Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-349-Ն8 դեկտեմբերի, 2011 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2011 թվականի դեկտեմբերի 8-ին «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ` Օրենք) 18-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով. «2.1. Լիցենզավորման կարգերով լիցենզիայի ներդիրների տրամադրում կարող է նախատեսվել նաև այդ կարգերով սահմանված այլ պահանջների ու պայմանների համապատասխանության համար:»: Հոդված 2. Օրենքի 34-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով. «8. Սույն օրենքով նախատեսված` լիցենզիայի գործողության կասեցման վերաբերյալ բոլոր դրույթները չեն տարածվում բարձրագույն մասնագիտական (բակալավր, մագիստրոս) կրթական ծրագրերի իրականացման (բացառությամբ բժշկական բարձրագույն կրթական ծրագրերի) համար տրված լիցենզիաների գործողության վրա:»: Հոդված 3. Օրենքի 37-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ մասով. «13. Սույն հոդվածի դրույթները, բացառությամբ սույն հոդվածի 8-12-րդ մասերի դրույթների, չեն տարածվում բարձրագույն մասնագիտական (բակալավր, մագիստրոս) կրթական ծրագրերի իրականացման (բացառությամբ բժշկական բարձրագույն կրթական ծրագրերի) համար տրված լիցենզիաների գործողության վրա: Սույն հոդվածի 8-12-րդ մասերի դրույթները տարածվում են բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման (բացառությամբ բժշկական բարձրագույն կրթական ծրագրերի) համար տրված լիցենզիաների գործողության վրա այնքանով, որքանով դրանք կիրառելի են և չեն հակասում «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին:»: Հոդված 4. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «9. Կրթության բնագավառ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը Լիցեն-զավորող մարմինը Լիցեն-զիայի տեսակը Ոլորտը Փորձա-քննության պահանջ Մրցու-թային կարգով Որա-կավորման պահանջ Հաշվե-տվության պահանջ 1 2 3 4 5 6 7 8 9 10 9. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ 1. Նախադպրոցական կրթական ծրագրի իրականացում ԿՄ Բ - - - - Հ Վ 2. Տարրական հանրակրթական ծրագրի իրականացում ԿՄ Բ - - - - Հ Վ 3. Հիմնական հանրակրթական ծրագրի իրականացում ԿՄ Բ - - - - Հ Վ 4. Միջնակարգ հանրակրթական ծրագրի իրականացում ԿՄ Բ _ _ _ _ Հ Վ 5. Նախնական մասնագիտական (արհեստագործա-կան) կրթական ծրագրի իրականացում ԿՄ Բ - - - - Հ Վ 6. Միջին մասնագիտական կրթական ծրագրի իրականացում (բացառությամբ բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրի) ԿՄ Բ - - - - Հ Վ 7. Բակալավրի կրթական ծրագրի իրականացում (բացառությամբ բժշկակական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի) ԿՄ Բ - - - - Հ Վ 8. Մագիստրոսի կրթական ծրագրի իրականացում(բացառությամբ բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի) ԿՄ Բ Հ Վ»: Հոդված 5. Անցումային դրույթներ 1. Կրթական ծրագրերի իրականացման համար մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը տրված այն լիցենզիաները, որոնց համար սույն օրենքով առաջանում են նոր պայմաններ և պահանջներ (այդ թվում` բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով, բացառությամբ բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի, նախկինում տրված լիցենզիաները), սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 6-ամսյա ժամկետում, ենթակա են վերաձևակերպման: Նշված ժամկետում լիցենզիաները չվերաձևակերպելու դեպքում կրթության պետական կառավարման լիազոր մարմինը դադարեցնում է լիցենզիաների գործողությունը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նշված ժամկետում լիցենզիաների վերաձևակերպման դեպքում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով լիցենզիայի վերաձևակերպման համար սահմանված պետական տուրքը չի գանձվում: Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2011 թ. դեկտեմբերի 29 Երևան ՀՕ-349-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-349-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (09.07.2012-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2012.01.09/2(876) Հոդ.16 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 08.12.2011 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 29.12.2011 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 09.07.2012 Հիմնական ակտ 08.12.2011, ՀՕ-349-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 30.05.2001, ՀՕ-193 30.05.2001, ՀՕ-193 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 16.02.2012, N 133-Ա ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
8 դեկտեմբերի, 2011 թ.
Գործի #:
ՀՕ-349-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել