Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-359-Ն13 հունիսի, 2018 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2018 թվականի հունիսի 13-ին «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀO-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 20.1-ին հոդվածում՝ 1) 1-ին կետի 5-րդ ենթակետը առաջին սյունակի «դասակարգչի» բառից հետո լրացնել «220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրության և իրացման,» բառերով, իսկ նույն ենթակետի «հատապտուղներից» բառից հետո հանել «(բացառությամբ խաղողի)» բառերը. 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին ենթակետով. «5.1) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրության իրականացման և մինչև 100 հազար լիտր (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) արտադրանքի իրացման իրավունք ձեռք բերելու համար: Արտադրողի կողմից 100 հազար լիտրից ավելի իրացված արտադրանքի (բացառությամբ ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող արտադրանքի) յուրաքանչյուր լիտրի (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) համար լրացուցիչ: Արտադրողի կողմից 100 հազար լիտրից ավելի իրացված ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող արտադրանքի յուրաքանչյուր լիտրի (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) համար լրացուցիչ: տարեկան բազային տուրքի 10000-ապատիկի չափով 25 դրամ 100 դրամ».

3) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին ենթակետով. «11.1) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների մինչև 100 հազար լիտր (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) «Բացթողնում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծման իրավունք ձեռք բերելու համար: Ներմուծողի կողմից 100 հազար լիտրից ավելի ներմուծված արտադրանքի (բացառությամբ՝ ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող արտադրանքի) յուրաքանչյուր լիտրի (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) համար լրացուցիչ: Ներմուծողի կողմից 100 հազար լիտրից ավելի «Բացթողնում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծված ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող արտադրանքի յուրաքանչյուր լիտրի 100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) համար լրացուցիչ: տարեկան բազային տուրքի 10000-ապատիկի չափով 25 դրամ 100 դրամ».

4) 2-րդ կետի «10-րդ ենթակետում նշված ծանուցման ենթակա գործունեության տեսակի» բառերը փոխարինել «5.1-ին և 10-րդ ենթակետերում նշված ծանուցման ենթակա գործունեության տեսակների» բառերով. 5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով. «2.1. Եթե իրավաբանական կամ ֆիզիկական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը միաժամանակ իրականացնում են «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 1-ին և 1.1-ին կամ 8-րդ և 8.1-ին կետերում նշված գործունեության տեսակները, ապա այդ գործունեության տեսակների իրականացման իրավունք ձեռք բերելու համար վճարում են սույն հոդվածի 1-ին կետի 5-րդ կամ 11-րդ ենթակետով սահմանված բազային տուրքի 15000-ապատիկի չափով տարեկան պետական տուրք։»։ Հոդված 2. Օրենքի 38-րդ հոդվածի «է» ենթակետը «մատուցումը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև սույն օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին կետի 5.1-ին և 11.1-ին ենթակետերով սահմանված գործունեության իրավունք ձեռք բերելու համար վճարված պետական տուրքը» բառերով: Հոդված 3. Անցումային դրույթներ 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով թորած ալկոհոլային խմիչքների և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար տարեկան պետական տուրք վճարած անձը մինչև տարեկան հերթական տուրքի վճարման ժամկետը կարող է զբաղվել նաև «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրությամբ և իրացմամբ, որից հետո օրենքով սահմանված կարգով պետք է վճարի պետական տուրք՝ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրության իրականացման և մինչև 100 հազար լիտր (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) արտադրանքի իրացման իրավունք ձեռք բերելու համար (այսուհետ՝ հիմնական պետական տուրք):

3. Հիմնական պետական տուրք վճարած անձը մինչև պետական տուրքի վճարման հաջորդ ժամկետի սկիզբը 100 հազար լիտրից (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) ավելի քանակությամբ ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820 ծածկագրին դասվող արտադրանքի ներմուծման կամ իրացման իրավունք ձեռք բերելու համար մինչև լրացուցիչ խմբաքանակի ներմուծումը կամ իրացումը վճարում է սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված լրացուցիչ պետական տուրք, ընդ որում լրացուցիչ խմբաքանակի ներմուծումը կամ իրացումը պետք է կատարվի այն իրավունքի գործողության ժամկետում, որի համար վճարվել է հիմնական պետական տուրք: Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2018 թ. հունիսի 28 Երևան ՀՕ-359-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-359-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (04.01.2019-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2018.07.04/52(1410) Հոդ.793 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 13.06.2018 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 28.06.2018 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 04.01.2019 Հիմնական ակտ 13.06.2018, ՀՕ-359-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 27.12.1997, ՀՕ-186 27.12.1997, ՀՕ-186 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
13 հունիսի, 2018 թ.
Գործի #:
ՀՕ-359-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել