Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-99-Ն22 հունիսի, 2015 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2015 թվականի հունիսի 22-ին ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ Գ Լ ՈՒ Խ 1 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան 1. Սույն օրենքով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զորամասերի, ռազմաբժշկական, ռազմաուսումնական, ռազմագիտական, մշակութային և լրատվական կամ մարզական կամ հանգստի կազմակերպման բնույթի զինվորական հաստատությունների ստեղծման, գործունեության իրականացման, դրանց իրավական վիճակի հետ կապված հարաբերությունները: (1-ին հոդվածը լրաց. 13.12.19 ՀՕ-292-Ն) Հոդված 2. Օրենքի հիմնական հասկացությունները 1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները. 1) զորամաս` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պետական հիմնարկի կարգավիճակ ունեցող զինվորական մարմին` զորամիավորում, միավորում, առանձին զինվորական կառույց, որի գործունեության նպատակն է խաղաղ ժամանակ մարտական պատրաստականության և մարտական հերթապահության խնդիրների, մարտական պատրաստության, ինչպես նաև օրենքով սահմանված այլ գործառույթների իրականացման միջոցով երաշխավորել, իսկ պատերազմի ժամանակ մարտական կիրառման միջոցով ապահովել Հայաստանի Հանրապետության զինված պաշտպանությունը. 2) զինվորական հաստատություն` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պետական հիմնարկի կարգավիճակ ունեցող ռազմաբժշկական, ռազմաուսումնական (ռազմագիտական) կամ մշակութային կամ լրատվական կամ մարզական կամ հանգստի կազմակերպման բնույթի գործունեություն իրականացնող զինվորական մարմին, որի գործունեության նպատակն է ապահովել օրենքով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համապատասխան խնդիրների և գործառույթների իրականացումը: Զինվորական հաստատությունների ռազմական բնույթն արտահայտվում է դրանցում զինվորական ծառայության կազմակերպմամբ, դրանց նկատմամբ օպերատիվ-մարտավարական խնդիրների առաջադրման հնարավորությամբ. 3) զորամասի իրական անվանում` զորամասի տեսակը և գործունեության բնույթը բնորոշող տեղեկություն. 4) զորամասի պայմանական համար` զորամասին տրվող թվերի հաջորդականություն: (2-րդ հոդվածը լրաց. 13.12.19 ՀՕ-292-Ն) Գ Լ ՈՒ Խ 2 ԶՈՐԱՄԱՍԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Հոդված 3. Զորամասի ստեղծումը 1. Զորամասը ստեղծվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով:

2. Զորամասի ստեղծման հրամանով հաստատվում են զորամասի՝ 1) իրական անվանումը և պայմանական համարը. 2) տեղաբաշխման վայրը. 3) գործունեության խնդիրները, նպատակները և գործառույթները. 4) կանոնադրությունը. 5) կառուցվածքը, թվաքանակը, հանձնվող (ամրացվող) գույքի, այդ թվում` զենքի և ռազմամթերքի կազմը, դրա օգտագործման կարգը. 6) գործունեության հետ կապված՝ սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված այլ նորմեր:

3. Զորամասի ստեղծման վերաբերյալ տեղեկություններն օրենքով սահմանված կարգով կարող են համարվել պետական գաղտնիք: Հոդված 4. Զորամասի գործունեությունը և իրավական վիճակի առանձնահատկությունները 1. Զորամասի գործունեության իրավական հիմքն են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, սույն օրենքը և այլ օրենքները, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերը և կարգադրությունները, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանները:

2. Զորամասում զինվորական կամ պետական այլ ծառայություն անցնելու, ինչպես նաև աշխատանքային հարաբերությունները սահմանվում են օրենքներով և այլ իրավական ակտերով:

3. Զորամասի գտնվելու վայրը նրա մշտական տեղաբաշխման վայրն է:

4. Զորամասն ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և զորամասի պայմանական համարով կլոր կնիք, կարող է ունենալ զորամասի պայմանական համարով ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ: Զորամասն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

5. Զորամասի գույքը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից զորամասին հանձնված (ամրացված) գույքից, որը հաշվառվում է զորամասի հաշվեկշռում:

6. Զորամասի կողմից իրեն հանձնված (ամրացված) գույքի նկատմամբ իրավունքը ներառում է գույքն ինքնուրույն օգտագործելու և տիրապետելու իրավունքը: Զորամասն իրավունք չունի իրեն հանձնված (ամրացված) գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարել, գրավ դնել, հանձնել վարձակալության կամ անհատույց օգտագործման կամ հավատարմագրային կառավարման: Սույն մասով նախատեսված գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու սահմանափակումը չի տարածվում օրենքով սահմանված զինծառայողների հանդերձանքի ապահովության վրա:

7. Զորամասին հանձնված (ամրացված) գույքին հասցված վնասի վերականգնման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և «Զինծառայողների նյութական պատասխանատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

8. Զորամասի պահպանման ծախսերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից, ինչպես նաև օրենքով չարգելված այլ ֆինանսական աղբյուրներից: Զորամասի ֆինանսական գործառնություններն իրականացվում են «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ֆինանսական կառավարման և հսկողության գործընթացը կարգավորող այլ օրենքներով ու իրավական ակտերով սահմանված կարգով:

9. Զորամասերի կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

10. Զորամասի պաշտոնատար անձանց իրավունքները և պարտականությունները սահմանվում են «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ օրենքներով, զորամասի կանոնադրությամբ:

11. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի կողմից վերապահված իրավասությունների սահմաններում զորամասը Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող, զինվորական ծառայության կամ աշխատանքային իրավահարաբերություններում հանդես գալ կնքվող համապատասխան պայմանագրի կողմ: Գ Լ ՈՒ Խ 3 ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Հոդված 5. Ռազմաբժշկական հաստատությունների ստեղծումը և գործունեությունը, դրանց իրավական վիճակի առանձնահատկությունները 1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունները (այսուհետ` ռազմաբժշկական հաստատություններ) ստեղծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

2. Ռազմաբժշկական հաստատություն ստեղծելու մասին որոշմամբ հաստատվում են ռազմաբժշկական հաստատության՝ 1) անվանումը. 2) գտնվելու վայրը. 3) գործունեության խնդիրները, նպատակները և գործառույթները. 4) կանոնադրությունը. 5) կառուցվածքը, թվաքանակը, հանձնվող (ամրացվող) գույքի, այդ թվում` զենքի և ռազմամթերքի կազմը, դրա օգտագործման կարգը. 6) գործունեության հետ կապված՝ սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված այլ նորմեր:

3. Ռազմաբժշկական հաստատություն ստեղծելու մասին որոշմամբ ռազմաբժշկական հաստատության կանոնադրության, կառուցվածքի, թվաքանակի, հանձնվող (ամրացվող) գույքի, այդ թվում` զենքի և ռազմամթերքի կազմի, դրա օգտագործման կարգի հաստատման իրավունքը կարող է վերապահվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին: Ռազմաբժշկական հաստատությանը կարող է տրվել զորամասի պայմանական համար:

4. Ռազմաբժշկական հաստատությունների տեսակներն են՝ հոսպիտալները, առանձին բժշկական ջոկատները, առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող հաստատությունները, հիգիենիկ հակահամաճարակային անվտանգության ապահովման ծառայությունները:

5. Ռազմաբժշկական հաստատությունները բժշկական օգնություն և սպասարկում իրականացնում են օրենքով սահմանված կարգով տրված լիցենզիայի հիման վրա: Ռազմաբժշկական հաստատությունները բժշկական օգնության և սպասարկման գործունեությունն իրականացնում են «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` բժշկական օգնության և սպասարկման հիմնական տեսակների կազմակերպման ձևերին համապատասխան:

6. Ռազմաբժշկական հաստատությունների գործունեության նկատմամբ տարածվում են սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված՝ զորամասերի գործունեությանը ներկայացվող պահանջները: Ռազմաբժշկական հաստատությունների կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

7. Ռազմաբժշկական հաստատությունները կարող են իրականացնել նաև քաղաքացիների բժշկական օգնության և սպասարկման վճարովի ծառայությունների մատուցում, որի կարգն ու պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարների համատեղ նորմատիվ հրամանով: Հոդված 6. Ռազմաուսումնական հաստատությունների ստեղծումը և գործունեությունը, դրանց իրավական վիճակի առանձնահատկությունները 1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմաուսումնական հաստատությունները (այսուհետ` ռազմաուսումնական հաստատություններ) ստեղծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

2. Ռազմաուսումնական հաստատություն ստեղծելու մասին որոշմամբ հաստատվում են ռազմաուսումնական հաստատության՝ 1) անվանումը. 2) գտնվելու վայրը. 3) գործունեության խնդիրները, նպատակները և գործառույթները. 4) կանոնադրությունը. 5) կառուցվածքը, թվաքանակը, հանձնվող (ամրացվող) գույքի, այդ թվում` զենքի և ռազմամթերքի կազմը, դրա օգտագործման կարգը. 6) գործունեության հետ կապված՝ սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված այլ նորմեր:

3. Ռազմաուսումնական հաստատություն ստեղծելու մասին որոշմամբ ռազմաուսումնական հաստատության կանոնադրության, կառուցվածքի, թվաքանակի, հանձնվող (ամրացվող) գույքի, այդ թվում` զենքի և ռազմամթերքի կազմի, դրա օգտագործման կարգի հաստատման իրավունքը կարող է վերապահվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին: Ռազմաուսումնական հաստատությանը կարող է տրվել զորամասի պայմանական համար:

4. Ռազմաուսումնական հաստատություններն իրականացնում են միջնակարգ, միջին մասնագիտական, բարձրագույն կրթական ծրագրեր` օրենքով սահմանված կարգով տրված լիցենզիայի հիման վրա: Ռազմաուսումնական հաստատությունների կողմից կրթության գործընթացը կազմակերպվում է «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` պետական կրթական չափորոշիչներին և կրթական ծրագրերին համապատասխան: Ռազմաուսումնական հաստատության գործունեության և կառավարման համակարգի առանձնահատկությունները սահմանվում են ռազմաուսումնական հաստատության կանոնադրությամբ:

5. Բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունները կարող են գործել համազորային կամ ռազմագիտական համալսարանի կամ ինստիտուտի ձևով:

6. Ռազմաուսումնական հաստատությունների գործունեության նկատմամբ տարածվում են սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված՝ զորամասերի գործունեությանը ներկայացվող պահանջները: Ռազմաուսումնական հաստատությունների կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

7. Ռազմաուսումնական հաստատություններ ընդունելության, ռազմաուսումնական հաստատություններում զինվորական ծառայության կազմակերպման, զինվորական կամ պետական այլ ծառայություն անցնելու, ինչպես նաև աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են օրենքով և ռազմաուսումնական հաստատության կանոնադրությամբ:

8. Սույն հոդվածի համաձայն՝ ռազմաուսումնական հաստատությունների ստեղծմանը և գործունեությանը վերաբերող նորմերը տարածվում են նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմագիտական բնույթի հաստատությունների ստեղծման և գործունեության իրականացման վրա:

9. Ռազմաուսումնական հաստատության կարգավիճակ կարող է տրվել նաև բարձրագույն ուսումնական հաստատության կառուցվածքային ստորաբաժանմանը, որի գործունեության առանձնահատկությունները սահմանվում են բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ: (6-րդ հոդվածը փոփ. 11.09.25 ՀՕ-299-Ն) Հոդված 7. Մշակութային և լրատվական բնույթի զինվորական հաստատությունների ստեղծումը և գործունեությունը, դրանց իրավական վիճակի առանձնահատկությունները 1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մշակութային և լրատվական բնույթի զինվորական հաստատությունները (այսուհետ` զինվորական մշակութային և լրատվական հիմնարկներ) ստեղծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

2. Զինվորական մշակութային կամ լրատվական հիմնարկ ստեղծելու մասին որոշմամբ հաստատվում են հիմնարկի՝ 1) անվանումը. 2) գտնվելու վայրը. 3) գործունեության խնդիրները, նպատակները և գործառույթները. 4) կանոնադրությունը. 5) կառուցվածքը, թվաքանակը, հանձնվող (ամրացվող) գույքի, այդ թվում` զենքի և ռազմամթերքի կազմը, դրա օգտագործման կարգը. 6) գործունեության հետ կապված սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված այլ նորմեր:

3. Զինվորական մշակութային կամ լրատվական հիմնարկ ստեղծելու մասին որոշմամբ հիմնարկի կանոնադրության, կառուցվածքի, թվաքանակի, հանձնվող (ամրացվող) գույքի, այդ թվում` զենքի և ռազմամթերքի կազմի, դրա օգտագործման կարգի հաստատման իրավունքը կարող է վերապահվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին: Զինվորական մշակութային կամ լրատվական հիմնարկին կարող է տրվել զորամասի պայմանական համար:

4. Զինվորական մշակութային հիմնարկները կարող են գործել ռազմական թանգարանի, պանթեոնի կամ հուշահամալիրի, սպայի տան տեսքով:

5. Զինվորական լրատվական հիմնարկները կարող են գործել պաշտոնաթերթի, էլեկտրոնային լրատվամիջոցի, ռազմագիտական հանդեսի տեսքով, ինչպես նաև իրենց գործունեությունն իրականացնել հեռուստատեսային և ռադիոլրատվական ծրագրերի միջոցով:

6. Զինվորական մշակութային և լրատվական հիմնարկների ստեղծման և գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով և այլ օրենքներով ու իրավական ակտերով, հիմնարկի կանոնադրությամբ:

7. Զինվորական մշակութային և լրատվական հիմնարկների գործունեության նկատմամբ տարածվում են սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված՝ զորամասերի գործունեությանը ներկայացվող պահանջները: Զինվորական մշակութային և լրատվական հիմնարկների կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

8. Զինվորական մշակութային և լրատվական հիմնարկներում զինվորական ծառայության կազմակերպման, զինվորական կամ պետական այլ ծառայություն անցնելու, ինչպես նաև աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են օրենքով, հիմնարկի կանոնադրությամբ: Հոդված 7.1. Մարզական կամ հանգստի կազմակերպման բնույթի զինվորական հաստատությունների ստեղծումը և գործունեությունը, դրանց իրավական վիճակի առանձնահատկությունները 1. Պաշտպանության նախարարության մարզական կամ հանգստի կազմակերպման բնույթի զինվորական հաստատությունները (այսուհետ` զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման հիմնարկներ) ստեղծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

2. Զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման հիմնարկ ստեղծելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում են հիմնարկի` 1) անվանումը. 2) գտնվելու վայրը. 3) գործունեության խնդիրները, նպատակները և գործառույթները. 4) կանոնադրությունը. 5) կառուցվածքը, թվաքանակը, հանձնվող (ամրացվող) գույքի, այդ թվում` զենքի և ռազմամթերքի կազմը, դրա օգտագործման կարգը. 6) գործունեության հետ կապված` սույն օրենքով, այլ օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ նորմեր:

3. Զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման հիմնարկ ստեղծելու մասին որոշմամբ ռազմաբժշկական հաստատության կանոնադրության, կառուցվածքի, թվաքանակի, հանձնվող (ամրացվող) գույքի, այդ թվում` զենքի և ռազմամթերքի կազմի, դրա օգտագործման կարգի հաստատման իրավունքը կարող է վերապահվել պաշտպանության նախարարին: Զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման հիմնարկները կարող են իրականացնել վճարովի ծառայություններ՝ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված կարգով, պայմաններով և չափերով: Զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման հիմնարկին կարող է տրվել զորամասի պայմանական համար:

4. Զինվորական մարզական հիմնարկները կարող են գործել մարզական ակումբների, իսկ հանգստի կազմակերպման հիմնարկները՝ հանգստյան տան տեսքով: Զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման հիմնարկները լիցենզավորման ենթակա գործունեությամբ կարող են զբաղվել օրենքով սահմանված կարգով տրված լիցենզիայի հիման վրա:

5. Զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման հիմնարկների գործունեության վրա տարածվում են սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված` զորամասերի գործունեությանը ներկայացվող պահանջները: Զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման հիմնարկների կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

6. Զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման հիմնարկներում զինվորական ծառայություն կազմակերպելու, զինվորական կամ պետական այլ ծառայություն անցնելու, ինչպես նաև աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են օրենքով և հիմնարկի կանոնադրությամբ: (7.1-ին հոդվածը լրաց. 13.12.19 ՀՕ-292-Ն) Գ Լ ՈՒ Խ 4 ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ Հոդված 8. Օրենքի ուժի մեջ մտնելը 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքով սահմանված զորամասերի և զինվորական հաստատությունների ստեղծման ու գործունեության հետ կապված իրավական ակտերը ենթակա են ընդունման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2015 թ. հուլիսի 14 Երևան ՀՕ-99-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-99-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Պաշտոնական Ինկորպորացիա (20.10.2025-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2015.07.22/46(1135) Հոդ.631 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 22.06.2015 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 14.07.2015 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.08.2015 Հիմնական ակտ 22.06.2015, ՀՕ-99-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա 11.09.2025, ՀՕ-299-Ն 22.06.2015, ՀՕ-99-Ն 13.12.2019, ՀՕ-292-Ն 22.06.2015, ՀՕ-99-Ն Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 06.12.2015, ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ 15.11.2018, N 13-Ն ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԵՎ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 15.11.2018, N 28-Ն ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԵՎ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 17.12.2003, ՀՕ-7-Ն ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 13.12.2003, ՀՕ-14-Ն ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 03.12.1996, ՀՕ-99 ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 24.06.1997, ՀՕ-137 ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ 14.04.1999, ՀՕ-297 ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 04.03.1996, ՀՕ-42 ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ 16.12.2016, ՀՕ-21-Ն ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ 05.05.1998, ՀՕ-239 ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ 10.03.2016, N 4-Ն ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
22 հունիսի, 2015 թ.
Գործի #:
ՀՕ-99-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել