Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Մովսիսյան — ԵԴ1/1132/06/23
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Մովսիսյան — ԵԴ1/1132/06/23

Վճռաբեկ դատարանԵԴ1/1132/06/234 հոկտեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

բերի 2024 թվական ք.Երնան ՀՇ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ՝ ՍԱՎԵՏԻՍՅԱՆԻ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Արսեն Արշալույսի Մովսիսյանի վերաբերյալ ՀՇ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 6-ի որոշման դեմ փաստաբան Տ.Աթանեսյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶՔԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2023 թվականի հոկտեմբերի 2ին Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (այսուհետ՝

Ամբողջ Տեքստ

Լ թ ԵԴ1/1132/06/23

Գ 6 ԳԵ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Երնան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Ն.Բաղդասարյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Ա.Բեկթաշյան

4 հոկտեմբերի 2024 թվական ք.Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ ՍԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Արսեն Արշալույսի Մովսիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 6-ի որոշման դեմ փաստաբան Տ.Աթանեսյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶՔԵՑ

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2023 թվականի հոկտեմբերի 2ին Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (այսուհետ՝ նան Առաջին ատյանի

2

դատարան) է ստացվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչութան առաջին բաժնի ավագ քննի. Գ.Մարտիրոսյանի միջնորդությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 470-րդ հոդվածի 3-րդ մասի Լին կետով երկու դրվագով մեղադրվող Արսեն Արշալույսի Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու մասին:

2. Առաջին ատյանի դատարանը 2023 թվականի հոկտեմբերի 3-ի որոշմամբ վերոնշյալ միջնորդությունը բավարարել է ն մեղադրյալ Արսեն Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել է կալանքը՝ 2 (երկու) ամիս ժամկետով` սահմանափակելով մեղադրյալի՝ այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը՝ մինչն կիրառված կալանքի ժամկետը լրանալը:

Յ Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշման դեմ փաստաբան Տ.Աթանեսյանի կողմից բերված հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի ն դրա հիման վրա ստացված վարույթի նյութերի ուսումնասիրման արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նան Վերաքննիչ դատարան) 2023 թվականի նոյեմբերի 6ի որոշմամբ բողոքը թողել է առանց քննության՝ բողոքարկման իրավուն, չունեցող անձի կողմից ներկայացված լինելու պատճառաբանությամբ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ փաստաբան Տ.Աթանեսյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի դեկտեմբերի 8-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Բողոքի հեղինակի կարծիքով, Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի, մասնավորապես՝ անձի՝ իր ընտրած փաստաբանի միջոցով իր պաշտպանությունը կազմակերպելու ն դատական ակտը բողոքարկելու իրավունքի այնպիսի էական խախտումներ, որոնք խաթարել են արդարադատության բուն էությունը:

Յ

Մասնավորապես, բողոք բերած անձը նշել է, որ մեղադրյալ Արսեն Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը կայացվել է 2023 թվականի հոկտեմբերի 3-ին, երբ մեղադրյալի պաշտպանությունն իրականացվել է այլ փաստաբանների կողմից: Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշումը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջոցով Արսեն Մովսիսյանին հանձնվել է 2023 թվականի հոկտեմբերի 11-ին: 2023 թվականի հոկտեմբերի 19-ին Արսեն Մովսիսյանը հրաժարվել է իր պաշտպաններից ն որպես պաշտպան ներգրավվել է Տ.Աթանեսյանը, որի կողմից էլ օրենքով սահմանված ժամկետում ներկայացվել է հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը՝ վերոնշյալ հանգամանքների շարադրմամբ:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, առանց ստուգելու վերոնշյալ փաստական հանգամանքները, ունենալով հնարավորություն պարզելու բողոքաբերի՝ մեղադրյալ ԱՄովսիսյանի պաշտպանը հանդիսանալու հանգամանքը՝ այդ մասին վարույթն իրականացնող մարմնից տեղեկություն ստանալու միջոցով, առանց քննության է թողել իր կողմից ներկայացված հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը:

Ըստ բողոքաբերի, ՀՀ գործող քրեադատավարական օրենսդրությունը չի նախատեսում որնէ կարգ առ այն, որ մեղադրյալի պաշտպանությունը ստանձնած փաստաբանին տրամադրվում է որնէ փաստաթուղթ անձի պաշտպան

հանդիսանալու մասին, իսկ մեղադրյալի կալանքի տակ գտնվելու դեպքում՝ պաշտպան հանդիսանալու հանգամանքը արձանագրվում է վարույթն իրականացնող մարմնի կողմից նե այդ մասին տեղեկացվում է միայն համապատասխան քրեակատարողական հիմնարկի վարչակազմը: Որնէ այլ մարմնի իրազեկման կառուցակարգ, այդ թվում՝ տվյալ դեպքի համար, օրենսդրորեն սահմանված չէ:

Բողոքաբերը նշել է, որ վերոնշյալի արդյունքում մեղադրյալ Ա.Մովսիսյանի պաշտպանը հանդիսանալու վերաբերյալ օրենքով նախատեսված փաստաթղթերը չներկայացնելու հիմքով բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում կայացնելով՝ Վերաքննիչ դատարանն անհամաչափորեն սահմանափակել է իր պաշտպանյալի՝ դատարան դիմելու ն արդյունավետ իրավական պաշտպանություն հայցելու իրավունքը:

4

6. Միաժամանակ, բողոքաբերը, անդրադառնալով իր պաշտպանյալի նկատմամբ նախաքննության ընթացքում որպես խափանման միջոց կալանք կիրառելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշմանը, նշել է, որ այն անօրինական է ն անհիմն՝ այն պատճառաբանությամբ, որ նախաքննության մարմնի միջնորդության մեջ առկա չէ որնէ փաստական տվյալ առ այն, որ Արսեն Մովսիսյանը որնէ առնչություն ունի իրեն մեղսագրվող արարքի հետ, իսկ գաղտնի քննչական գործողությունների զննության արձանագրությունները ն վկայի ցուցմունքը այդպիսի տվյալներ չեն պարունակում:

7. Վերոշարադրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 6-ի որոշումը ն կայացնել դրան փոխարինող դատական ակտ:

Վճոաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

8. Վերաքննիչ դատարանը, 2023 թվականի նոյեմբերի 6-ի որոշմամբ առանց քննության թողնելով փաստաբան Տ.Աթանեսյանի վերաքննիչ բողոքը, դատական ակտը պատճառաբանել է հետնյալ կերպ. «(.,) Սույն վարույթի նյութերի ուսումնաւսիրությունից պարզ է դառնում, որ Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի հոկտեմբերի 3-ի մեղադրյալ Արսեն Արշալույսի Մովսիսյանի նկատմամը կալանքը, որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության քննության ժամանակ մեղադրյալ Արսեն Արշալույսի Մովսիսյանի պաշփտայանները հանդիսացել են փատարաբաններ ՀԲայանդուրյանը, ՍՍարգսյանը ն Ա.Կոչուբանը:

Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ այն վարույթի նյութերում առկա չէ որնւ տեղեկություն այն մասին, որ փաստարան Տիգրան Աթանեսյանը հանդիսացել կամ հանդիսանում է Արսեն Արշալույսի Մովսիսյանի պաշվայանը:

Վերոգրյալի հիման վրա. Վերաքննիչ դատարանը գտնում է, որ փաարարան Տիգրան Աթանեսյանն իրավունք չունի բողոքարկել Առաջին ատյանի դափարանի 2023 թվականի հոկտեմբերի 3ի որոշումը, որպիսի պայմաններում նրա կողմից բերված հատուկ վերանայման րողոքը պետք է թողնել առանց քննության:

5

Հատուկ վերանայման բողոքը վերը նշված հիմքով առանց քննության թողնելու պայմաններում Վերաքննիչ դատարանն այլես չի անդրադառնում հատուկ վերանայման բողոքին ներկայացվող այլ օրենադրական պահանջների պահպանված լինելու հարցերին: (...)»':

Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավոր է արդյո՛ք փաստաբան Տ.Աթանեսյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը:

10. ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի Լին մասի համաձայն՝

«Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:

ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն՝ «Հիմնական իրավունքների ն ազատությունների սահմանափաւկման համար ընտրված միջոցները պեարք է պիտանի ն անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատաւկին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի ն ազավտության նշանակությանը»:

«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի Լին մասի համաձայն՝ «Յուլաքանչյուր ոք, երը ոլոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարվպտաւկանություննեը կամ երան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի աոնչությաւմը, ունի օրենքի հիման վրա ստեղծվաւծ անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիր ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք»:

ՀԸ քրեական դատավարության օրենսգրքի 355րդ հոդվածի Լին մասի համաձայն՝ «Դատական վերանայման բողոքը պետք է բովանդակի՝

ւ Տե՛ս, նյութեր, հատոր 4, թերթեր 90-92:

6

1 այն դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը.

2) տվյալներ բողոք բերած անձի մասին՝ նշելով նրա կարգավիճակը, բնակության կամ գտնվելու վայրը.

3) բողոքարկվող դատական ակպտր ն այն կայացրած դատարանի անվանումի.

4) նշում՝ դատական ակտն ամբողջությամբ կամ որոշակի մասով բողոքարկելու մասին.

5) բողոքի հիմքը, այն հաարավփող փաստերը, պահանջը, ինչպես նաւն դրանք հիմնավորող փաստարկները.

6) բողոքին կցվող նյութերի ցանկը.

7) բողոք ներկայացնող անձի անունը, ազգանունը ն արորագրությունը»:

ՀԸ քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի Լին մասի համաձայն` «Հավաւկ վերանայման բողոքը, համապավփասխիւան թերությունները մատնանշելով ն երեքից վեց օր ժամկե, տրամադրելով, վերադարձվում է, եթե այն չի համապատասխանում. սույն օրենսգրքի 355-րդ հոդվածի Լին կամ 2րդ մասով սահմանված պահանջներին»:

1. Արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող՝ դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է հետնյալ իրավական դիրքորոշումները.

- դատարանի մատչելիության իրավունքը բացարձակ չէ, ն պետությունները կարող են այն իրացնելու հնարավորությունը պայմանավորել որոշակի պահանջներով ն չափանիշներով»,

- պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը՛,

2 Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 1աօոմօ չ. Աու գործով 2003 թվականի հոկտեմբերի 17-ի վճիռը, գանգատ թիվ 32190/96, 85-րդ կետ, Տոօտ262յն չ. Քօլոոմ գործով 2007 թվականի հուլիսի 9-ի վճիռը, գանգատ թիվ 59519/00, 124-րդ կետ, Տողշտ ս. Ցաթողո գործով 2012 թվականի հունվարի 17-ի վճիռը, գանգատ թիվ 36760/06, 230-րդ կետ։

3 Տե՛ս նույն տեղում:

7

- դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը 6-րդ հոդվածի Լ ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, ն եթե կիրառված միջոցների ն հետապնդվող նպատակի միջն չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն:,

- ներպետական դատական ատյանները դատավարական կանոնները

կիրառելիս պետք է ձեռնպահ մնան դրանց չափազանցված ձնականացումից, որն իր ազդեցությունը կունենա դատավարության արդարացիության վրա»: Դատարանի մատչելիության իրավունքը խախտվում է, երբ սահմանված կարգավորումները դադարում են ծառայել իրավական որոշակիության ն արդարադատության պատշաճ կազմակերպման նպատակներին ն վերածվում են իրավասու դատարանի կողմից գործն ըստ էության քննության առնելու խոչընդոտի:

12. Արդար դատաքննության իրավունքի համատեքստում կարնորելով դատարանի մատչելիության իրավունքը Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձնավորել այն մասին, որ՝ «Դատական մատչելիության իրավունքը պետք է լինի իրական ն ոչ թե պատրանքային, ինչը ենթադրում է, որ անձն իր իրավունքների ու ազատությունների խախտման յուրաքանչյուր դեպքում ողջամիտ: սաւհմանափակումների պայմաններում, պետք է դատարաւն դիմելու, իր խախտված իրավունքները ն ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա: Դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավոր սահմանափակումները չպետք է ձնական բնույթ կրեն, որպեսզի շահագրգիռ անձր հավասաւր պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ ն անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում, իր գործի հրապարակային քննության իրավունքի իրացման հնարավորություն, 4 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` /եռլրոօամ . Բ՛ռուօ գործով 1999 թվականի դեկտեմբերի 14ի վճիռը, գանգատ թիվ 34791/97, 36-րդ կետ, Է1ոտափօու . Խօոոռուռ գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 29294/02, 50-րդ կետ:

5 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 7/ոմշհն ». Ի՛ռոօշ գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 35787/03, 29-րդ կետ:

6 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 8թմոմիւոս ճոճ 01655 ս. Օոօօօօ գործով 2006 թվականի հուլիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 36998/02, 24-րդ կետ:

8

ունենա: Հակառակ դեպքում կխախտվեն անձի` դատարանի մատչելիության ն արդար դատաքննության իրավունքների»՛:

13. Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող պահանջների պահպանումը չպետք է այնպես մեկնաբանվի ն այն աստիճան ձնականացվի (66255126 /0ճ Տու), որ անձի դատական պաշտպանության, այդ թվում` արդարադատության մատչելիության իրավունքը ոչ իրավաչափորեն սահմանափակվի: Բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը պետք է հիմնված լինի վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող պահանջների պահպանված չլինելու մասին փաստերի բովանդակային գնահատման վրա: Այլ կերպ՝ վերաքննիչ բողոքարկման դատավարական կանոնները պետք է մեկնաբանվեն դատարանի մատչելիության իրավունքի իրական ապահովման համատեքստում:

14. Վճռաբեկ դատարանը Գագիկ Բարալարյանի վերաբերյալ գործով, ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2018 թվականի հունիսի 19ի թիվ ՍՄԴՈՂ20 որոշմամբ" արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, իրավական դիրքորոշում է ձնավորել այն մասին, որ եթե կոնկրետ դեպքում առկա է վերաքննիչ բողոքի՝ բնույթով ձնական նախապայմանի խախտում, ապա այն շտկելու ողջամիտ հնարավորության առկայության պայմաններում Վերաքննիչ դատարանի կողմից այն առանց քննության թողնելը հիմնավոր համարվել չի կարող":

15. Մույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ Վերաքննիչ դատարանը՝ 2023 թվականի նոյեմբերի 6-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 3-ի որոշման դեմ փաստաբան Տ.Աթանեսյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության՝ պատճառաբանելով, որ վերաքննիչ բողոքը բերվել է բողոքարկման իրավունք չունեցող անձի կողմից, քանի 7 Տես Վճռաբեկ դատարանի` Արթուր Այվազյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ՇԴ2/0007/15/12 որոշումը, 16-րդ կետ, նոն Հարությունյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0337/06/15 որոշումը, 13-րդ կետ:

8 Տես ոսմողչ ոանոմճ Վճռաբեկ դատարանի` Գագիկ Բաբալարյանի վերաբերյալ 2022 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ ԵԴ/1185/01/22 որոշման 1112.1-րդ կետերը, Հարություն Հարությունյանի գործով 2020 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԱՐԱԴ/0033/15/19 որոշման 12-րդ կետը:

5 Տե՛ս, ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշման 4.3- Բ եջրերված որոշման 15-րդ կետը:

9

որ վարույթի նյութերում առկա չէ որնէ տեղեկություն այն մասին, որ բողոք բերած անձը՝ փաստաբան Տիգրան Աթանեսյանը, հանդիսացել կամ հանդիսանում է մեղադրյալ Արսեն Մովսիսյանի պաշտպանը":

16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 1014րդ կետերում վկայակոչված իրավադրույթների ն արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոք ներկայացրած անձի կողմից իր կարգավիճակը հաստատող փաստաթուղթ չներկայացնելու դեպքում Վերաքննիչ դատարանի կողմից բողոքն առանց քննության թողնելը հիմնավոր համարվել չի կարող: Վարույթի նյութերում անձի կարգավիճակը հաստատող բավարար տեղեկատվության բացակայության ն դրա վերաբերյալ ողջամիտ կասկածներ ունենալու դեպքում, Վերաքննիչ դատարանը պետք է առնվազն վերադարձներ վերաքննիչ բողոքը՝ հնարավորություն ընձեռելով բողոք բերած անձին ներկայացնելու իր կարգավիճակը հաստատող պատշաճ փաստաթղթեր: Այլ խոսքով՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, փաստաբան Տ.Աթանեսյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելով ոչ իրավաչափորեն սահմանափակել է մեղադրյալի՝ դատարան դիմելու իրավունքը, որի արդյունքում խախտվել են անձի՝ դատական պաշտպանության ն դատարանի մատչելիության իրավունքները:

17. Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ փաստաբան Տ.Աթանեսյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետնությունը հիմնավոր չէ:

ՀՇետնաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 6-ի որոշումը պետք է բեկանել ն վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության՝ սուն որոշմամբ արձանագրված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ համապատասխան որոշում կայացնելու համար:չ ս Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

ռ Տե՛ս, ումռնչ ունում, Վճռաբեկ դատարանի՝ Ավաթ Ամինիի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումը:

10

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ պարագայում հնարավորություն չունի անդրադառնալու բողոքաբերի՝ սույն որոշման 6-րդ կետում մատնանշված փաստարկներին, նկատի ունենալով, որ նրա վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանում քննարկման առարկա չի դարճվել:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ ն 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1 Մեղադրյալ Արսեն Արշալույսի Մովսիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 6-ի որոշումը բեկանել ն վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Մ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
4 հոկտեմբերի, 2024 թ.
Գործի #:
ԵԴ1/1132/06/23
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել