ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամփոփում
Ընդ.՝ 13 հունվարի 2009թ. ՍԴԴԿՈ - | ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երեւան
13 հունվարի 2009թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 1-ին դատական կազմը
Նախագահությամբ` Վ.Հովհաննիսյանի
Անդամակցությամբ՝ Զ.Ղուկասյանի և Կ. Բալայանի
Քննության առնելով քաղաքացի Ռուբեն Թորոսյանի դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Ռուբեն Թորոսյանը դիմել է սահմանադրական դատարան` վիճարկելով ՀՀ ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին կետի, 40.1-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ (վերջին) պարբերության և 63.2 հոդվածի 3-րդ կետի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի և 146-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված դրույթի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 8-րդ կետի առաջին նախադասությամբ սահմանված դրույթի սահմանադրականությունը։
2. Բացառությամբ ՀՀ ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածի, վերոհիշյալ բոլոր դրույթների սահմանադրականությունը վիճարկելու հարցով Ռ. Թորոսյանը նախկինում դիմել է ՀՀ սահմանադրական դատարան (թիվ՝ 4-209, 4-243, 6-91, 6-87, 6-88, 6-94, 4-247 դիմումներ)։
Սահմանադրական դատարանի դատական կազմերի` 23.09.2008թ., 30.09.2008թ., 19.11.2008р., 02.12.2008р., 23.12.2008р., 23.12.2008р. [անընթեռնելի]ų anh p[անընթեռնելի] ընդունումը համապատասխանաբար` 6-87, 6-88, 4-209, 6-91, 4-243 և 6-94 դիմումների հիման վրա, մերժվել է։
Թիվ 4-247 դիմումի հիման վրա գործն ընդունվել է քննության՝ սահմանադրական դատարանի 1-ին դատական կազմի` 24.12.2008թ. որոշմամբ։ Ուստի խնդրո առարկա դիմումի շրջանակներում դատական կազմը հարկ չի համարում կրկին անդրադառնալ այդ հարցին։
3. Վերոհիշյալ դիմումներից թիվ 4-209, 6-91, 6-88 և 6-87 անհատական դիմումները դիմողը ներկայացրել էր ՀՀ Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձի կարգավիճակով, իսկ թիվ 4-243 և 6-94 դիմումները՝ իր անունից։ Վստահված անձի կարգավիճակով ներկայացված թիվ 6-91 անհատական դիմումի ընդունելիության հարցի վերաբերյալ սահմանադրական դատարանի 2-րդ դատական կազմի 02.12.2008թ. կայացրած որոշման մեջ նշվել է, որ «ներկայացված դիմումը ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներից ելնելով, որի համաձայն գործի քննությունը մերժելու մասին որոշում է ընդունվում, եթե դիմողը իրավասու չէ դիմելու սահմանադրական դատարան։ Քաղ. Ռ. Թորոսյանը հանդիսացել է ՀՀ Նախագահի թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանի վստահված անձ։ Նրա լիազորությունները դադարել են ընտրությունների ավարտից հետո։ Քանի որ օրենքների վիճարկվող դրույթները անձամբ քաղ. Ռ. Թորոսյանի նկատմամբ չեն կիրառվել, հետևաբար նա ՍԴ դիմելու իրավունքի սուբյեկտ չէ»։
Թիվ 4-243 դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը սահմանադրական դատարանի 1-ին դատական կազմի 23.12.2008թ. որոշմամբ մերժվել է հետևյալ պատճառաբանությամբ. «Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 27 հոդվածի` թեկնածուի վստահված անձը կոչված է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ փոխհարաբերություններում ներկայացնելու թեկնածուի շահերը։ Նշված հայցադիմումների բնույթն ու բովանդակությունը, ինչպես նաեւ դրանց առնչությամբ կայացված դատական ակտերը վկայում են, որ վերոհիշյալ վարչական գործերի շրջանակներում վստահված անձ Ռ. Թորոսյանը հանդես է եկել ոչ թե իր՝ որպես քաղաքացու կամ վստահված անձի շահերի պաշտպանությամբ, այլ ՀՀ նախագահի թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանի շահերի, մասնավորապես, նրա ընտրվելու իրավունքի պաշտպանությամբ։ Հետեւաբար, այդ վարչական գործերով կայացված դատական ակտերը վերաբերում են Լ. Տեր-Պետրոսյանի իրավունքներին ու շահերին եւ իրավական հետեւանքներ են առաջացնում նրա, եւ ոչ թե քաղ. Ռ. Թորոսյանի համար։ Ուստի նշված հայցադիմումների հիման վրա հարուցված վարչական գործերի առնչությամբ կայացված դատական ակտերով կիրառված դրույթների սահմադրականությունը չի կարող վիճարկվել քաղ. Ռ. Թորոսյանի կողմից, քանի որ նշված դրույթները նրա նկատմամբ չեն կիրառվել»։ Հիշյալ դիրքորոշման արդյունքում գործի քննությունը մերժվել է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով։
4. Սույն դիմումի շրջանակներում դիմողի կողմից չի ներկայացվել որևէ լրացուցիչ փաստաթուղթ կամ փաստարկ, որը կվկայեր դիմողի կարգավիճակի փոփոխության և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված հիմքի բացակայության մասին։
5. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն «Անհատական դիմումների քննությունը, ի լրումն սույն օրենքի 32-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաեւ այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է...»։
ՀՀ ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածի մասով դիմումն ակնհայտ անհիմն է, դիմումի մեջ պահպանված չեն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի, ինչպես նաև ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 21-րդ հոդվածի 2-րդ մասի է) կետի պահանջները, ըստ որի` դիմումում պետք է նշվեն վիճարկվող օրենքի դրույթի` Սահմանադրությանը հակասելու հիմնավորումները։
6. Ինչ վերաբերում է դիմողի միջնորդությանը՝ իրեն ազատելու պետտուրքի վճարման պարտականությունից, ապա դատական կազմը գտնում է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով դիմողի միջնորդությունը բավարարելու հիմքեր չկան։ Վերոգրյալից ելնելով և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի, 69- րդ հոդվածի 7-րդ մասի դրույթներով` ՀՀ սահմանադրական դատարանի 1-ին դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Քաղ. Ռ. Թորոսյանի դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը մերժել:
Նախագահող՝
Անդամներ`
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ
C
ՔԱՐՏՈՒՂԱ
ՐՈՒԹՅՈՒՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 13 հունվարի, 2009 թ.
- Գործի #:
- —
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
