որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը ,

13

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները ,

գ) երբ վիճարկ վում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը , ինչը հանգեցրել է Սահմա - նադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատու թյուն- ների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը :

Սահմանադրական դատարան ի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ -21 աշխատակարգային որոշմամբ արձանագր ված է. ((…) բոլոր այն դեպքերում , երբ դիմողը , ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց , ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...) , ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման ` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ »:

Սահմանադրական դատարան ն ընդգծում է, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր , որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ ) իրավական հանգամանքների գնահատման , վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման , այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի (սույն պարագայում՝ դրույթների , ինչպես նաև իրավակիրառ պրակտի կայում դրանց տրված մեկնաբանության ( սահմանադրականության գնահատման հարցեր : Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով բարձրացվել են այնպիսի հարց եր, որոնք ենթակա չեն Սահմանադրական դատարանի քննությանը ՝ հետևյալ պատճառաբանությամբ .

գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը , ձևականորեն վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 286 -րդ հոդվածի 1-ին մասի և 288 -րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի՝ նույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի , 118 -րդ հոդվածի 4-րդ մասի , 285 -րդ հոդվածի 3 և 9-րդ մասերի , ինչպես նաև 178-րդ հոդվածի 1-ին, 2 և 7-րդ մասերի հետ համակարգային կապում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 286 -րդ հոդվածի 1-ին մասի՝ մի կողմից նույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի , 118 -րդ հոդվածի 4-րդ մասի և 14

288 -րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի , իսկ մյուս կողմից՝ 285 -րդ հոդվածի 1-ին մասի և 288 -րդ հոդվածի 4-րդ մասի հետ համակարգային կապի մեջ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի , ՀՀ քրեական դատա - վարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 286 -րդ հոդվածի 1-ին մասի հետ համակարգային կապում (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանու - թյան(, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 359 -րդ հոդվածի 3 և 4-րդ մասերի , ինչպես նաև 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժը կորցրած ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության ( սահմանադրականությունը , ըստ էության , բարձրացնում է հիշյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց : Մասնավորապես ` Դիմողը ներկայացրել է դիրքորոշում , համաձայն որի՝ (Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի ապրիլի 20 -ին թիվ ՀԿԴ /0181/06/24 գործով կայացրած որոշմամբ սկզբում , ըստ էության, վերարտադրել է հիմնավոր կասկածի ընդհանուր բովանդակությունը՝ այն կապելով բավարար տվյալների առկայության , ողջամտության և մեղադրյալի ու ենթադրյալ հանցավոր արարքի միջև օբյեկտիվ կապի հետ՝ մեջբերելով համապատասխան Վճռաբեկ դատարանի դիրքորոշումները :

Սակայն դրան հաջորդող որոշման հատվածում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը (հիմնավոր կասկած ( իրավական չափորոշիչին իր մեկնաբանությամբ հաղորդել է արդեն դինամիկ բովանդակություն արձանագրելով , որ քրեական վարույթի տարբեր փուլերում փաստերի ապացուցման մակարդակը կարող է տարբեր լինել (... ((:

Դիմողը նաև նշել է. ((... (: Թե՛ Առաջին ատյանի հակակոռուպցիոն դատարանը , թե՛ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը պատշաճ ջանասիրության առկայու - թյունը կապել են վարույթն իրականացնող մարմնի գործունեության ընդհանուր քանակական , ծավալային և կազմակերպական պատկերի , ինչպես նաև այդ գործունեության՝ ամբողջ քրեական վարույթի բազմակողմանի , օբյեկտիվ , պատշաճ , արդյունավետ և ամբողջական քննությանը ծառայելու հանգամանքի հետ : Այս պատճառաբանությունն ուղղակիորեն հաստատում է, որ տվյալ մեղադրյալի շարունակական ազատությունից զրկման հետ սահմանադրորեն պահանջվող 15

կապը «պատշաճ ջանասիրության » չափանիշի բովանդակության մեջ փոխարինվել է վարույթն իրականացնող մարմնի գործունեության և ամբողջ քրեական վարույթի ընդհանուր քննության արդյունավետության միջև կապով (:

Դիմողը դիրքորոշում է արտահայտել , որ ((... ( ցուցմունքը , այդ թվում՝ կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության և դրան կից նյութերի շրջանակում , ներկայացվել է նաև որպես վիճարկվող գործարքների տնտեսական ոչ շահավետությունը հիմնավորող և, ըստ այդմ , Դիմողի կողմից 2003 թ. ՔրՕր -ի 214-րդ հոդվածով նախատեսված հանցանքի կատարման «հիմնավոր կասկածը « հիմնավորող փաստական տվյալ /ապացույց , իսկ դատարանները (թե առաջին ատյանի և թե՛ վերաքննիչ դատարանը ( այդ թվում՝ նաև այդ բովանդակային տվյալների հիման վրա են հաստատել Դիմողի մեղադրանքի օրինականությունն ու իրեն վերագրվող հանցանքի կատարման «հիմնավոր կասկածը «, ինչը հնարավոր էր միայն նորմի հակասահմանադրական մեկնաբանությամբ դրա բովանդակային ծավալները ընդլայնելու արդյունքում (... ((:

