ՎԴ/15363/05/24
Ամփոփում
քննելով Սերգեյ Մարտիրոսյանի, Մարինե Կոստիկյանի ն «Մարսերալ» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12.01.2026 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ, վարչական գործով ըստ հայցի Սերգեյ Մարտիրոսյանի, Մարինե Կոստիկյանի ն Ընկերության ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի, երրորդ անձ՝ (Թերազ Շամոյան՝ 26.03.2024 թվականի վարձակալ Ընկերության ն վարձատուներ Սերգեյ Սաշիկի Մարտիրոսյանի, Մարինե Պետրոսի Կոստիկյանի ն (Թերազա Ղուլիխանի Շամոյանի միջն 12.09.2013 թվականին կնքված անշարժ գույքի վարձակալության պայմա
Ամբողջ Տեքստ
22 ԱՅ 225
2 աւ
ԱՆ
ՍՏ «իչ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/15363/05/24
դատարանի որոշում 2026թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/15363/05/24
Նախագահող դատավոր՝ Ռ. Խանդանյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով'
նախագահող ն զեկուցող Ա ԹՈՎՄԱՍՅԱՆ
Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
2026 թվականի հունիսի 01-ին
գրավոր ընթացակարգով քննելով Սերգեյ Մարտիրոսյանի, Մարինե Կոստիկյանի ն «Մարսերալ» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12.01.2026 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ, վարչական գործով ըստ հայցի Սերգեյ Մարտիրոսյանի, Մարինե Կոստիկյանի ն Ընկերության ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի, երրորդ անձ՝ (Թերազ Շամոյան՝ 26.03.2024 թվականի վարձակալ Ընկերության ն վարձատուներ Սերգեյ Սաշիկի Մարտիրոսյանի, Մարինե Պետրոսի Կոստիկյանի ն (Թերազա Ղուլիխանի Շամոյանի միջն 12.09.2013 թվականին կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագրի հիման վրա Ընկերության անվամբ գրանցված տաա՛ հասցեում գտնվող անշարժ գույքի վարձակալության իրավունքի դադարման պետական գրանցումը վերացնելու, ն որպես հետնանք՝ Ընկերության վարձակալության իրավունքը տատա անշարժ գույքի նկատմամբ վերականգնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Սերգեյ Մարտիրոսյանը, Մարինե Կոստիկյանը ն Ընկերությունը պահանջել են վերացնել 26.03.2024 թվականի վարձակալ Ընկերության ն վարձատուներ Սերգեյ Սաշիկի Մարտիրոսյանի, Մարինե Պետրոսի Կոստիկյանի ն Թերազա Ղուլիխանի Շամոյանի միջն 12.09.2013 թվականին կնքված անշարժ գույքի / Հանդիսանում է անձնական տվյալ
2 Հանդիսանում է անձնական տվյալ
2
վարձակալության պայմանագրի հիման վրա Ընկերության անվամբ տատ: հասցեում գտնվող անշարժ գույքի վարձակալության իրավունքի դադարման պետական գրանցումը, ն որպես հետնանք՝ վերականգնել Ընկերության վարձակալության իրավունքը տտա՛ անշարժ գույքի նկատմամբ: Միննույն ժամանակ ներկայացվել է վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Հ. Մուրադյան) (այսուհետ՝ Դատարան) 16.10.2025 թվականի որոշմամբ Սերգեյ Մարտիրոսյանի, Մարինե Կոստիկյանի ն Ընկերության կողմից ներկայացված միջնորդությունը՝ վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ, մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 12.01.2026 թվականի որոշմամբ Սերգեյ Մարտիրոսյանի, Մարինե Կոստիկյանի ն Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 16.10.2025 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Սերգեյ Մարտիրոսյանը, Մարինե Կոստիկյանը ն Ընկերությունը (ներկայացուցիչ՝ Վահե Սեդրակյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասը:
Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը բողոքը բավարարել է միայն ընդհանրական դատողություններով՝ դրանով իսկ խախտելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասը, որի հետնանքով թիվ ԵԴԶ/8390/02/24 քաղաքացիական դատավարության կարգով քննվող գործով անխուսափելիորեն գործ կունենանք վտարման վերջնական դատական ակտի ն դրա կատարման հետ: Իսկ վարչական ակտի կատարումը կասեցվելու դեպքում վտարման գործընթացը (դատական ն հնարավոր արտադատական) կկասեցվի, Ընկերությունը տեղափոխման (ընդ որում երեք հասցեներից տեղափոխման) ն հետագայում՝ նան ետ տեղափոխման հետ կապված վնասներ չի կրի, օգտագործման այլ իրավունքի պետական գրանցումը կբացառվի:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են վերացնել Վերաքննիչ դատարանի 12.01.2026 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասի խախտում, որը 3 Հանդիսանում է անձնական տվյալ
4 Հանդիսանում է անձնական տվյալ
3
խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:
Սուն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հստակեցեել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի հիմքով վարչական ակտի կատարումը կասեցնելու անհրաժեշտությունը գնահատելու չափանիշները" վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը:
Նախնական պաշտպանության միջոցները, արդար դատաքննության այլ երաշխիքների հետ միասին, ապահովում են իրավունքների արդյունավետ դատական պաշտպանությունը: Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի «Վարչական ակտերի նկատմամբ դատական վերահսկողության վերաբերյալ» Խ6օ(2004)20 հանձնարարականը (այսուհետ` Հանձնարարական) առանձնացնում է վարչական ակտերի նկատմամբ դատական վերահսկողության հինգ հիմնական սկզբունք, այդ թվում՝ դատական վերահսկողության արդյունավետությաան սկզբունքը: Հանձնարարականը որպես արդյունավետ վերահսկողության անհրաժեշտ տարրը է դիտարկում նախնական պաշտպանության միջոցը: Հանձնարարականի 5 (մ) կետի համաձայն` դատարանին պետք է վերապահվի մինչն գործի քննության ավարտը նախնական պաշտպանության միջոցներ կիրառելու լիազորություն:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի «Վարչական գործերով նախնական դատական պաշտպանության մասին» Ք (89) 8 հանձնարարականի 2-րդ կետի համաձայն դատարանը, նախնական պաշտպանության միջոց տրամադրելու հարցը քննարկելիս, պետք է հաշվի առնի բոլոր վերաբերելի գործոններն ու շահերը: Նախնական պաշտպանության միջոց, մասնավորապես, պետք է կիրառվի այն դեպքում, եթե վարչական ակտի կատարումը կարող է պատճառել լուրջ վնաս, որը կարող է վերականգնվել դժվարությամբ կամ վարչական ակտն առերնութ .(քուոճ-Թօ6) իրավաչափ չէ:
Նույն հանձնարարականի 3-րդ կետի համաձայն՝ իրավասու դատարանի կողմից կիրառվող նախնական պաշտպանության միջոցները կարող են դրսնորվել վարչական ակտի կատարումն ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնելով, վարչական ակտի ընդունման պահին գոյություն ունեցած վիճակը ամբողջովին կամ մասնակիորեն պահպանելով ն վարչական մարմնի վրա որնէ պարտականություն դնելով: Նախնական պաշտպանության միջոցները կարող են տրամադրվել այնքան ժամկետով, որքան դատարանը պատշաճ կհամարի: Դրանք կարող են ենթարկվել որոշակի պայմանների: Դրանք կարող են վերացվել: Նախնական պաշտպանության միջոցները որնէ կերպ չեն կարող կանխորոշել վիճարկվող վարչական ակտի իրավաչափության վերաբերյալ դատարանի որոշումը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով (այսուհետ նան՝ Օրենսգիրք) սահմանված` անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետությունն ապահովելուն ուղղված նախնական պաշտպանության միջոցներից է վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու ինստիտուտը: Նախնական պաշտպանության այս միջոցը հնարավորություն է տալիս պահպանել այն փաստական ն/կամ իրավական վիճակը, որը գոյություն է ունեցել վիճարկվող վարչական ակտի բացակայության պայմաններում:
Վարչական ակտի կատարումը կասեցնելու ինստիտուտի նպատակը ու գործառույթը բացահայտված են ՀՀ վճռաբեկ դատարանի առանձին որոշումներում:
4
Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը որպես վիճարկման հայցերով հայցվորի իրավունքների նախնական պաշտպանության եղանակ՝ սահմանել է վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցման ինստիտուտը, որը նպատակ է հետապնդում ապահովել հայցվորի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումը՝ դատական պաշտպանություն, չդարձնելով ինքնանպատակ (տես, «Երնանի Կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ-ն ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի թիվ ՎԴ/2643/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.09.2023 թվականի որոշումը):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1ին մասով սահմանված ընդհանուր կանոնին համապատասխան՝ վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցվում է վիճարկման հայցը վարույթ ընդունելու փաստի ուժով: Միաժամանակ, նշված ընդհանուր կանոնից նույն հոդվածի 1-ին մասի 1-7-րդ կետերով սահմանված են բացառություններ: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հայցվորի միջնորդությամբ վարչական դատարանը կարող է գործի քննության ժամանակ նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 4.1ին, 5-րդ, 6րդ ն 7րդ կետերով նախատեսված դեպքերում ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել վարչական ակտի կատարումը՝ նուն հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերից որնէ մեկի առկայության դեպքում: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված բացառությունը վերաբերում է այն դեպքին, երբ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից վիճարկվում է վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտ (ներառյալ` զուգորդվող վարչական ակտի դեպքում հասցեատիրոջ համար բարենպաստ դրույթները):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է դատարանի որոշմամբ վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վավերապայմանները, այն է վիճարկվող վարչական ակտը կասեցնելու մասին միջնորդությունը բավարարվում է, եթե առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանի առանձին որոշումներում վերլուծության են ենթարկված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վավերապայմանները, որոնց հիման վրա դատարանը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում գնահատում է վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու անհրաժեշտությունը:
Այսպես, օրենսդիրը վարչական ակտի կատարումը կասեցնելու դատարանի լիազորության կիրառման համար սահմանել է երկու վավերապայման, որոնցից առնվազն մեկի առկայություն, ։:պարտադիր է վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնելու համար: Վարչական ակտի կատարումը կասեցվում է, եթե.
- առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի, կամ
- անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ հիմնավոր կասկածի հարցը քննարկելիս դատարանը, ելնելով մարդու իրավունքների ն ազատությունների պաշտպանությունն ապահովելու պարտականությունից, պետք է քննարկման առարկա դարձնի երկու հիմնական փոխկապակցված հարցեր: Առաջին առկա է հիմնավոր կասկած, որ
5
վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի, ն երկրորդ՝ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը: Մասնավորապես՝ «վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի» եզրույթի բովանդակությունը հանգում է այնպիսի իրավիճակի, երբ տվյալ գործով հայցի առարկայի շրջանակներում մինչն գործով վերջնական որոշում կայացնելը վիճարկվող վարչական ակտի կատարումը հայցվոր կողմի համար կստեղծի այնպիսի բացասական (վնաս պատճառող) հետնանքներ, որոնք նյութական իմաստով անհամեմատ կծանրացնեն հայցվորի վիճակը: Իսկ «վարչական ակտի կատարումն անհնարին կդարձնի հայցվորի իրավունքների պաշտպանությունը» եզրույթի բովանդակությունը հանգում է այնպիսի իրողության, երբ մինչն գործով վերջնական որոշում կայացնելը վիճարկվող վարչական ակտի կատարման պայմաններում այլնս անհնարին կարող է դառնալ հայցվորի իրավունքի (իրավունքների) պաշտպանությունը: Այս դեպքում, «անհնարին» եզրութը վերաբերում է բացառապես տվյալ գործով ներկայացված ն քննության առնված հայցի առարկայի շրջանակներում հայցվորի իրավունքների դատական պաշտպանությանը, Ա ոչ թե հայցվորի իրավունքների պաշտպանությանն ընդհանրապես: Դատարանի կողմից վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը չբավարարելը ն գործի քննության արդյունքում նույն վարչական ակտն անվավեր ճանաչելը միանշանակորեն չի հանգեցնում հայցվորի իրավունքների պաշտպանության անհնարինության:
ՀՀ վճռաբեկ դատարանը նան հավելել է, որ կասկածի ողջամտությունը չի կարող լինել վերացական կամ հայեցողական, այլ պետք է գնահատվի գործի հանգամանքների համատեքստում: Փաստի վերաբերյալ կասկածը ողջամիտ է, եթե հաստատված այլ հանգամանքները հնարավորություն չեն տալիս հետնության հանգել այդ փաստի՝ սովորականից բարձր հավանականության մասին, կամ հակառակ փաստը նույնքան ողջամիտ ն հավանական է: Այնուամենայնիվ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ ի հայտ է գալիս «կասկած», այն պետք է լինի ողջամիտ, այսինքն՝ պետք է հիմնված լինի օրենքով սահմանված կարգով ձեռք բերված որոշակի փաստական տվյալների վրա, իսկ դրա առկայության կամ բացակայության վերաբերյալ դատարանի հետնությունները պետք է լինեն հիմնավորված ն պատճառաբանված: (ւրե՛ս, Սոֆիա ն Սիրվարդ ԷԽԽաչատրյանեերն ընդդեմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/5599/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.06.2021 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն քննարկելիս դատարանի պարտականությունն է գնահատել վիճարկվող վարչական ակտի կատարմամբ պատճառվելիք զգալի վնասի կամ իրավունքի պաշտպանության անհնարին դառնալու հիմնավոր կասկածի առկայության (բացակայության) հարցը՝ բազմակողմանի ն օբյեկտիվ քննարկման առարկա դարձնելով պատճառվելիք զգալի վնասի կամ իրավունքի պաշտպանության անհնարին դառնալու հավանականության վերաբերյալ հայցվորի ներկայացրած փաստերն ու փաստարկները, դրանց հիմքում ընկած ապացույցները:
(.) Օրենսդիրը ՀՀ վարչական դատարանին լիազորել է վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը քննարկելու շրջանակներում կասեցման անհրաժեշտությունը գնահատել միայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83րդ հոդվածի 4-րդ մասով սպառիչ կերպով սահմանված չափանիշներին համապատասխան՝ բացառապես հաշվի առնելով հայցվորին պատճառվելիք զգալի վնասի կամ իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու հիմնավոր կասկածի
6
առկայությունը (բացակայությունը) (տե՛ս, Համբարձում Մովսեսյանն ընդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/6304/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.10.2023 թվականի որոշումը):
Վերահաստատելով ն զարգացնելով ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ հարկ է համարել հավելել, որ վարչական ակտի կատարմամբ հայցվորին վնաս պատճառելու հիմնավոր կասկածն օրենսդրի կողմից որոշակիացվել է «զգալի» հատկանիշի կիրառմամբ, որպիսի հատկանիշի ամրագրումն ինքնանպատակ չէ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասում «զգալի» եզրույթի կիրառումը ենթադրում է, որ դատարանը կարող է կասեցնել վարչական ակտի կատարումը հայցվորին՝ ոչ թե ցանկացած վնաս (անկախ դրա չափից ու ընդգրկումից) պատճառվելու հիմնավոր կասկածի, այլ զգալի վնաս պատճառվելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում: Այսինքն` պատճառվելիք վնասը պետք է ունենա խստության, լրջության որոշակի մակարդակ, որպեսզի արդարացված լինի վարչական ակտի կատարման կասեցումը:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վնասի զգալի բնույթի գնահատումը հարաբերական է ն կախված է գործի կոնկրետ հանգամանքներից: Վնասի զգալի բնույթը գնահատելու համար, ի թիվս այլնի, հարկ է հաշվի առնել, թե անձի որ սուբյեկտիվ իրավունքին ն ինչ ինտենսիվությամբ է միջամտություն տեղի ունենում: Վնասը կարող է զգալի որակվել, մասնավորապես, եթե տվյալ վարչական ակտի կատարման հետնանքներն իրենց բնույթով այնպիսին են, որ հայցվորի համար կարող են առաջացնել լուրջ դժվարություններ կամ էական անհանգստություն: Առանձին դեպքերում վնասի լրջության մակարդակը գնահատվում է ըստ հայցվորի վրա ունեցած ֆինանսական ազդեցության: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վնասի զգալի բնույթը գնահատելիս հարկ է հաշվի առնել նան հայցվորի՝ պաշտպանության ենթակա իրավունքի ենթադրյալ խախտման դեպքում այդ իրավունքի վերականգնելիության հնարավորության աստիճանը. վնասի չափը հակադարձ համեմատական է իրավունքի վերականգնելիության հնարավորության աստիճանին, այսինքն որքան փոքր է իրավունքի վերականգնելիության հնարավորության աստիճանը, այնքան մեծ է հնարավոր վնասի չափը:
Վերոհիշյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում ոչ միայն պետք է հիմնավորվի զուտ վնասի վերաբերյալ հիմնավոր կասկածի առկայությունը, այլ նան վնասի զգալի բնույթը: Զուտ վնասի վերաբերյալ հիմնավոր կասկածը դեռնս բավարար հիմք չէ վարչական ակտի կատարումը կասեցնելու համար. անհրաժեշտ պայման է նան վնասի զգալի լինելու հանգամանքը: Ընդ որում, վնասի զգալի չափը չի կարող հիմնվել զուտ հայցվորի սուբյեկտիվ ընկալման վրա, այն պետք է ունենա իր օբյեկտիվ հիմնավորումը, հիմնվի որոշակի փաստական տվյալների վրա (տե՛ս, «Վան Բիզնես Կենտրոն» ՓԲԸ-ի ընդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0257/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.12.2023 թվականի որոշումը):
Վերահաստատեով ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական վերոգրյալ
դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ դատարանը, գնահատելով վնասի զգալի բնույթը, պարտավոր է յուրաքանչյուր կոնկրետ դեպքում իրականացնել ոչ թե ձնական, այլ բովանդակային քննություն հաշվի առնելով միջամտության ինտենսիվությունը, դրա տնողությունը, անձի սոցիալական, գույքային կամ մասնագիտական վիճակի վրա հնարավոր ազդեցությունը: Ընդ որում, վնասի զգալիությունը չի կարող գնահատվել բացառապես նյութական կամ դրամական չափորոշիչներով, քանի որ որոշ դեպքերում նույնիսկ ոչ մեծ ֆինանսական
7
միջամտությունը կարող է անձի համար առաջացնել էական սոցիալական կամ իրավական հետնանքներ՝ պայմանավորված նրա անհատականությամբ: Միննույն ժամանակ վարչական ակտի կատարման կասեցման հարցը լուծելիս դատարանը պետք է գնահատի նան դրա կասեցման հետնանքով առաջացող ռիսկերը: Հետնաբար, «զգալի վնասի» չափանիշը ենթադրում է մրցակցող շահերի համադրական գնահատում, որի շրջանակում դատարանը պետք է պարզի՝ արդյոք վարչական ակտի անհապաղ կատարումը կարող է հայցվորին պատճառել այնպիսի բացասական հետնանքներ, որոնք իրենց ծանրությամբ գերակշռում են վարչական ակտի անմիջական կատարման անհրաժեշտությանը:
Այսպիսով, վարչական ակտի կատարման կասեցման ինստիտուտը կոչված է կանխելու ոչ թե ցանկացած ենթադրյալ վնաս, այլ այնպիսի վնասի առաջացումը, որը գործի կոնկրետ հանգամանքներում կարող է էապես վտանգել անձի իրավունքների արդյունավետ դատական պաշտպանությունը կամ հետագայում դատական ակտի իրագործման իրական հնարավորությունը:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի եկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Սերգեյ Մարտիրոսյանը Մարինե Կոստիկյանը ն Ընկերությունը պահանջել են վերացնել 26.03.2024 թվականի վարձակալ Ընկերության ն վարձատուներ Սերգեյ Սաշիկի Մարտիրոսյանի, Մարինե Պետրոսի Կոստիկյանի ն Թերազա Ղուլիխանի Շամոյանի միջն 12.09.2013 թվականին կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագրի հիման վրա Ընկերության անվամբ գրանցված տատո հասցեում գտնվող անշարժ գույքի վարձակալության իրավունքի դադարման պետական գրանցումը, նե որպես հետնանք՝ վերականգնել Ընկերության վարձակալության իրավունքը տտած անշարժ գույքի նկատմամ:
Սերգեյ Մարտիրոսյանի, Մարինե Կոստիկյանի ն Ընկերության ներկայացուցիչ Հեղինե Մանուկյանը 22.07.2025 թվականին Դատարան է ներկայացրել վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջնորդություն` պահանջելով կասեցնել վարձակալ Ընկերության Ա վարձատուներ Սերգեյ Սաշիկի Մարտիրոսյանի, Մարինե Պետրոսի Կոստիկյանի ն (Թերազ Ղուլիխանի Շամոյանի միջն 12.09.2013 թվականին կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագրի հիման վրա «Մարսերալ» ՍՊԸ-ի անվամբ գրանցված ատա՛ հասցեում գտնվող անշարժ գույքի ՛վարձակալության իրավունքի դադարման պետական գրանցման վերաբերյալ վարչական ակտի կատարումը՝ մինչն սույն գործի քննության ավարտը:
Նշված միջնորդության հիմքում դրվել է այն հանգամանքը, որ վիճարկվող վարչական ակտով արդեն իսկ դադարել է տաաճ հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Ընկերության վարձակալության իրավունքը, ինչը զրկում է վերջինիս հիշյալ գույքը որնէ օրինական հիմքով տիրապետելու ն օգտագործելու հնարավորությունից: Ինչպես նան Ընկերությունը վարձակալած տարածքն օգտագործում է նան՝ որպես ներմուծված պարենային ապրանքների պահեստ: Մասնավորապես` հիշալ տարածքից Ընկերությանը վտարելը զգալի վնաս կպատճառի վերջինիս՝ կապված տարածքում առկա ապրանքները ն սարքավորումները: տեղափոխելու, ինչպես նան իրականացվող առնտրային գործունեությունը շարունակելու համար նոր տարածք վարձակալելու հետ: Միննույն ժամանակ Ընկերությանը վտարելու դեպքում հնարավոր է, որ վերջինս զրկվի 5 Հանդիսանում է անձնական տվյալ
6 Հանդիսանում է անձնական տվյալ
7 Հանդիսանում է անձնական տվյալ
8 Հանդիսանում է անձնական տվյալ
8
գույքի նկատմամբ վարձակալության իրավունքի փաստացի վերականգնման հնարավորությունից, քանի որ հնարավոր է արդյունքում գույքը հանձնվի այլ անձի վարձակալությանը կամ օտարվի: (հավելված 1-ին, գ.թ. 84-86):
Դատարանը 16.10.2025 թվականի որոշմամբ Սերգեյ Մարտիրոսյանի, Մարինե Կոստիկյանի ն Ընկերության վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժել է հետնյալ պատճառաբանությամբ. «լ...) հայցվորների կողմից վիճարկվող գրանցման կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդության հիմքում դրված հանգամանքները բավարար չեն եզրահանգման գալու համար այն մասին, որ ներկայացված հայցապահանջի շրջանակներում առկա է հիմեավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վեաս կպատճառի կամ անհնարին կդարձնի երա իրավունքների պաշտպանությունը» (հավելված 1-ին, գ.թ. 100-102):
Վերաքննիչ դատարանը 12.01.2026 թվականի որոշմամբ Սերգեյ Մարտիրոսյանի, Մարինե Կոստիկյանի Ա Ընկերության վերաքննիչ բողոքը մերժել է, Ա Դատարանի 05.07.2026 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշումը թողել է անփոփոխ այն հիմնավորմամբ, որ «Ը-.) հայցվորները չեն ներկայացրել պատշաճ ն բավարար
հիմնավորումներ/ապացույցներ, որոնք կվկայեին վիճարկվող վարչական ակտի կատարմամբ վերջիններիս զգալի վնաս կրելու, ինչպես նան վերջիններիս իրավունքների պաշտպանությունն անհնարին դառնալու մասին:
Այսպես, սույն վարչական գործում առկա նյութերը, այդ թվում' վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությանը կից ներկայացված եզրակացությունը, ինչպես նան նույն միջեորդությամբ ներկայացված փաստարկները, այդ թվում այե, որ խնդրո առարկա տարածքից «Մարսերալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վտարելը զգալի վնաս կպատճառի վերջինիս" կապված տարածքում առկա ապրանքները ն սարքավորումները տեղափոխելու, ինչպես նան նոր տարածք վարձակալելու հետ, հնարավորություն չեն տալիս օբյեկտիվ եզրահանգման գալ հայցվորների գույքային դրության վերաբերյալ, ինքնին չեն վկայում վիճարկվող ակտի կատարմամբ վերջիններիս զգալի վնաս պատճառվելու հավանականության մասին: Սույն դեպքում չի հաստատվում, որ վիճարկվող վարչական ակտի կատարումը հայցվորների համար կստեղծի այեպիսի խորը բացասական (վնաս պատճառող) հետնանքներ, որոնք նյութական իմաստով անհամեմատ կծանրացեեն վերջիններիս վիճակը:
Ինչ վերաբերում է հայցվորների իրավունքների պաշտպանությունն անհնարին դառնալու վերաբերյալ վերջիններիս փաստարկներին Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ինքնին դատական քննության ընթացքում վարչական ակտի կատարումը չի կարող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված դատական պաշպանության իրավունքի իրացման անհնարինություն հանդիսանալ, քանի որ օրենսդիրը սահմանել է այն կանխավարկածը, որ վարչական ակտը պետք է կատարվի, ն որոշ բավարար հիմեավորումեեի ն ապացույցների առկայության պարագայում միայն դատարանը կարող է միջնորդությունը բավարարելով կասեցնել վարչական ակտի կատարումը: Սույն դեպքում չի հաստատվում, որ մինչն գործով վերջեական որոշում կայացվել վիճարկվող վարչական ակտի կատարման պայմաններում այլես անհեարին կարող է դառեալ տվյալ գործով եզրագծված հայցի առարկայի շրջանակներում հայցվորների իրավունքների դատական պաշտպանությունը: (հավելված 2, գ.թ. 87-90):
9
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները ն դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետնյալը.
Սույն գործով վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջնորդությանը կից Սերգեյ Մարտիրոսյանը, Մարինե Կոստիկյանը ն Ընկերությունը ներկայացրել են «Անիկոմ» ՍՊ ընկերության թիվ ԱՊ 09/25 Ա-126 մասնագիտական եզրակացությունը, որով փորձագետին առաջադրվել է հետնյալ հարցը.
- Բնեկերության կողմից վարձակալված ն Ընկերության կողմից տիրապետվող ու օգտագործվող (շահագործվող) ատա: հասցեներում գտեվող անշարժ գույքերի որնիցե մեկի վարձակալության պայմանագրի դադարեցման հետնանքով Ընկերությունը ինչպիսի վնասներ կարող է կրել ն որքան կկազմի պատճառված նյութական վեասի չափը:
Ի պատասխան վերոգրյալ հարցադրման «Անիկոմ» ՍՊ ընկերության թիվ ԱՊ 09/25 Ա-ՂՀ26 մասնագիտական եզրակացությամբ նշվել է հետնյալը. «(...) Փորձագիտական անզեն աչքով արտաքին ակնադիտական հետազոտությամբ պարզվել է, որ տտա՛օ հասցեններում գտեվող' «Մարսերալ» ՍՊ ընկերության կողմից վարձակալված ն ընկերության կողմից տիրապետվող ու օգտագործվող (շահագործվող) անշարժ գույքերից՝ տարածքներից յուրաքանչյուրը (ըստ վկայականների) թեկուզն ըստ վերոգրյալում նշված վարձակալության պայմանագրերի՝ առանձին գույքային միավորներ են հանդիսանում, սակայն դրանք գտեվելով իրար հարնանությամբ, ընկերության բուն գործունեության ծավալման համար եշված տարածքներն իրենցից ներկայացեում են մեկ ամբողջական կառույց, որե իր մեջ ներառում է առանձին գույքային տարածքներ, մասնավորապես' պահեստային տտարածքնեեր այդ թվում նան մաքսային տերմինալ, օֆիսային (ադմինեիստրացիոն) տարածքներ, ավտոտնակ կայանապտեղիներ, վաճառքի բաց թողման պահեստաբաժիեներ, սպասարկման ն արտադրական տարածքներ, անձնակազմի հանգստի սենյակ, պահակակետ ն այլ օժանդակ տարածքներ (...):
(չ-.) Հատկաեշական է, որ տաա՛՛ հասցենեերում գտեվող անշարժ գույքերից որնիցե մեկի վարձակալության պայմանագրի դադարեցման հետնանքով իրավունքը դադարեցվողղ տարածքի գործունեության ողջ ծավալները տեսականորեն ն գործնականորեն հնարավոր չէ փեղափոխել ն/կամ համատեղել հարնանությամբ գտեվող մյուս երկու փոստային հասցենեերի տարածքներում" այդ թվում որնիցե մի տարածքի կահավորված սարք-սարքավորումեերը տեղափոխելով ն տեղադրելով մյուս հարնան արտադրական կամ պահեստային փարածք, քանի որ տեղում իրականացված տեղազննության արդյունքում պարզվեց, որ բոլոր պահեստային ն արտադրական հատվածեերը արդեն իսկ գործում էին արտադրական ողջ ծավալային ծանրաբեռեվածությամբ ն կահավորված են անհրաժեշտ սարք-սարքավորումներով (...)»:
Ընկերության կողմից վարձակալված ն Ընկերության կողմից տիրապետվող ու օգտագործվող (փաստացի շահագործվող) տաա՛2 հասցեներում գտեվող անշարժ գույքերի որնիցե մեկի վարձակալության պայմանագրի դադարեցման հետնանքով արդեն իսկ կխաթարվի ն կխեղաթյուրվի Ընկերության ամբողջական գործունեությունը, որը կհաեգեցնի պտետեսական ն ֆինանսական կորուստների, ինչպես նան բարոյա- հոգեբանական մեզ ազդեցություն կունենա Ըեկերության հետագա գործունեության վրա, մասնավորապես կնվազեցվի Ններմուծվող ապրանքների ծավալեերը, կկրճատվի սեփական արտադրությունը, էականորեն կեվազի ,ապրանքաշրջանառությունը, կկրճատվի աշխատողների քանակը, շուկայական հարաբերությունները կվատթարանան » Հանդիսանում է անձնական տվյալ
10 Հանդիսանում է անձնական տվյալ
1 Հանդիսանում է անձնական տվյալ
/2 Հանդիսանում է անձնական տվյալ
10
(..) Հայաստանի Հանրապետության բյուջե չի վճարվի կամ պակաս մուտք կարվի շուրջ 1500000000 (մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամի հարկեր ն այլ վճարներ:
(-.) Ընկերության կողմից Ընկերության կողմից վարձակալված ն Ընկերության կողմից տիրապետվող ու օգտագործվող (շահագործվող) տաա՛5 հասցեներում գտեվող անշարժ գույքերի որնիցե մեկի վարձակալության պայմանագրի դադարեցման հետնանեքով պատճառվող ընդհանուր նյութական վնասի չափը փորձաքննության կատարման ժամանակակահատվածի դրությամբ կկազմի շուրջ 276223340 (երկու հարյուր յոթանասունվեց միլիոն երկու հարյուր քսաներեք հազար երեք հարյուր քառասուն) ՀՀ դրամ (...)»:
Վերը նշվածի համադրմամբ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր դեպքում վարչական ակտի կատարման կասեցումը պետք է ունենա պրնենտիվ (կանխարգելիչ) բնույթ, այսինքն՝ վարչական ակտի կատարման կասեցումը պետք է ուղղված լինի հիմնավոր կասկածի հիման վրա ձնավորված՝ հայցվորին զգալի վնաս պատճառվելու կամ իր իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու վտանգի կանխմանը, այլապես վարչական ակտի կատարման կասեցումը կլինի ինքնանպատակ:
Այսպես, սույն վարչական գործով ներկայացված փորձագիտական եզրակացության բովանդակային ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ վիճարկվող վարչական ակտի կատարման արդյունքում Ընկերությանը պատճառվելիք հնարավոր վնասը ոչ միայն ենթադրելի է, այլն իր բնույթով Ա ծավալով համապատասխանում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված «զգալի վնաս» չափանիշին: Մասնավորապես, փորձագիտական եզրակացությամբ արձանագրվել է, որ ատա հասցեներում գտնվող ն Ընկերության կողմից վարձակալված ու փաստացի շահագործվող տարածքները, թեն իրենց բնույթով հանդիսանում են առանձին գույքային միավորներ, սակայն տնտեսագիտական ն գործառնական առումով կազմում են մեկ միասնական արտադրատնտեսական համալիր: Նշված տարածքները փոխկապակցված են ն փոխլրացնում են միմյանց՝ ներառելով պահեստային, արտադրական, մաքսային տերմինալի, կայանատեղիների, վաճառքի բացթողման, սպասարկման ն այլ օժանդակ ենթակառուցվածքներ, որոնք միասին ապահովում են Ընկերության բնականոն ն անընդհատ գործունեությունը:
Բացի այդ, փորձագիտական եզրակացությամբ հիմնավորվել է նան, որ նշված տարածքներից որնէ մեկի վարձակալության իրավունքի դադարեցման պայմաններում տվյալ տարածքում իրականացվող գործունեության ծավալների տեղափոխումը կամ վերաբաշխումը մյուս տարածքներում փաստացի Ա տեխնիկապես անհնարին է, քանի որ առկա բոլոր արտադրական ն պահեստային հատվածներն արդեն իսկ գործում են ամբող։ ծանրաբեռնվածութամբԲ ե կահավորված են համապատասխան սարքավորումներով: Այսինքն՝ վիճարկվող վարչական ակտի կատարումը կարող է հանգեցնել ոչ թե Ընկերության գործունեության մասնակի սահմանափակման, այլ ամբողջական տնտեսական շղթայի խաթարման ն գործունեության էական ապակազմակերպման:
Նման պայմաններում վարչական ակտի կատարումը Ընկերության համար կարող է առաջացնել այնպիսի հետնանքներ, որոնք իրենց բնույթով ն ինտենսիվությամբ ակնհայտորեն գերազանցում են տնտեսական ռիսկի սահմանները: Խոսքը վերաբերում է ոչ միայն շուրջ 276.223.340 ՀՀ դրամ գնահատված ուղղակի նյութական վնասին, այլն շարունակական ն դժվար վերականգնվող տնտեսական հետնանքների առաջացման իրական վտանգին, այդ թվում` ներմուծման ծավալների կրճատմանը, սեփական 5 Հանդիսանում է անձնական տվյալ
2 Հանդիսանում է անձնական տվյալ
11
արտադրության նվազեցմանը, ապրանքաշրջանառութան էական անկմանը, աշխատատեղերի կրճատմանը, շուկայական կապերի թուլացմանը ն պետության բյուջե շուրջ 1.500.000.000 ՀՀ դրամ հարկային մուտքերի հնարավոր նվազեցմանը: Ընդ որում, տվյալ դեպքում վնասի զգալի բնույթը պայմանավորված է ոչ միայն դրա ֆինանսական չափով, այլե այն հանգամանքով, որ վարչական ակտի կատարման արդյունքում առաջացող հետնանքները կարող են կրել դժվար վերականգնելի կամ անդառնալի բնույթ:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ սույն վարչական գործի նյութերով առկա են բավարար տվյալներ եզրահանգելու, որ վիճարկվող վարչական ակտի կատարումը կարող է Ընկերությանը պատճառել ոչ թե վերացական տնտեսական անհարմարություն, այլ իրական, անմիջական ն զգալի վնաս, որն իր բնույթով վտանգում է ոչ միայն Ընկերության բնականոն տնտեսական գործունեությունը, այլն ապագայում ենթադրյալ խախտված իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության ն վերականգնման հնարավորությունը:
Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, թե հայցվորները չեն ներկայացրել բավարար ապացույցներ վիճարկվող վարչական ակտի կատարմամբ զգալի վնաս կրելու հավանականության վերաբերյալ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն չի բխում գործի փաստական հանգամանքներից: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ խնդրո առարկա տարածքից Ընկերության փաստացի վտարումը հանգեցնելու է ոչ միայն տեղափոխման ն նոր տարածքի վարձակալության ծախսերի, այլն ձեռնարկատիրական գործունեության բնականոն ընթացքի խաթարման, գործարար կապերի կորստի, ինչպես նան շարունակական բնույթ կրող վտանգի:
Նման հետնանքներն իրենց բնույթով կրում են ոչ միայն գույքային, այլ նան կազմակերպչական բնույթ, որոնք հետագայում ամբողջությամբ վերականգնելը գործնականում կարող է անհնարին կամ ծայրահեղ դժվար լինել:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի արժանացրել այն հանգամանքը, որ վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչն վեճի վերջնական լուծումը կարող է ստեղծել անդառնալի փաստական իրավիճակ: Եթե հայցվորներն ազատեն տարածքը ն դադարեցնեն գործունեությունն այդ վայրում, ապա նույնիսկ հետագայում հայցի բավարարման պարագայում նախկին վիճակի վերականգնումը կարող է փաստացի անհնար դառնալ, քանի որ տարածքը կարող է փոխանցվել այլ անձի, փոխվել դրա օգտագործման պայմանները, իսկ Ընկերությունը կարող է կրել այնպիսի տնտեսական կորուստներ, որոնք չփոխհատուցվեն:
Վճռաբեկ դատարանը նս մեկ անգամ արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված վարչական ակտերի կատարման կանխավարկածը բացարձակ բնույթ չի կրում ն չի կարող մեկնաբանվել այնպես, որ դատարանը անտեսի գործի կոնկրետ հանգամանքներով պայմանավորված իրական ռիսկերը, մինչդեռ տվյալ դեպքում Դատարանները չեն վերլուծել, թե վարչական ակտի կատարումը կասեցնելու դեպքում ինչպիսի վնաս կարող էր կրել Ընկերությունը ն արդյո՞ք այդ վնասը համադրելի է հայցվորների համար առաջացող բացասական հետնանքների հետ:
Ամբողջի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առկա են եղել բավարար հիմքեր եզրահանգելու, որ մինչն գործով վերջնական դատական ակտի կայացումը վիճարկվող վարչական ակտի կատարումը կարող էր հայցվորների համար առաջացնել զգալի վնաս, ինչպես նան վտանգել վերջիններիս իրավունքների արդյունավետ դատական պաշտպանությունը, ուստի վարչական ակտի կատարումը
12
կասեցնելու միջնորդությունը ենթակա էր բավարարման, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:
Վերը նշվածի համադրմամբ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով հայցվորների կողմից վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջնորդությամբ ներկայացված փաստարկները լիովին բավարար են վեճի առարկա վարչական ակտի կատարման պայմաններում հայցվորներին զգալի վնաս ապատճառելու հիմնավոր կասկածի ձնավորման համար, ուստի նշված փաստարկները բավարար են սույն գործով վիճարկվող վարձակալ Ընկերության ն վարձատուներ Սերգեյ Սաշիկի Մարտիրոսյանի, Մարինե Պետրոսի Կոստիկյանի ն (Թերազ Ղուլիխանի Շամոյանի միջն 12.09.2013 թվականին կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագրի հիման վրա «Մարսերալ» ՍՊԸ-ի անվամբ գրանցված տաա՛5 հասցեում գտնվող անշարժ գույքի վարձակալության իրավունքի դադարման պետական գրանցման վերաբերյալ վարչական ակտի կատարումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքով կասեցնելու մասին հայցվորների միջնորդությունը բավարարելու համար:
Ամփոփելով վերոգրյալ իրավական ն փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշումը, կայացրել է ոչ իրավաչափ դատական ակտ՝ թույլ տալով արդարադատության բուն էությունը խաթարող դատական սխալ:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ ն 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 12.01.2026 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը վերացնելու ն նոր դատական ակտ կայացնելու, այն է՝ վարձակալ Ընկերության ն վարձատուներ Սերգեյ Սաշիկի Մարտիրոսյանի, Մարինե Պետրոսի Կոստիկյանի ն (Թերազ Ղուլիխանի Շամոյանի միջն 12.09.2013 թվականին կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագրի հիման վրա Ընկերության անվամբ գրանցված տաաա՛6 հասցեում գտնվող անշարժ գույքի ՛վարձակալության իրավունքի դադարման պետական գրանցման վերաբերյալ վարչական ակտի կատարումը՝ մինչն սույն գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը կասեցնելու համար:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները ն ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ ն 17-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1 Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12.01.2026 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը ն կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի 16.10.2025 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշումը Ա բավարարել վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ Սերգեյ Մարտիրոսյանի, Մարինե Կոստիկյանի ն «Մարսերա» ՍՊ ընկերության միջնորդությունը` կասեցնել վարձակալ «Մարսերալ» ՍՊ ընկերության ն վարձատուներ
5. Հանդիսանում է անձնական տվյալ
16 Հանդիսանում է անձնական տվյալ
13
Սերգեյ Սաշիկի Մարտիրոսյանի, Մարինե Պետրոսի Կոստիկյաանի ն (Թերազ Ղուլիխանի Շամոյանի միջն 12.09.2013 թվականին կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագրի հիման վրա «Մարսերալ» ՍՊ ընկերության անվամբ գրանցված տաա՛՛ հասցեում գտնվող անշարժ գույքի վարձակալության իրավունքի դադարման պետական գրանցման վերաբերյալ վարչական ակտի կատարումը՝ մինչն սույն գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող ն զեկուցող Հ Ը ։:,»Ա ԹՈՎՄԱՍՅԱՆ
Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
17 Հանդիսանում է անձնական տվյալ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 1 հունիսի, 2026 թ.
- Գործի #:
- ՎԴ/15363/05/24
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
