Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1010 — Ապահովագրավճարը (վերնագիրը խմբ.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1010AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1010 — Ապահովագրավճարը (վերնագիրը խմբ.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 1010. Ապահովագրավճարը (վերնագիրը խմբ. 11.06.04 ՀՕ-100-Ն, 09.04.07 ՀՕ-178-Ն ) 1. Ապահովագրավճարի չափը, վճարման կարգը և ժամկետները սահմանվում են ապահովագրության պայմանագրով: 2. Ապահովագրության պայմանագրով վճարման ենթակա ապահովագրավճարի չափը որոշելիս ապահովագրողը, հաշվի առնելով ապահովագրական օբյեկտի և ապահովագրական ռիսկի բնույթը, իրավունք ունի կիրառելու ապահովագրական գումարի միավորից գանձվող ապահովագրավճարը որոշող` իր կողմից հաշվարկված ապահով

Ամբողջ Տեքստ

Հոդված 1010. Ապահովագրավճարը (վերնագիրը խմբ.

11.06.04 ՀՕ-100-Ն, 09.04.07 ՀՕ-178-Ն ) 1. Ապահովագրավճարի չափը, վճարման կարգը և ժամկետները սահմանվում են ապահովագրության պայմանագրով:

2. Ապահովագրության պայմանագրով վճարման ենթակա ապահովագրավճարի չափը որոշելիս ապահովագրողը, հաշվի առնելով ապահովագրական օբյեկտի և ապահովագրական ռիսկի բնույթը, իրավունք ունի կիրառելու ապահովագրական գումարի միավորից գանձվող ապահովագրավճարը որոշող` իր կողմից հաշվարկված ապահովագրական սակագներ: Օրենքով նախատեսված դեպքերում ապահովագրավճարի չափը որոշվում է ապահովագրական գործունեություն իրականացնողների նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական մարմնի սահմանած ապահովագրական սակագների հիման վրա:

3. Եթե ապահովագրական պատահարը տեղի է ունեցել մինչև հերթական ապահովագրավճարի վճարումը, որը կետանցվել է, ապա ապահովագրողն իրավունք ունի վճարման ենթակա ապահովագրական հատուցման չափը որոշելիս հաշվանցելու կետանցված ապահովագրական վճարի գումարը:

4. Եթե ապահովագրության պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից 14-օրյա ժամկետում ապահովադիրը չի վճարում միանվագ կամ առաջին հերթական ապահովագրավճարը, ապա ապահովագրողն իրավունք ունի միակողմանի լուծելու ապահովագրության պայմանագիրը, եթե պայմանագրով նախատեսված չէ այլ ժամկետ կամ ապահովագրավճարի մուծման տարաժամկետման հնարավորություն:

5. Նախքան ապահովագրության պայմանագիր կնքելն ապահովագրողը պարտավոր է ապահովադրին տեղեկացնել սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով սահմանված հետևանքների մասին:

6. Եթե ապահովադիրն ապահովագրության պայմանագրով սահմանված ժամկետում չի վճարել հերթական ապահովագրավճարը, ապա ապահովագրողն ապահովագրավճարի վճարման համար սահմանում է լրացուցիչ ժամկետ՝ այդ մասին եռօրյա ժամկետում ծանուցելով ապահովադրին, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Ծանուցման մեջ պետք է նշվեն լրացուցիչ ժամկետի ընթացքում ապահովագրավճարի չվճարման իրավական հետևանքները:

7. Եթե լրացուցիչ ժամկետի ընթացքում ապահովադիրը չի վճարում ապահովագրավճարը, ապա ապահովագրողն իրավունք ունի միակողմանի լուծելու ապահովագրության պայմանագիրը՝ առանց ապահովադրին այդ մասին ծանուցելու:

8. Եթե ապահովագրական պատահարն առաջացել է լրացուցիչ ժամկետի ավարտից հետո, և ապահովադիրը չի վճարել ապահովագրավճարը, ապա ապահովագրողն ազատվում է հատուցում կատարելու պարտականությունից, բացառությամբ այն դեպքերի, երբ ապահովադիրն ապացուցում է, որ ապահովագրավճարը չի վճարվել իրենից անկախ հանգամանքներում:

9. Եթե ապահովագրության պայմանագրի գործողությունը դադարել է պայմանագիրը վաղաժամկետ լուծելու կամ այլ հիմքով, ապա ապահովագրողն իրավունք ունի ապահովագրավճար պահանջելու միայն մինչև պայմանագրի գործողության դադարումն ընկած ժամանակահատվածի համար:

10. Եթե ապահովադիրն ապահովագրավճարը վճարում է պայմանագրի դադարեցումից կամ ապահովագրավճարի վճարման համար սահմանված ժամկետից հետո` մեկ ամսվա ընթացքում, և մինչև ապահովագրավճար վճարելն ապահովագրական պատահարը չի առաջացել, ապա պայմանագիրը չի համարվում ուժը կորցրած:

11. Ապահովագրական ռիսկի շարունակական նվազեցման դեպքում ապահովադիրն իրավունք ունի պահանջելու նվազեցնել ապահովագրավճարը, ինչը չի տարածվում մինչև այդ պահանջը վճարված կամ վճարվելիք ապահովագրավճարների վրա:

12. Ապահովադրից անկախ հանգամանքներում ապահովագրության օբյեկտի կորստի դեպքում ապահովադիրն ազատվում է ապահովագրավճար վճարելու պարտականությունից, իսկ ապահովագրողը՝ ապահովագրական հատուցում կատարելուց, եթե այդ կորստի ռիսկն ապահովագրության պայմանագրի առարկա չի հանդիսանում:

13. Սույն հոդվածի 2-12-րդ կետերը չեն տարածվում կյանքի ապահովագրության պայմանագրերի վրա: (1010-րդ հոդվածը խմբ., փոփ. 11.06.04 ՀՕ-100-Ն, խմբ.

09.04.07 ՀՕ-178-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել