Քաղաքացիական իրավունք — 1097
Ամփոփում
քննելով Հրաչյա Մանուչարյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.04.2008 թվականի որոշման դեմ ըստ հայցի Հրաչյա Մանուչարյանի ընդդեմ ՛ՍՏԱՖ ՍՊԸ-ի (այսուհետ Ընկերություն), Նորայր Գրիգորյանի` վնասի հատուցման պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան Հրաչյա Մանուչարյանը պահանջել է պատասխանողներից բռնագանձել 1.642.000 ՀՀ դրամ` որպես առավել վտանգի աղբյուրով պատճառված վնասի հատուցում: Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի (այսուհետ Դատարան) 13.11.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ Վերաք
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում
քաղաքացիական գործ թիվ 08-1217
Նախագահող դատավոր Տ.Սահակյան
Դատավորներ
Կ.Հակոբյան
Տ.Նազարյան
Քաղաքացիական գործ թիվ 3-533(ՎԴ)
2008թ.
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանը (այսուհետ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ
Վ.ԱԲԵԼՅԱՆԻ
Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
2008 թվականի սեպտեմբերի 26-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Հրաչյա Մանուչարյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.04.2008 թվականի որոշման դեմ ըստ հայցի Հրաչյա Մանուչարյանի ընդդեմ ՛ՍՏԱՖ ՍՊԸ-ի (այսուհետ Ընկերություն), Նորայր Գրիգորյանի` վնասի հատուցման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան Հրաչյա Մանուչարյանը պահանջել է պատասխանողներից բռնագանձել 1.642.000 ՀՀ դրամ` որպես առավել վտանգի աղբյուրով պատճառված վնասի հատուցում:
Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի (այսուհետ Դատարան) 13.11.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ Վերաքննիչ դատարան) 03.04.2008 թվականի որոշմամբ Դատարանի 13.11.2007 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` Հրաչյա Մանուչարյանի հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հրաչյա Մանուչարյանը: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը,փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորմամբ.
Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ, 1072-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր և սխալ է մեկնաբանել նույն օրենսգրքի 417-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
2
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատճառված վնասը հասցվել է առավել վտանգի աղբյուրի շահագործման արդյունքում, ուտի սույն քաղաքացիական գործով ներկայացված հայցապահանջով պայմանավորված ապացուցման առարկան պետք է կազմեր միայն առավել վտանգի աղբյուրի շահագործման արդյունքում վնաս պատճառելու փաստը: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, հիմնվելով ՀՀ քաղացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի առաջին մասին մերժել է հայցը դա հիմնավորելով վնաս պատճառողի գործողություններում մեղքի բացակայությամբ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.04.2008 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 13.11.2007 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը 03.05.2006 թվականին Երևանի Մյասնիկյանի պողոտայում Ընկերությանը պատկանող ՛Գազել մակնիշի ավտոմեքենան հարվածել է իր առջևից ընթացող Հրաչյա Մանուչարյանին պատկանող ՛Մերսեդես մակնիշի ավտոմեքենային պատճառելով նյութական վնաս: Վթարի պահին ՛Գազել մակնիշի ավտոմեքենան վարել է Նորայր Գրիգորյանը: 4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները. Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ. Իրավահարաբերության պահին գործող ՀՀ կառավարության 23.05.2002 թվականի թիվ 924-Ն որոշմամբ հաստատված ՛Ճանապարհային երթևեկության կանոնների (այսուհետ` Կանոններ) 9.1 կետի համաձայն` եթևեկության համար վտանգ առաջանալու դեպքում, որը վարորդն ի վիճակի էր հայտնաբերել, նա պետք է միջոցներ ձեռնարկի արագությունն իջեցնելու, իսկ անհրաժեշտության դեպքում` ընդհուպ մինչև տրանսպորտային միջոցը կանգնեցնելու համար:
Կանոնների 8.8 կետի համաձայն ` վարորդը պետք է իր և առջևից ընթացող տրանսպորտային միջոցի միջև պահպանի այնպիսի տարածություն, իսկ կողքով ընթացողներից` այնպիսի կողային միջտարածություն, որպեսզի հնարավորություն ունենա խուսափել դրանց հետ բախումից: Նկատի ունենալով, որ ՛Գազել մակնիշի ավտոմեքենան ընթացել է ՛Մերսեդես մակնիշի ավտոմեքենայից հետո, ապա ըստ Կանոնների 8.8 կետի պահանջների` ՛Գազել մակնիշի ավտոմեքենայի վարորդ Նորայր Գրիգորյանը պարտավոր էր իր և առջևից ընթացող ՛Մերսեդես մակնիշի ավտոմեքենայի միջև պահպանել անհրաժեշտ տարածություն, որպեսզի հնարավորություն ունենար կանխելու բախումը: Մինչդեռ, նույնիսկ արգելակման պայմաններում վերջինս չի կարողացել խուսափել ՛Մերսեդես մակնիշի ավտոմեքենայի հետ բախումից:
Այսպիսով, Նորայր Գրիգորյանն իրեն վստահված ՛Գազել մակնիշի ավտոմեքենայով բախվել է Հրաչյա Մանուչարյանին պատկանող ՛Մերսեդես մակնիշի ավտոմեքենային` Հրաչյա Մանուչարյանի գույքին պատճառելով վնաս:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածով սահմանված են վնասի հատուցման համար պատասխանատվության ընդհանուր հիմքերը, մասնավորապես` նշված հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
Վնասի հատուցման պատասխանատվության և դրանից ազատվելու հնարավորության ընդհանուր հիմունքները` կախված վնաս պատճառելու եղանակից, ձևից, միջոցից և այլն, սահմանված
են
ՀՀ
քաղաքացիական
օրենսգրքի
1060-1073
հոդվածներում,
մասնավորապես` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1072-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավաբանական անձինք և քաղաքացիները, որոնց գործունեությունը կապված է շրջապատի համար առավել վտանգի աղբյուրի հետ (տրանսպորտային միջոցների, մեխանիզմների, բարձր լարվածության էներգիայի, ատոմային էներգիայի, պայթուցիկ նյութերի, ուժեղ ներգործող թույների և այլնի օգտագործում, շինարարական և դրա հետ կապված այլ գործունեության իրականացում), պարտավոր են հատուցել առավել վտանգի աղբյուրով
3
պատճառված վնասը, եթե չեն ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:
Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ սույն քաղաքացիական գործով ներկայացված հայցապաանջի շրջանակներում ապացուցման առարկա միակ փաստը դա պատասխանողի շրջապատի համար առավել վտանգի աղբյուրի հետ կապված գործունեությամբ հայցվորին նյութական վնաս պատճառելն է: Իսկ վնաս պատճառած անձը կարող է ազատվել հասցված վնասը հատուցելու պարտականությունից միայն այն դեպքում, եթե ապացուցի, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, հայցապահանջի մերժման հիմքում դնելով այն հանգամանքը, որ հասցված վնասի մեջ պատասխանողի մեղքի առկայությունը օրենքով թույլատրելի ոչ մի ապացույցով չի ապացուցվում, ոչ միայն ընդլայնել է առավել վտանգի աղբյուրով հասցված վնասի հատուցման պարտավորության բացակայության օրենքով սպառիչ կերպով սահմանված դեպքերը, այլ նաև պատասխանողի մեղքի առկայության ապացուցման պարտականությունը դրել է հայվորի վրա:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմնավոր լինելը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ. ՛Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական
օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով Վճռաբեկ դատարանը
դատավարության
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.04.2008 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 13.11.2007 թվականի վճռին:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող
Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆ
Դատավորներ
Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆ
Վ.ԱԲԵԼՅԱՆ
4
Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ
Ս.ՕՀԱՆՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 սեպտեմբերի, 2008 թ.
- Գործի #:
- —
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
