Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԽԱՉԱՏՈՒՐ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԽԱՉԱՏՈՒՐ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-3127 դեկտեմբերի, 2012 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-31)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 27 դեկտեմբերի 2012թ. ՍԴԴԿՈ/1 - 31 | ԽԱՉԱՏՈՒՐ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ

ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

27 դեկտեմբերի 2012թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 1 դատական կազմը

Նախագահությամբ Վ. Հովհաննիսյանի

Անդամակցությամբ Հ. Նազարյանի

Ա. Խաչատրյանի

Ուսումնասիրելով քաղաքացի Խաչատուր Բարսեղյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Խաչատուր Բարսեղյանը 2012թ. դեկտեմբերի 10-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան, խնդրելով ... ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ և 32-րդ հոդվածներին հակասող և անվավեր։

Դիմողի կարծիքով, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով խոչընդոտում է փաստացի աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձանց իրավունքների պաշտպանությունը, հակասում է ՀՀ Սահմանադրությանը։ Ինչպես նշում է դիմումի հեղինակը, ի տարբերություն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավակարգավորման, որը գործարքի հասարակ գրավոր ձևը պահպանված չլինելու դեպքում կողմերին չի զրկում գրավոր և այլ ապացույցներ ներկայացնելու իրավունքից, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի իրավակարգավորման տրամաբանությամբ աշխատանքային պայմանագրի բացակայության դեպքում անհնար է դառնում աշխատանքային հարաբերությունների առկայության այլ ապացույցներով հաստատումը։ Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով, դատական կազմը գտնում է, որ գործի քննությունը սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման, քանի որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ առկա է ՀՀ սահմանադրական դատարանի 2012 թվականի հուլիսի 18-ի ՍԴՈ-1038 որոշումը, որով վիճարկվող դրույթը ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող։ Նշյալ որոշման մեջ ՀՀ սահմանադրական դատարանը, ի թիվս այլնի, իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում աշխատանքային պարտականությունների կատարման առկայության հիմնավոր ապացույցներով փաստումը հիմք է առանց գրավոր աշխատանքային պայմանագրի կնքման իր աշխատանքային պարտականությունների կատարմանն անցած անձին իր իրավունքների, այս թվում համարժեք հատուցման պահանջի իրավունքի պաշտպանություն տրամադրելու համար։ Հետևաբար, այս առումով առկա է գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված հիմք։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Քաղաքացի Խաչատուր Բարսեղյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։

Նախագահող

Անդամներ

27 դեկտեմբերի 2012 թվականի

ՍԴԴԿՈ/1-31

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
27 դեկտեմբերի, 2012 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-31
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել