ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 65 — Դատապարտյալի կողմից պատժի ժամկետը մեկ քրեակատարողական հիմնարկում կրելը 1.
Ամփոփում
Հոդված 65. Դատապարտյալի կողմից պատժի ժամկետը մեկ քրեակատարողական հիմնարկում կրելը 1. Դատապարտյալը պատժի ժամկետը, որպես կանոն, կրում է մեկ քրեակատարողական հիմնարկում, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի։ 2. Պահպանելով անվտանգային գոտու տեսակը՝ պատժի կատարումը շարունակելու համար դատապարտյալին մեկ քրեակատարողական հիմնարկից մեկ այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելը կարող է թույլատրվել՝ 1) դատապարտյալի ռիսկայնությամբ պայմանավորվա
Ամբողջ Տեքստ
Հոդված 65. Դատապարտյալի կողմից պատժի ժամկետը մեկ քրեակատարողական հիմնարկում կրելը 1. Դատապարտյալը պատժի ժամկետը, որպես կանոն, կրում է մեկ քրեակատարողական հիմնարկում, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի։
2. Պահպանելով անվտանգային գոտու տեսակը՝ պատժի կատարումը շարունակելու համար դատապարտյալին մեկ քրեակատարողական հիմնարկից մեկ այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելը կարող է թույլատրվել՝ 1) դատապարտյալի ռիսկայնությամբ պայմանավորված. 2) դատապարտյալի անվտանգությունն ապահովելու նպատակով. 3) դատապարտյալի հիվանդությամբ պայմանավորված . 4) քրեակատարողական հիմնարկի վերակազմակերպման կամ գործունեության դադարեցման արդյունքով. 5) արտակարգ կամ ռազմական դրության, արտակարգ իրավիճակի, զանգվածային անկարգության, դատապարտյալների զանգվածային անհնազանդության, քրեակատարողական հիմնարկի վրա հարձակման իրական վտանգի դեպքերում, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկի շենքային ենթակառուցվածքների վնասման արդյունքով. 6) դատապարտյալի՝ արտաքին աշխարհի հետ կապն ապահովելու նպատակով. 7) տվյալ քրեակատարողական հիմնարկում դատապարտյալի հետագա պատիժը կրելը խոչընդոտող այլ բացառիկ հանգամանքների դեպքերում:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