Բացի դրանից , Դիմողը նշել է. ((... (, այդ գնահատականով կոնկրետ դեպքում առաջնահերթությունը տրվել է հենց երկարաժամկետ շահին՝ կարճաժամկետ և միջնաժամկետ շահերի նկատմամբ (... ((:

Միաժամանակ , Դիմողն արտահայտել է դիրքորոշում առ այն, որ ((... ( Դիմողին վերագրվող հանցանքի կատարման փաստական հանգամանքների նկարագրու - թյունում ընդհանրապես չի նկարագրվել այնպիսի արարք կամ հետևանք , որն իր անմիջական ուղղվածությամբ և բովանդակությամբ կանխորոշել է կամ կարող էր կանխորոշել Ընկերության տնտեսական գոյության հիմքերի կազմաքանդումը (... ((:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողն իր անհամա ձայնու - թյունն է հայտնում թիվ ՀԿԴ /0181/06/24 դատական վարույթով ՀՀ դատա րան ների կողմից կայացված դատական ակտերի բովանդակության առնչությամբ։ Մասնա - վորապես՝ Դիմողը վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության ( հակասահմանադրականության վերաբերյալ որևէ հիմնա վոր փաստարկ չի ներկայաց րել , իսկ որպես փաստարկ ներկայացված դիրքորոշումներն առավելապես վերաբերում են վերոնշյալ դատական վարույթով ՀՀ 16

դատա րանների գործողությունների (կայացրած դատական ակտերի ( իրավա - չափությանը :

Միաժամանակ , սույն անհատական դիմումով բարձրացված երրորդ հարցի համատեքստում Սահմանադրական դատարանը հարկ է համարում վկայակոչել թիվ ՀԿԴ /0181/06/24 դատական վարույթի շրջանակներում Վերաքննիչ դատարանի 2026 թվականի ապրիլի 20 -ի որոշմամբ կատարված հետևյալ արձանագրումը . ((... ( այս փուլում հիմնավոր կասկածի նվազագույն շեմը այնքան թույլ է և դրա ապացու - ցողական բազան սահմանափակ , որ չի բնութագրվում բավարար ինտենսիվությամբ , որպիսի պայմաններում հետագա խափանման միջոցի միջնորդության քննության պարագայում առկա հիմնավոր կասկածի նվազագույն շեմը պետք է շարունակական ամրապնդվի նոր տվյալներով , փաստերով և ապացույցներով : (... (: (... ( (հիմնավոր կասկած ( իրավական չափանիշը , որպես անձի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմնարար նախապայման , իր բնույթով դինամիկ է և ենթակա է շարունակական զարգացման՝ պայմանավորված քրեական վարույթի ընթացքում ձեռք բերվող նոր ապացույցներով և փաստական տվյալներով : Ուստի , քրեական վարույթի հետագա փուլերում նշված կասկածը պետք է ոչ միայն քանակական առումով համալրվի նոր ապացուցողական տվյալներով , այլև որակական տեսանկյունից ենթարկվի էական ամրապնդման՝ ապահովելով դրա համապատաս - խանությունը կիրառելի ապացուցողական շեմին (:

Դիմողի կողմից վիճարկվող՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժը կորցրած ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասի առնչությամբ , Սահմանադրական դատարանը նկատում է, որ Դիմողի կողմից միևնույն՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժը կորցրած ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի , սակայն ամբողջությամբ , սահմա - նադրականության վիճարկմանը վերաբերող անհատական դիմում Սահմանադրական դատարան մուտքագրվել է նաև 2026 թվականի հունիսի 8 -ին, որի հիման վրա գործի քննությունը Սահմանադրական դատարանի՝ 2026 թվականի հուլիսի 8 -ի ՍԴԱՈ -170 աշխատակարգային որոշմամբ մերժվել է:

Հաշվի առնելով վերոնշյալը ՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով բարձրաց ված հարց երի ըստ էության քննությունը ենթադրում 17

է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության ( սահմա նադրականության գնահատում , այլ թիվ ՀԿԴ /0181/06/24 դատական վարույթով ՀՀ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի ) իրավաչափու թյան ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից : Հետևաբար ՝ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29 -րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ դիմումում առաջադրված հարց երի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով :

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին » սահմանադրական օրենքի 29 -րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանը

ՈՐՈՇԵՑ

.

«Նարեկ Ամբարյանի դիմումի հիման վրա՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժը կորցրած ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասի , ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի , 118-րդ հոդվածի 4 և 5-րդ մասերի , 178 -րդ հոդվածի 1-ին, 2 և 7-րդ մասերի , 285 -րդ հոդվածի 1-ին, 3 և 9-րդ մասերի , 286 -րդ հոդվածի 1-ին մասի , 288 -րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 4-րդ մասի , 359 -րդ հոդվածի 3 և 4-րդ մասերի ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ » գործի քննությունը մերժել։

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՓՈԽ ՆԱԽԱԳԱՀ Է. ՇԱԹԻՐՅԱՆ

30 հոկտեմբերի 2026 թվականի

ՍԴԱՈ -232

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
30 հոկտեմբերի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-232
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել