Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎ «ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴԻՏՈՐԴ ՄԵՐԻ ՍԵԴՐԱԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 48-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 5-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎ «ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴԻՏՈՐԴ ՄԵՐԻ ՍԵԴՐԱԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 48-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 5-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-16517 դեկտեմբերի, 2019 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-165)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 17 դեկտեմբերի 2019թ. ՍԴԱՈ - 165 | «ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎ «ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴԻՏՈՐԴ ՄԵՐԻ ՍԵԴՐԱԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 48-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 5-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎ «ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴԻՏՈՐԴ ՄԵՐԻ ՍԵԴՐԱԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 48-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 5-ՐԴ ՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» հասարակական կազմակերպության և «ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» հասարակական կազմակերպության դիտորդ Մերի Սեդրակյանի դիմումի հիման վրա` ՀՀ ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջար-կությունը, ՊԱՐԶԵՑ.

1. «ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» հասարակական կազմակերպությունը և նույն հասարակական կազմակերպության դիտորդ Մերի Սեդրակյանը 2019թ. հոկտեմբերի 1-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումով խնդրել են. «որոշել ՀՀ ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի ՀՀ Սահմանադրության 7-րդ, 61-րդ, 63-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ, 81-րդ հոդվածներին համապատասխանության հարցը»:

2. Դիմողները հայտնում են, որ վիճարկվող դրույթները դատարանների կողմից տրված մեկնաբանությունների շրջանակներում հակասում են Սահմանադրության պահանջներին: Մասնավորապես, վիճարկվող դրույթներն իրենց բովանդակությամբ պայմանավորված անորոշությամբ իրավակիրառ պրակտիկայում հանգեցրել են այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որի արդյունքում անձը զրկվում է արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից, իսկ ենթադրյալ արտադատական կարգի սպառումից հետո դատարան դիմելու հնարավորությունը ՀՀ ընտրական օրենսգրքով (այսուհետ Օրենսգիրք) սահմանված ժամկետների շրջանակներում զրկում է անձին վիճարկման/պարտավորեցման հայց ներկայացնելու հնարավորությունից տարածքային ընտրական հանձնաժողովի գործողությունների սպառված լինելու հիմքով: Դիմողների կարծիքով օրենսդիրն ընտրական հանձնաժողովների որոշումները, գործողությունները (անգործությունը) բողոքարկելու իրավասություն ունեցող անձանց համար սահմանել է հայեցողություն ընտրելու վարչական կամ դատական բողոքարկման կարգը սահմանելով միաժամանակ երկու բողոքարկման կարգերի իրացման դեպքում վարչական վարույթի կարճման իրավական հետևանք: Դիմողները նշում են, որ վիճարկվող դրույթի ձևակերպումը պարունակում է որոշակի անորոշություն հնարավորություն տալով այս դրույթը մեկնաբանել ոչ թե որպես դիմողի հայեցողական իրավունք, այլ բողոքարկման իմպերատիվ կառուցակարգ: Ըստ դիմողների վիճարկվող դրույթներն իրենց բովանդակությամբ պայմանավորված անորոշությամբ իրավակիրառ պրակտիկայում հանգեցրել են այնպիսի մեկնաբանության ու կիրառման, որի արդյունքում անձը զրկվում է արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից, իսկ ենթադրյալ արտադատական կարգի սպառումից հետո դատարան դիմելու հնարավորությունը Օրենսգրքով սահմանված ժամկետների շրջանակներում զրկում է անձին վիճարկման/պարտավորեցման հայց ներկայացնելու հնարավորությունից տարածքային ընտրական հանձնաժողովի գործողությունների սպառված լինելու հիմքով:

3. Պատասխանողը, վկայակոչելով Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1257 որոշումը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք որոշումներ, նշում է, որ դատարանի մատչելիության իրավունքը բացարձակ իրավունք չէ, որոշակի դեպքերում այն կարող է ենթարկվել անուղղակի սահմանափակումների, սակայն ցանկացած սահմանափակում պետք է հետապնդի իրավաչափ նպատակ, գործադրվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև պետք է առկա լինի համաչափության ողջամիտ հարաբերություն, և սահմանափակումը որևէ կերպ չպետք է ազդի իրավունքի էության վրա: Վերլուծելով Օրենսգրքի վիճարկվող դրույթները պատասխանողը հայտնում է, որ այդ իրավանորմերն իրավական որոշակիության համընդհանուր սկզբունքի պահանջներին համահունչ են, հետևաբար հերքվում են նաև դիմողի կողմից վկայակոչված մյուս բոլոր հիմքերն ու հիմնավորումները: Ելնելով վերոգրյալից պատասխանողը գտնում է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը համապատասխանում են Սահմանադրության պահանջներին:

4. Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունը, ինչպես նաև ներկայացված փաստարկների վերլուծությունը վկայում են, որ դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին, և գործի վարույթը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ենթակա է կարճման, քանի որ դիմողը բարձրացնում է ոչ թե իրավական նորմի (այդ թվում դրա անորոշությամբ պայմանավորված) սահմանադրականության հարց, այլ գործող նորմի կիրառման իրավաչափության հարցեր, որոնք Սահմանադրական դատարանի քննության առարկա չեն հանդիսանում: Սահմանադրական դատարանն իր` 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ (և հետագա մի շարք այլ որոշումներով (13.11.2012թ. ՍԴԱՈ-80, 08.04.2014թ. ՍԴԱՈ-13, 07.04.2015թ. ՍԴԱՈ-19, ինչպես նաև 05.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-4, 18.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-5, 21.03.2016թ. ՍԴԴԿՈ/1-9, 02.04.2016թ. ՍԴԴԿՈ/1-13 և այլն) վերահաստատված) իրավական դիրքորոշում է արտահայտել, համաձայն որի` «... բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց ..., ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։ Սահմանադրական դատարանը գտնում է, որ նորմատիվ իրավական ակտի սահմանադրական կոնկրետ վերահսկողության համար վերոհիշյալ պարտադիր նախապայմանի ամրագրմամբ, ի թիվս այլնի, նպատակ է դրվել Սահմանադրական դատարանում քննության առարկա դարձնել ենթադրյալ սահմանադրականության այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման, սահմանադրական նորմերի վերջնական մեկնաբանության և կիրառման հարցեր:

5. Սույն գործով վիճարկվող դրույթների սահմանադրականության վերաբերյալ դիմումով (դատարանի որոշմամբ) ներկայացված հիմնավորումները, ելնելով նաև սույն գործում առկա նյութերի ուսումնասիրությունից, հանգեցնելու են Սահմանադրական դատարանի կողմից առավելապես ոչ սահմանադրական նորմերի բովանդակության մեկնաբանությանը անկախ սահմանադրականության գնահատման հարցադրման հանգամանքից, որով Սահմանադրական դատարանը փաստացի կստանձնի դիմողի փոխարեն կոնկրետ գործի փաստական և իրավական հանգամանքները գնահատող դատարանի կամ դիմողի հետ չհամաձայնելու դեպքում դատական ակտ վերանայող դատական ատյանի գործառույթի կատարման, ինչի իրավասությունը, Սահմանադրության համաձայն Սահմանադրական դատարանը չունի: Այլ կերպ վիճարկվող դրույթների սահմանադրականության մասին դիմողի հիմնավորումներն ուղղակիորեն կապված չեն վիճարկվող դրույթների սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական դատարանի հնարավոր որևէ իրավական դիրքորոշման հետ: Դիմողների կողմից բարձրացված հարցի շրջանակներում Օրենսգրքի 48-րդ հոդվածի համակարգային վերլուծության արդյունքում Սահմանադրական դատարանը փաստում է, որ.

- ըստ ընդհանուր կանոնի ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները (անգործությունը) կարող են բողոքարկվել և՛ վարչական, և՛ դատական կարգով, և առկա չէ որևէ իմպերատիվ նորմ, որը կսահմաներ մինչև դատարան դիմելն արտադատական պարտադիր ընթացակարգերի պահպանում (վարչական կարգով բողոքարկում): Նշվածը հիմնավորվում է նաև նրանով, որ Օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն եթե ընտրական հանձնաժողովի որոշումը, գործողությունը (անգործությունը) բողոքարկվել է և վարչական, և դատական կարգով, ապա վարչական վարույթը կարճվում է,

- Օրենսգրքի 48-րդ հոդվածի 4 և 5-րդ մասերը սահմանում են տեղամասային և տարածքային ընտրական հանձնաժողովի ընդունած որոշումները, գործողությունների կամ անգործության մասին բողոքները համապատասխանաբար տարածքային և Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետները (այլ ոչ թե նախադատական պարտադիր ընթացակարգը),

- տարածքային ընտրական հանձնաժողովի ընտրությունների արդյունքներով ընդունած որոշումները կարող են բողոքարկվել միայն վարչական դատարան, -ի թիվս այլնի, նաև վերոշարադրյալ ընդհանուր կանոններից առանձին բացառությունները սահմանված են միայն Օրենսգրքի 48-րդ հոդվածի 9-18-րդ մասերում (48-րդ հոդվածի 8-րդ մաս): Վերոգրյալ համառոտ վերլուծությունից ակնհայտ է, որ քննարկվող դեպքում, դիմողների կողմից մատնանշված խնդրի լուծումը գտնվում է ոչ թե Սահմանադրական դատարանի վիճարկվող նորմերի սահմանադրականության գնահատման, սահմանադրական նորմերի վերջնական մեկնաբանության և կիրառման լիազորության տիրույթում, այլ դատարանների, քանի որ, օրենքի կամ վերջինիս որևէ դրույթի իրավական բովանդակության բացահայտման և միատեսակ կիրառության ապահովման իրավազորությունը սահմանադրորեն վերապահված է եռաստիճան դատական համակարգին, և դիմողի կողմից բարձրացված հարցերը լուծելի են օրենքի միատեսակ կիրառման համապատասխան նախադեպի ձևավորման շրջանակներում: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» հասարակական կազմակերպության և «ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» հասարակական կազմակերպության դիտորդ Մերի Սեդրակյանի դիմումի հիման վրա` ՀՀ ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

17 դեկտեմբերի 2019 թվականի

ՍԴԱՈ-165

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
17 դեկտեմբերի, 2019 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-165
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել