Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1119 — Ստեղծագործությունների ստեղծումը կազմակերպող անձանց իրավունքները 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1119AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1119 — Ստեղծագործությունների ստեղծումը կազմակերպող անձանց իրավունքները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 1119. Ստեղծագործությունների ստեղծումը կազմակերպող անձանց իրավունքները 1. Ստեղծագործությունների ստեղծումը կազմակերպող անձինք (հանրագիտարանների հրատարակիչները, ֆիլմեր պատրաստողները, պրոդյուսերները և այլք) չեն համարվում համապատասխան ստեղծագործությունների հեղինակներ: Սակայն, սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դեպքերում, նման անձինք բացառիկ իրավունքներ են ձեռք բերում այդ ստեղծագործությունների օգտագործման նկատմամբ: 2. Հանրագիտարանների,

Ամբողջ Տեքստ

Հոդված 1119. Ստեղծագործությունների ստեղծումը կազմակերպող անձանց իրավունքները 1. Ստեղծագործությունների ստեղծումը կազմակերպող անձինք (հանրագիտարանների հրատարակիչները, ֆիլմեր պատրաստողները, պրոդյուսերները և այլք) չեն համարվում համապատասխան ստեղծագործությունների հեղինակներ: Սակայն, սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դեպքերում, նման անձինք բացառիկ իրավունքներ են ձեռք բերում այդ ստեղծագործությունների օգտագործման նկատմամբ:

2. Հանրագիտարանների, հանրագիտական բառարանների, գիտական աշխատանքների պարբերական կամ շարունակվող ժողովածուների, թերթերի, ամսագրերի և այլ պարբերական հրատարակությունների հրատարակիչները նման հրատարակություններն օգտագործելու բացառիկ իրավունք ունեն: Հրատարակիչն իրավունք ունի նման հրատարակության ցանկացած օգտագործման դեպքում նշել կամ պահանջել, որ նշվի իր անվանումը: Նման հրատարակություններում ներառված ստեղծագործությունների հեղինակները պահպանում են իրենց ստեղծագործություններն օգտագործելու բացառիկ իրավունքներ` անկախ այն ամբողջությամբ հրատարակելու հանգամանքից, եթե այլ բան նախատեսված չէ ստեղծագործության ստեղծման պայմանագրով:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել