ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 170 — Վճռաբեկ դատարանի՝ որոշում կայացնելու կարգը 1.
Ամփոփում
Հոդված 170. Վճռաբեկ դատարանի՝ որոշում կայացնելու կարգը 1. Վճռաբեկ դատարանը գործի քննության արդյունքներով կայացնում է որոշում։ 2. Որոշումը կայացվում է հանուն Հայաստանի Հանրապետության։ 3. Որոշումը կայացվում է առանց բողոք բերած անձի և վճռաբեկ դատարանի նիստին բացատրություններ տալու համար կանչված անձանց ներկայության։ 4. Վճռաբեկ դատարանի որոշումն ընդունվում է վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։ 5. Որոշում
Ամբողջ Տեքստ
Հոդված 170. Վճռաբեկ դատարանի՝ որոշում կայացնելու կարգը 1. Վճռաբեկ դատարանը գործի քննության արդյունքներով կայացնում է որոշում։
2. Որոշումը կայացվում է հանուն Հայաստանի Հանրապետության։
3. Որոշումը կայացվում է առանց բողոք բերած անձի և վճռաբեկ դատարանի նիստին բացատրություններ տալու համար կանչված անձանց ներկայության։
4. Վճռաբեկ դատարանի որոշումն ընդունվում է վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։
5. Որոշումը կայացվում է բաց քվեարկությամբ։
6. Վճռաբեկ դատարանի որոշումն ստորագրում են այն կայացրած դատավորները։ 7. (մասն ուժը կորցրել է 24.06.20 ՀՕ-343-Ն) (170-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-212-Ն, 24.06.20 ՀՕ-343-Ն, 09.02.22 ՀՕ-25-Ն ) (24.06.20 ՀՕ-343-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ ) (09.02.22 ՀՕ-25-Ն օրենքն ունի ե զրափակիչ մաս և անցումային դրույթ )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
