ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1233 — Կտակային հանձնարարությունից հրաժարվելու իրավունքը 1.
Ամփոփում
Հոդված 1233. Կտակային հանձնարարությունից հրաժարվելու իրավունքը 1. Շահառուն իրավունք ունի հրաժարվել կտակային հանձնարարությունից: Չի թույլատրվում հրաժարվել կտակային հանձնարարությունից վերապահումներով կամ պայմանով մասնակիորեն` ինչպես նաև դրանից հրաժարվել հօգուտ երրորդ անձի: 2. Այն դեպքում, երբ շահառուն միաժամանակ ժառանգ է, կտակային հանձնարարությունից հրաժարվելու սույն հոդվածով նախատեսված նրա իրավունքը կախված չէ ժառանգությունն ընդունելու կամ դրանից հ
Ամբողջ Տեքստ
Հոդված 1233. Կտակային հանձնարարությունից հրաժարվելու իրավունքը 1. Շահառուն իրավունք ունի հրաժարվել կտակային հանձնարարությունից: Չի թույլատրվում հրաժարվել կտակային հանձնարարությունից վերապահումներով կամ պայմանով մասնակիորեն` ինչպես նաև դրանից հրաժարվել հօգուտ երրորդ անձի:
2. Այն դեպքում, երբ շահառուն միաժամանակ ժառանգ է, կտակային հանձնարարությունից հրաժարվելու սույն հոդվածով նախատեսված նրա իրավունքը կախված չէ ժառանգությունն ընդունելու կամ դրանից հրաժարվելու նրա իրավունքից:
3. Եթե շահառուն հրաժարվել է կտակային հանձնարարությունից, ապա ժառանգը, որը պարտավոր է կատարել կտակային հանձնարարությունը, ազատվում է այն կատարելու պարտականությունից: Գ Լ ՈՒ Խ 75 ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԲԱԺԱՆԵԼԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
