ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 89 — Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները 1.
Ամփոփում
Հոդված 89. Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները 1. Բարձրագույն դատական խորհուրդը` 1) կազմում և հաստատում է դատավորների թեկնածուների, ներառյալ՝ առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակները. 2) Հանրապետության նախագահին առաջարկում է նշանակման ենթակա, ներառյալ՝ առաջխաղացման կարգով նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին. 3) Հանրապետության նախագահին առաջարկում է նշանակման ենթակա դատարանների նախագահների և Վճռաբեկ դատարանի պալատնե
Ամբողջ Տեքստ
Հոդված 89. Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները 1. Բարձրագույն դատական խորհուրդը` 1) կազմում և հաստատում է դատավորների թեկնածուների, ներառյալ՝ առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակները.
2) Հանրապետության նախագահին առաջարկում է նշանակման ենթակա, ներառյալ՝ առաջխաղացման կարգով նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին.
3) Հանրապետության նախագահին առաջարկում է նշանակման ենթակա դատարանների նախագահների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին.
4) Ազգային ժողովին առաջարկում է Վճռաբեկ դատարանի դատավորների և նախագահի թեկնածուներին.
4.1) օրենքով սահմանված դեպքում և կարգով նշանակում (առաջադրում) է Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչ (անդամ) մրցութային խորհուրդներում (մրցութային հանձնաժողովներում) և այլ մարմիններում. 5) լուծում է դատավորին մեկ այլ դատարան գործուղելու հարցը. 6) լուծում է իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը. 7) լուծում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը. 8) լուծում է դատավորի լիազորությունների դադարեցման հարցը. 9) արձանագրում է դատավորի լիազորությունների դադարման հիմք հանդիսացող հանգամանքի առկայությունը. 10) հաստատում է իր, ինչպես նաև դատարանների ծախսերի նախահաշիվները. 11) իր և դատարանների բյուջետային հայտը ներկայացնում է Կառավարություն` օրենքով սահմանված կարգով պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար. 12) հաստատում է իր և դատարանների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և սահմանված կարգով ներկայացնում Կառավարություն. 13) բաշխում է դատարանների պահուստային ֆոնդի միջոցները. 14) լուծում է իր լիազորությունների իրականացման կապակցությամբ Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը. 15) լուծում է Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը. 16) լուծում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի և նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցը. 17) արձանագրում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունների դադարման հիմք հանդիսացող հանգամանքի առկայությունը. 18) քննարկում է դատարանի կամ դատավորի անկախությունը վտանգող ցանկացած հարց և իրավասու մարմիններից պահանջում է հարցի լուծման ուղղությամբ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ. 18.1) քննարկում է դատարանների բնականոն գործունեության հարցերը, իր լիազորությունների շրջանակում լուծում դրանք կամ դրանց լուծման նպատակով դիմում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ. 18.2) պարբերաբար ամփոփում է դատական պրակտիկան և վիճակագրությունը և ամփոփման արդյունքների հիման վրա կազմում զեկույցներ. 19) իրավասու պետական մարմիններին առաջարկներ է ներկայացնում դատական իշխանությանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման վերաբերյալ. 20) դատական իշխանությանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ տալիս է կարծիք. 21) (կետն ուժը կորցրել է 23.12.22 ՀՕ-575-Ն ) 22) հաստատում է զանգվածային լրատվության միջոցների հետ իր և դատարանների փոխհարաբերության կանոնները. 23) հաստատում է դատարան փաստաթղթերի հանձնման, ըստ տեսակների՝ գործերի դասակարգման և դատարանների գործավարության այլ կանոններ.
24) Կառավարության համաձայնությամբ ավելացնում է առանձին դատարանների դատավորների թվակազմը, կրճատում է իր կողմից ավելացված դատավորների թվակազմը. 25) սահմանում է առաջին ատյանի դատարանների` սույն օրենսգրքով չսահմանված նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքը, հաստատում է դատավորների` ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը . 26) (կետն ուժը կորցրել է 23.12.22 ՀՕ-575-Ն ) 27) սահմանում է դատավորների ներքին աշխատանքային կարգապահության կանոնները , դատական կազմի բացակայող դատավորներին փոխարինելու կարգը . 28) սահմանում է գործերի քննության (այդ թվում՝ ըստ փուլերի) միջին տևողության ուղենիշային ժամկետներ՝ ըստ գործերի առանձին տեսակների և բարդության. 29) սահմանում է դատավորի ծանրաբեռնվածությունը հաշվարկելու կարգը, ինչպես նաև դատավորի ծանրաբեռնվածության չափորոշիչները. 30) սահմանում է մինչդատական վարույթի դատական երաշխիքների շրջանակներում ներկայացված միջնորդությունները, բողոքները և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունները քննող դատավորների հերթապահություն սահմանելու կարգը. 30.1) սահմանում է դատարաններում էլեկտրոնային համակարգի վարման և դրանից օգտվելու, ծավալուն էլեկտրոնային ֆայլերը, ինչպես նաև այն էլեկտրոնային ֆայլերը դատարան ներկայացնելու կարգը , որոնք հնարավոր չէ ներկայացնել էլեկտրոնային համակարգի միջոցով. 31) հաստատում է Դատական դեպարտամենտի կանոնադրությունը և իրականացնում Դատական դեպարտամենտի հիմնադրի բոլոր լիազորությունները. 32) նշանակում և ազատում է Դատական դեպարտամենտի ղեկավարին.
33) Դատական դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է դատական կարգադրիչների ծառայության պաշտոնների անվանացանկը և պաշտոնների անձնագրերը, ինչպես նաև սահմանում է Դատական դեպարտամենտի հաստիքների քանակը. 34) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-75-Ն ) 35) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-75-Ն ) 36) հաստատում է դատական կարգադրիչների վերապատրաստում անցկացնելու կարգը . 37) (կետն ուժը կորցրել է 23.12.22 ՀՕ-575-Ն ) 38) սահմանում է դատական կարգադրիչների ուսումնառության ժամաքանակը. 39) սահմանում է դատական կարգադրիչներին որպես խրախուսանք շնորհվող կրծքանշանների տեսակները և ձևերը. 40) սահմանում է դատական կարգադրիչի կրծքանշանի տեսակները և ձևերը. 41) սահմանում է դատական կարգադրիչներին համազգեստ հատկացնելու և կրելու կարգը . 42) (կետն ուժը կորցրել է 23.12.22 ՀՕ-575-Ն ) 43) հաստատում է իր աշխատակարգը . 44) սահմանում է Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների շենքերի անցագրային կարգը և անվտանգության կանոնները . 44.1) դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման ստուգման գործընթացին փորձագետների մասնակցության անհրաժեշտության դեպքում սահմանում է փորձագետների ներգրավման կարգը և նրանց ներկայացվող պահանջները. 45) իրականացնում է սույն օրենսգրքով սահմանված այլ լիազորություններ:
2. Բարձրագույն դատական խորհուրդը սույն հոդվածի 1-ին մասի 22-րդ, 25-րդ, 34-36-րդ, 41-րդ և 44-րդ կետերով նախատեսված իր լիազորություններն իրականացնելիս, ինչպես նաև մյուս լիազորությունների իրականացման ժամանակ նորմատիվ կարգավորում սահմանելիս ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: (89-րդ հոդվածը լրաց. 13.09.19 ՀՕ-181-Ն, փոփ.
21.01.20 ՀՕ-75-Ն, լրաց.
25.03.20 ՀՕ-197-Ն, խմբ.
18.09.20 ՀՕ-441-Ն, 03.02.21 ՀՕ-265-Ն, լրաց.
14.04.21 ՀՕ-331-Ն, լրաց., փոփ.
09.02.22 ՀՕ-22-Ն, փոփ.
09.06.22 ՀՕ-151-Ն, 23.12.22 ՀՕ-575-Ն, լրաց.
22.12.23 ՀՕ-10-Ն ) (25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ ) (03.02.21 ՀՕ-265-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ ) (14.04.21 ՀՕ-331-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ ) ( 23.12.22 ՀՕ-575-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) (հոդվածը 25.10.23 ՀՕ-335-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն ) (25.10.23 ՀՕ-335-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) ԳԼՈՒԽ 15 ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
