ՀԱՅԿ ՄԱՇՈՒՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-12)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 23 ապրիլի 2018թ. ՍԴԴԿՈ/1 - 12 | ՀԱՅԿ ՄԱՇՈՒՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
23 ապրիլի 2018թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 1
դատական կազմը
Նախագահությամբ Ա. Թունյանի
Անդամակցությամբ Ա. Գյուլումյանի
Ա. Պետրոսյանի
Քննության առնելով Հայկ Մաշուրյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Հայկ Մաշուրյանը 2018 թվականի ապրիլի 5-ին դիմել է ՀՀ
սահմանադրական դատարան խնդրելով. «ՀՀ Սահմանադրության 1-ին, 3, 23, 28, 61, 63, 75, 78, 79, 80 և 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ «Վարչական դատավարությանե օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և 97-րդ հոդվածը,
կամ բացահայտել վիճարկվող դրույթների սահմանադրաիրավական
բովանդակությունըե։
2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. Դիմելով դատարան Ոստիկանությունը պահանջել է Հայկ Մաշուրյանին ենթարկել վարչական պատասխանատվության ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։
ՀՀ վարչական դատարանի 08.10.2014թ. վճռով հայցը բավարարվել է։ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 25.02.2015թ. որոշմամբ Հայկ Մաշուրյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է, և գործն ուղարկվել է նոր քննության։
ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել 16.04.2015թ. «Գործի նոր քննության վարույթ հարուցելու մասինե որոշմամբ։
Ոստիկանությունը հրաժարվել է հայցից։
ՀՀ վարչական դատարանի 25.10.2016թ. որոշմամբ գործի վարույթը կարճվել է։
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 14.07.2017թ. որոշմամբ Հայկ Մաշուրյանի ներկայացուցիչների վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ վճռաբեկ բողոքի վերաբերյալ Վճռաբեկ դատարանը 11.10.2017թ. կայացրել է «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասինե որոշում։
3. Դիմողի կարծիքով վարչական պատասխանատվության ենթարկելու գործերը համապատասխանում են «քրեական մեղադրանքե հասկացությանը, որի պայմաններում պետք է երաշխավորել և ապահովել «օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի դատաքննության իրավունքըե։
Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթների առկայությամբ
պայմանավորված վարչական իրավունքում սահմանված չէ «արդարացվածե, «արդարե կամ «անմեղե բառերի հասկացությունը, և հայցից հրաժարվելու հիմքով գործի կարճման դեպքում որևէ կերպ չի նշմարվում մեղադրյալի արդար կամ անմեղ լինելու հանգամանքը, և շատ դեպքերում այն կարող է ընկալվել որպես «հայցվորի բարի կամքիե դրսևորում։
Ըստ դիմողի իր իրավունքներին տեղի է ունեցել միջամտություն, իրեն մեղսագրվել է արարք, որն արատավորում է նրա պատիվն ու
արժանապատվությունը, իսկ «գործի վարույթը կարճելու մասինե որոշումը չի փարատում դիմողի զանցանք կատարած լինելու փաստը։
4. Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասինե սահմանադրական օրենքի 28, 29 և 69-րդ հոդվածների պահանջներով և ելնելով խնդրո առարկա անհատական դիմումի ու կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքներից գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է ընդունման մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
4.1 ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի
վերաբերյալ
Խնդրո առարկա գործի շրջանակներում դիմողի առաջ քաշած փաստարկներն ուղղված են նրան, որ իր իրավունքներին տեղի է ունեցել միջամտություն, իրեն մեղսագրվել է արարք, որն արատավորում է իր պատիվն ու արժանապատվությունը, իսկ «գործի վարույթը կարճելու մասինե որոշումը չի փարատում իր զանցանք կատարած լինելու փաստը։ Այսինքն, ըստ դիմողի իր իրավունքների ենթադրյալ խախտումը պայմանավորված է այն հանգամանքով, որ բոլոր տեսակի վարչական գործերով նախատեսված է գործի կարճման միևնույն իրավակարգավորումը, նախատեսված չէ «մեղադրանքիե պարագայում հայցից հրաժարվելու դեպքում արդարացման հիմքով գործի կարճման լիազորություն, ինչի արդյունքում խախտվում է անձի անմեղության կանխավարկածը։ Մինչդեռ, դիմողի կողմից վիճարկվող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածը, մասնավորապես, դրա առաջին մասը կարգավորում է գործի վարույթը կարճելու դեպքում դատական ծախսերի բաշխման հարցերը, իսկ երկրորդ մասը վերաբերում է գործի վարույթի կարճման դեպքում նույն անձանց միջև նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ կրկին վարչական դատարան դիմելու անթույլատրելիությանը։ Խնդրո առարկա գործի շրջանակներում դիմողի կողմից բարձրացված սահմանադրաիրավական վեճն այլ բովանդակություն ունի, հետևաբար, վերոնշյալ դրույթի մասով դիմողը չի հիմնավորել իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող վերոնշյալ դրույթի միջև պատճառահետևանքային կապի առկայությունը։
«Սահմանադրական դատարանի մասինե սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումների քննությունը... կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է...։ Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է հստակ պատկերացնի իր նկատմամբ վերջնական դատական ակտով կիրառված օրենքի նորմի բովանդակությունը և փորձի գնահատել ու նախատեսել Սահմանադրական դատարանում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված և Սահմանադրությամբ ու օրենքով թույլատրելի հետագա գործողությունները, ինչպես նաև պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ է ակնկալում սահմանադրական դատարանում դիմումի քննության արդյունքում։ Միաժամանակ, դիմողը պետք է պատշաճ ձևով հիմնավորի, թե իր կողմից վիճարկվող նորմերի «հակասահմանադրականությանե արդյունքում իր ոԲր սահմանադրական իրավունքն է խախտվել, ինչպես նաև հիմնավորի իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, պահանջներ, որոնց չպահպանելը, ըստ «Սահմանադրական դատարանի մասինե սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի, անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է։
4.2 ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի վերաբերյալ
Վերոնշյալ դրույթի մասով առկա չեն դիմումի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասինե սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը, մասնավորապես
1. դիմումում առաջադրված հարցերը ենթակա են Սահմանադրական դատարանին,
2. դիմողն իրավասու է դիմել Սահմանադրական դատարան,
3. դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,
4. դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա
Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,
5. դիմումն ակնհայտ անհիմն չէ,
6. դիմողը պահպանել է ՀՀ սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված 6-ամսյա ժամկետը։
5. Դիմողը միջնորդություն է ներկայացրել իրեն պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասինե սահմանադրական օրենքի 28, 29 և 69-րդ հոդվածների պահանջներով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
1. Հայկ Մաշուրյանի անհատական դիմումով գործի քննության
ընդունումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի մասով, մերժել։
2. «Հայկ Մաշուրյանի դիմումի հիման վրա ՀՀ վարչական
դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալե գործն ընդունել քննության։
3. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ
ներգրավել ՀՀ Ազգային ժողովին։
4. Բավարարել Հայկ Մաշուրյանի անհատական դիմումով
ներկայացված պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդությունը։
Նախագահող
Անդամներ
23 ապրիլի 2018 թվականի
ՍԴԴԿՈ/1-12
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 23 ապրիլի, 2018 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-12
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
