Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 120 — Հոգեբանական օգնություն ստանալու պարտականությունը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 120AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 120 — Հոգեբանական օգնություն ստանալու պարտականությունը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 120. Հոգեբանական օգնություն ստանալու պարտականությունը 1. Եթե դատարանը համարում է, որ պատժի սպառնալիքով արգելված արարք կատարելը պայմանավորված է եղել անձի հոգեվիճակով, հոգեբանական խնդիրներով կամ բարդույթներով, ապա կարող է որոշում կայացնել անձի նկատմամբ իրավասու մարմիններում հոգեբանական օգնություն ստանալու պարտականություն նշանակելու մասին՝ 3 ամսից մինչև 2 տարի ժամկետով: Հոգեբանական օգնություն ստանալու պարտականություն նշանակելու վերաբերյալ որո

Ամբողջ Տեքստ

Հոդված 120. Հոգեբանական օգնություն ստանալու պարտականությունը 1. Եթե դատարանը համարում է, որ պատժի սպառնալիքով արգելված արարք կատարելը պայմանավորված է եղել անձի հոգեվիճակով, հոգեբանական խնդիրներով կամ բարդույթներով, ապա կարող է որոշում կայացնել անձի նկատմամբ իրավասու մարմիններում հոգեբանական օգնություն ստանալու պարտականություն նշանակելու մասին՝ 3 ամսից մինչև 2 տարի ժամկետով: Հոգեբանական օգնություն ստանալու պարտականություն նշանակելու վերաբերյալ որոշում կայացնելիս դատարանը հիմնվում է հոգեբան-փորձագետի տված եզրակացության վրա:

2. Եթե հոգեբանական օգնություն ստանալու պարտականությունը նշանակվել է ազատությունից զրկելու հետ կապված պատժի հետ զուգակցված, ապա դրա ժամկետը հաշվվում է հոգեբանական օգնությունը փաստացի ստանալու պահից, իսկ պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում՝ փորձաշրջանը սկսվելու պահից:

3. Եթե անձը հրաժարվում կամ խուսափում է հոգեբանական օգնություն ստանալու պարտականության պահանջները կատարելուց, ապա սույն անվտանգության միջոցը փոխարինվում է կարճաժամկետ ազատազրկմամբ` սույն օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կարգով:

4. Դատարանն օրենքով սահմանված կարգով կարող է կրճատել կամ երկարաձգել հոգեբանական օգնություն ստանալու պարտականության տևողությունը՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետների սահմաններում, կամ դադարեցնել հոգեբանական օգնություն ստանալու պարտականությունը:

5. Անձը հոգեբանական օգնություն ստանալու պարտականության պահանջները կատարելուց խուսափող է համարվում, եթե երկու և ավելի անգամ չի կատարել դատարանի կողմից իր վրա դրված պարտականությունը: (120-րդ հոդվածը փոփ., լրաց.

09.06.22 ՀՕ-240-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել