Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 208 — Ակցիզային դրոշմանիշեր եւ (կամ) դրոշմապիտակներ կեղծելը կամ իրացնելը (վերնագիրը լրաց. 26.10.10 ՀՕ-147-Ն, փոփ. 16
ARLISAI Ինդեքսավորված
Ուժը կորցրած ակտ։ Վերնագիրն ասում է, որ այս խմբագրությունն այլևս ուժի մեջ չէ։ Վկայակոչելուց առաջ գտեք գործող տարբերակը։

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 208 — Ակցիզային դրոշմանիշեր եւ (կամ) դրոշմապիտակներ կեղծելը կամ իրացնելը (վերնագիրը լրաց. 26.10.10 ՀՕ-147-Ն, փոփ. 16

arlis.am — repealed code article (2003–2022)Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 208.Ակցիզային դրոշմանիշեր եւ (կամ) դրոշմապիտակներ կեղծելը կամ իրացնելը (վերնագիրը լրաց. 26.10.10 ՀՕ-147-Ն, փոփ. 16.05.16 ՀՕ-83-Ն) 1. Ակցիզային դրոշմանիշեր եւ (կամ) դրոշմապիտակներ կեղծելը կամ կեղծ ակցիզային դրոշմանիշեր եւ (կամ) դրոշմապիտակներ իրացնելը` պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով: 2. Նույն արարքը, որը կատարվել է խոշոր չափերով` պատժվում է տուգ

Ամբողջ Տեքստ

Հոդված 208.Ակցիզային դրոշմանիշեր եւ (կամ) դրոշմապիտակներ կեղծելը կամ իրացնելը (վերնագիրը լրաց. 26.10.10 ՀՕ-147-Ն, փոփ. 16.05.16 ՀՕ-83-Ն)

1. Ակցիզային դրոշմանիշեր եւ (կամ) դրոշմապիտակներ կեղծելը կամ կեղծ ակցիզային դրոշմանիշեր եւ (կամ) դրոշմապիտակներ իրացնելը`

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է խոշոր չափերով`

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով: 2.1. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է պատասխանատու անձի կողմից`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածում խոշոր չափ է համարվում հինգ հարյուր հատից ավելի ակցիզային դրոշմանիշեր եւ (կամ) դրոշմապիտակներ կեղծելը կամ իրացնելը:

4. Սույն օրենսգրքի 208-րդ, 209-րդ, 210-րդ եւ 211-րդ հոդվածներով նախատեսված պատասխանատու անձ է համարվում օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ տնտեսավարող սուբյեկտի գործունեության ղեկավարման կամ կազմակերպման լիազորություն ունեցող անձը, որը ենթակա է քրեական պատասխանատվության նշված հոդվածներով նախատեսված արարքների կատարման համար` անկախ խախտման սահմանային չափից: (208-րդ հոդվածը փոփ. 10.06.09 ՀՕ-149-Ն, լրաց. 26.10.10 ՀՕ-147-Ն, 22.12.10 ՀՕ-11-Ն, փոփ. 16.05.16 ՀՕ-83-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — repealed code article (2003–2022)

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել