Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 228 — Իոնացնող ճառագայթման աղբյուրների շահագործման անվտանգության հետ կապված կանոնները խախտելը 1. Իոնացնող ճառագայթմա
ARLISAI Ինդեքսավորված
Ուժը կորցրած ակտ։ Վերնագիրն ասում է, որ այս խմբագրությունն այլևս ուժի մեջ չէ։ Վկայակոչելուց առաջ գտեք գործող տարբերակը։

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 228 — Իոնացնող ճառագայթման աղբյուրների շահագործման անվտանգության հետ կապված կանոնները խախտելը 1. Իոնացնող ճառագայթմա

arlis.am — repealed code article (2003–2022)Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 228.Իոնացնող ճառագայթման աղբյուրների շահագործման անվտանգության հետ կապված կանոնները խախտելը 1. Իոնացնող ճառագայթման աղբյուրների շահագործման կամ շահագործումից հանելու կամ տեղափոխման ընթացքում անվտանգության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ մարդու առողջությանը պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամ

Ամբողջ Տեքստ

Հոդված 228.Իոնացնող ճառագայթման աղբյուրների շահագործման անվտանգության հետ կապված կանոնները խախտելը

1. Իոնացնող ճառագայթման աղբյուրների շահագործման կամ շահագործումից հանելու կամ տեղափոխման ընթացքում անվտանգության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ մարդու առողջությանը պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, շրջակա միջավայրի ռադիոակտիվ վարակում կամ այլ ծանր հետեւանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

(228-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — repealed code article (2003–2022)

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել