Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի «ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1419-Ն ՈՐՈՇՄԱՆ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի «ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1419-Ն ՈՐՈՇՄԱՆ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-7415 ապրիլի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-74)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 15 ապրիլի 2022թ. ՍԴԱՈ - 74 | «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի «ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1419-Ն ՈՐՈՇՄԱՆ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի «ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1419-Ն ՈՐՈՇՄԱՆ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1419-Ն որոշման` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2021 թվականի դեկտեմբերի 21-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 17-ի «ՀՀ սահմանադրական դատարան դիմելու մասին» թիվ ԵԴ/17521/02/21 քաղաքացիական գործով որոշումը: 2.

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը դիմել է Սահմանադրական դատարան ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1419-Ն որոշման Սահմանադրության 59 և 60-րդ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու համար։ Դիմողը վիճարկվող ակտի և դրանով նախատեսված միջնորդավճար սահմանելու գործընթացի սահմանադրականության հարցը բարձրացրել է հիմք ընդունելով տվյալ (թիվ ԵԴ/17521/02/21) քաղաքացիական գործով պատասխանողի (հակընդդեմ հայցվորի/«Տոչ-Մաստեր» ՍՊԸ-ի) հիմնավորումները, որոնցում, մասնավորապես, նշված է. «...ՀՀ կառավարությունն իր 1419-Ն որոշմամբ կարգավորումներ է սահմանել մի շարք իրավահարաբերությունների համար, որոնց համար լիազորված չի եղել օրենքով, ավելին, այդ կարգավորումները, սահմանափակումները կարող են սահմանվել միայն օրենքով, եթե պարզվի, որ այդպիսի սահմանափակումներն ընդհանրապես չեն հակասում Սահմանադրությամբ նախատեսված հիմնական իրավունքներին և ազատություններին: Այսպես, ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է, որ ՀԴՄ տեխնիկական սպասարկումը կազմակերպում է Գրասենյակը, իսկ Գրասենյակն էլ իր հերթին այդ ծառայությունների իրականացումը կարող է կազմակերպել անհատ ձեռնարկատերերի կամ իրավաբանական անձանց միջոցով: Ընդհանրացնելով ստացվում է, որ տնտեսական գործունեության մի ոլորտը, որը վերաբերում է հարկ վճարողների կողմից օրենքի համաձայն օգտագործվող հսկիչ-դրամարկղային մեքենաների սպասարկմանը, կառավարության որոշմամբ մենաշնորհային կարգով տրված է Գրասենյակին, որին էլ կառավարության որոշումը լիազորել է այդ գործառույթների իրականացումը կազմակերպել մասնավոր անձանց միջոցով, սակայն այդ կազմակերպման համար կառավարության որոշմամբ սահմանվել են սահմանափակումներ: ... ՀՀ կառավարությունը օրենքով չուներ լիազորություն սահմանելու ՀԴՄ-ների սպասարկման մենաշնորհային կարգ, դրա համար վճարվող սակագներ և այլն» :

3. Պատասխանողը գտնում է, որ ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի N 1419-Ն որոշումը համապատասխանում է Սահմանադրությանը: Պատասխանողը նշում է, որ ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի N 1419-Ն որոշման ընդունման իրավական հիմք են հանդիսացել «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետի և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթները: Ըստ պատասխանողի «...Սպասարկողի և «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի միջև հարաբերությունները չեն ծագել հանրային շահի իրացման առնչությամբ, դրանք ծագել են այնպիսի իրավահարաբերությունից, որի բովանդակությունը հանգում է քաղաքացիական իրավունքի մասնավոր սուբյեկտների համար Ընթացակարգով սահմանված հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկումը կազմակերպելու նպատակով պայմանագիր կնքելու միջոցով իրավունքներ և պարտականություններ սահմանելուն: ... միջնորդավճարը պարտադիր վճար համարվելու և օրենքով սահմանված լինելու վերաբերյալ դիտարկումը վերաբերելի չէ Սպասարկողի և ՊՈԱԿ-ի միջև առաջացած մասնավոր քաղաքացիաիրավական հարաբերություններին»:

4. Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման։

4.1. Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Սահմանադրական դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով: Սահմանադրական վերոհիշյալ նորմն ամրագրվել է նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասով: Իսկ հիշյալ հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատարանը պետք է հիմնավորի իր դիրքորոշումը նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ, ինչպես նաև այն հանգամանքը, որ այդ գործի լուծումը հնարավոր է միայն վիճարկվող դրույթի կիրառման միջոցով: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված գործի քննությունը մերժելու հիմքեր, որոնցից են, ի թիվս այլնի, դիմողի տվյալ հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու չլինելը (1-ին մասի 2-րդ կետ): 4.2. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 17-ի «ՀՀ սահմանադրական դատարան դիմելու մասին» թիվ ԵԴ/17521/02/21 քաղաքացիական գործով որոշման ընդունումից հետո ՀՀ կառավարությունը 2021 թվականի դեկտեմբերի 30-ին ընդունել է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու և պարտքը ներելու համաձայնություն տալու մասին» N 2205-Ա որոշումը (այսուհետ նաև N 2205-Ա որոշում), որով, մասնավորապես, սահմանվում է.

1) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ նաև ՊՈԱԿ),

2) ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահին` տալ համաձայնություն ՊՈԱԿ-ին

- ՀՀ այն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, որոնք ՊՈԱԿ-ի հետ կնքված պայմանագրով, համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի N 1419-Ն որոշման (այսուհետ նաև N 1419-Ն որոշում) հավելվածի 2-րդ կետի, իրականացնում են հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկում և ՊՈԱԿ-ին N 2205-Ա որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ունեն N 1419-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 4-րդ պարբերությամբ սահմանված միջնորդավճարի չվճարված գումար, ազատելու վերջիններիս չվճարված միջնորդավճարները վճարելուց,

- N 2205-Ա որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից դադարեցնել N 1419-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 4-րդ պարբերությամբ սահմանված միջնորդավճարի գանձումը հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկում իրականացնող իրավաբանական անձանցից և անհատ ձեռնարկատերերից,

- ՀՀ այն հարկ վճարողներին, որոնք ՊՈԱԿ-ից, համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 20-ի N 861-Ն որոշման 1-ին կետի 7-րդ ենթակետի, հսկիչ-դրամարկղային մեքենայի (ՀԴՄ) գնի տարաժամկետ վճարման պայմանով առուվաճառքի պայմանագրով (պայմանագիր) ձեռք են բերել ՀԴՄ, ազատել վճարումները պայմանագրով սահմանված ժամկետում չկատարելու համար հաշվարկված և N 2205-Ա որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ չվճարված տույժերից,

- N 2205-Ա որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից դադարեցնել պայմանագրով սահմանված ժամկետում վճարումների չկատարման համար տույժերի հաշվարկը։ 4.3. Սույն գործով Սահմանադրական դատարանի կատարած ուսումնասիրության շրջանակներում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահը տրամադրել է տեղեկություններ, մասնավորապես, այն մասին, որ

- ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1419-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի հիմքով կնքված պայմանագրերով գանձված միջնորդավճար համարվող դրամական միջոցները մինչև ՀՀ կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 30-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու և պարտքը ներելու համաձայնություն տալու մասին» N 2205-Ա որոշման ուժի մեջ մտնելը մուտք չեն արվել բյուջե,

- ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1419-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի հիմքով կնքված պայմանագրերով գանձված միջնորդավճար համարվող դրամական միջոցները հանդիսացել են եկամուտ, հարկվել են ավելացված արժեքի հարկով և շահութահարկով,

- ՀՀ կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 30-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու և պարտքը ներելու համաձայնություն տալու մասին» N 2205-Ա որոշմամբ սահմանված չվճարված միջնորդավճարները վճարելուց ազատելու մասին դրույթը կիրառվել է հսկիչ-դրամարկղային մեքենաներ սպասարկող բոլոր ընկերությունների, այդ թվում նաև «Տոչ-Մաստեր» ՍՊԸ-ի նկատմամբ: 4.4. Անդրադառնալով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի այն պատճառաբանությանը, համաձայն որի «...սույն գործով բարձրացված խնդիրներն անխուսափելի են դարձնում Սահմանադրական դատարան դիմելու հարցը, քանի որ դրանց հաղթահարումը ոչ սահմանադրական դատարանների կողմից կարող է անհնարին լինել կամ ստիպել դատարանին կիրառել սահմանադրական նորմերն անմիջականորեն, որը ըստ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1459 որոշման անթույլատրելի է», Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ Սահմանադրական դատարանի 2019 թվականի մայիսի 7-ի ՍԴՈ-1459 որոշմամբ վերահաստատվել և արտահայտվել են, մասնավորապես, հետևյալ իրավական դիրքորոշումները. «...հանրային իշխանության բոլոր մարմինները Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված իրենց լիազորությունների շրջանակներում մեկնաբանում և կիրառում են Սահմանադրությունը, հատկապես եթե, Սահմանադրության 3-րդ հոդվածին համահունչ, խոսքն անմիջականորեն գործող իրավունքի, այն է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների մասին է, որոնցով սահմանափակված է ամբողջ հանրային իշխանությունը»: ... սահմանադրականության ստուգումը բոլոր դատարանների պարտականությունն է: ... օրենքի որոշակիության խնդրի կամ օրենքի որևէ այլ` մեկնաբանությամբ չհաղթահարվող` սահմանադրականության տեսանկյունից նշանակություն ունեցող թերության բացահայտումը դատարանների կողմից, նրանց պարտադիր լիազորությունն է, որն ապահովված է հատկապես Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով: Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենքում նման խնդիրների բացահայտումն անխուսափելի է դարձնում Սահմանադրական դատարան դիմելը, քանի որ դրանք չեն կարող հաղթահարվել այլ (ոչ սահմանադրական) դատարանների կողմից: Օրենքի պահանջների մեկնաբանության դեպքում դրանց անորոշությունը փաստելը ոչ այլ ինչ է, քան սահմանադրականության խնդրի արձանագրում: Այդ խնդրի առկայությունն օրենքով սահմանված պահանջի կատարումից «ազատվելու» և սեփական լիազորություններն ընդլայնելու կամ սահմանափակելու համար հիմք դարձնելը նշանակում է սահմանադրականության խնդրի յուրօրինակ լուծում ոչ Սահմանադրական դատարանի կողմից, ինչն անթույլատրելի է»: 4.5. Սահմանադրական դատարանը վերոգրյալի համատեքստում գտնում է, որ դիմողի ներկայացրած հիմնավորումները, որոնք անփոփոխ են մնացել նաև սույն գործով ստացված տեղեկությունների և այլ նյութերի առկայության պարագայում, չեն բավարարում Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջները: Հաշվի առնելով վերոշարադրյալը և հիմք ընդունելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, ինչպես նաև 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1419-Ն որոշման` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել։

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

15 ապրիլի 2022 թվականի

ՍԴԱՈ-74

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
15 ապրիլի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-74
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել