ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 103 — Շահութա հարկ վճարողները 1.
Ամփոփում
Հոդված 103. Շահութա հարկ վճարողները 1. Շահութահարկ վճարողներ են համարվում՝ 1) ռեզիդենտ կազմակերպությունները, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի. 2) Հայաստանի Հանրապետությունում հաշվառված՝ ա. անհատ ձեռնարկատերերը, բ. նոտարները. 3) Հայաստանի Հանրապետությունում հաշվառված, կանոնները գրանցած պայմանագրային ներդրումային ֆոնդերը (բացառությամբ կենսաթոշակային ֆոնդերի և երաշխիքային ֆոնդերի). 4) ոչ ռեզիդենտ կազմակերպությունները, ինչպես ն
Ամբողջ Տեքստ
Հոդված 103. Շահութա հարկ վճարողները 1. Շահութահարկ վճարողներ են համարվում՝ 1) ռեզիդենտ կազմակերպությունները, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի.
2) Հայաստանի Հանրապետությունում հաշվառված՝ ա. անհատ ձեռնարկատերերը, բ. նոտարները.
3) Հայաստանի Հանրապետությունում հաշվառված, կանոնները գրանցած պայմանագրային ներդրումային ֆոնդերը (բացառությամբ կենսաթոշակային ֆոնդերի և երաշխիքային ֆոնդերի). 4) ոչ ռեզիդենտ կազմակերպությունները, ինչպես նաև մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող և (կամ) մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետության աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք:
2. Անկախ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներից, շահութահարկ վճարողներ չեն համարվում՝ 1) Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս պետական մարմինների.
2) Հայաստանի Հանրապետության համայնքները` ի դեմս համայնքային կառավարչական հիմնարկների.
3) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը.
4) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունները.
5) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծված հատուցման հիմնադրամը.
6) Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը: (103-րդ հոդվածը լրաց.
21.12.17 ՀՕ-266-Ն, փոփ.
23.03.18 ՀՕ-261-Ն, լրաց.
17.12.25 ՀՕ-471-Ն) Գ Լ ՈՒ Խ 22 ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԸ, ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ⚖
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
