Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Կարապետյան — ԵԴ/4961/02/18
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Կարապետյան — ԵԴ/4961/02/18

Վճռաբեկ դատարանԵԴ/4961/02/1815 սեպտեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Ֆինանսների նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.03.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ Արամ Կարապետյանի հայցի ընդդեմ Նախարարության՝ արդար դատաքննության իրավունքի խախտման փաստը հաստատելու ն ոչ նյութական վնասը հատուցելու պահանջների մասին, 2 ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան Արամ Կարապետյանը պահանջել է հաստատել իր արդար դատաքննության նե իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների հիմնարար իրավունքների խախտման փաստը ու որպես վնասի հատուցում 6Հայաստանի Հանրապետութ

Ամբողջ Տեքստ

Լ:յԹ-` Ը ՀՏՅԻ»:

ՀՅ ղիա ՏԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/4961/02/18 դատարանի որոշում 2025թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/4961/02/18

Նախագահող դատավոր՝ Կ. Չիլինգարյան

Դատավորներ՝ Լ. Գրիգորյան

Ն. Կարապետյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

2025 թվականի սեպտեմբերի 15-ին

գրավոր ընթացակարգով քննելով Ֆինանսների նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.03.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ Արամ Կարապետյանի հայցի ընդդեմ Նախարարության՝ արդար դատաքննության իրավունքի խախտման փաստը հաստատելու ն ոչ նյութական վնասը հատուցելու պահանջների մասին,

2

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան Արամ Կարապետյանը պահանջել է հաստատել իր արդար դատաքննության նե իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների հիմնարար իրավունքների խախտման փաստը ու որպես վնասի հատուցում 6Հայաստանի Հանրապետությունից բռնագանձել նվազագույն աշխատավարձի երկուռազարապատիկի չափով գումար:

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 07.05.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է. «(...) հաստատել հայցվոր Արամ Կարապետյանի արդար դատաքննության ն իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի հիմնարար իրավունքների խախտման փաստը ն Հայաստանի Հանրապետությունից հօգուտ Արամ Կարապետյանի բռնագանձել 500.000.00/հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ գումար՝ որպես հիմնարար իրավունքների խախտմամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցում»:

ՀՀ Կվերաքննի։ քաղաքացիական դատարանի 12.09.2019 թվականի որոշմամբ Նախարարության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 07.05.2019 թվականի վճիռը բեկանվել է, ն գործն ուղարկվել է նոր քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 20.11.2019 թվականի որոշմամբ Արամ Կարապետյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 08.10.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է. «Հաստատել հայցվոր Արամ Կարապետյանի արդար դատաքննութան ն իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի հիմնարար իրավունքների խախտման փաստը: Հայաստանի Հանրապետությունից հօգուտ Արամ Կարապետյանի բռնագանձել 800 000 /ութ հարյուր հազար/ ՀՀ դրամ գումար՝ որպես արդար դատաքննության ն իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի հիմնարար իրավունքների խախտմամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցում»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.03.2022 թվականի որոշմամբ Նախարարության վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 08.10.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նախարարությունը (ներկայացուցիչ Հայկ Հարությունյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

3

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սուն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի Լին ն 2-րդ կետերը, 162.1-րդ հոդվածի Էին ու 2-րդ կետերը, 1087.2-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ, 7-րդ ն Ցրդ կետերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածը, 58-րդ հոդվածի Լին մասը, 59-րդ հոդվածի 1-ին մասը, 62-րդ հոդվածի Լին ու 6-րդ մասերը:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն, որ թիվ ԵԱՔԴ/0008/02/14 քաղաքացիական գործի քննությունը հետաձգվել է՝ պայմանավորված դատավարական գործողություններով, ավելին` սույն գործով չի ներկայացվել ն առկա չէ որնէ ապացույց, որ դատական նիստերը հետաձգվել են, իսկ գործը քննվել է ողջամիտ ժամկետների խախտմամբ:

Հայցվոր Արամ Կարապետյանը, վկայակոչելով թիվ ԵԱՔԴ/0008/02/14 քաղաքացիական գործի քննության ժամանակահատվածը ն դատական նիստերը հետաձգելու հանգամանքը, եկել է այն եզրահանգման, որ խախտվել է իր արդար դատաքննության իրավունքը, մինչդեռ միայն գործի քննության ժամկետների մատնանշումը դեռնս բավարար չէ տվյալ իրավունքի խախտման փաստը հաստատելու համար:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հիմնարար իրավունքների խախտման փաստի վերաբերյալ իր եզրահանգումները հիմնավոր կլիներ այն պարագայում, եթե հայցվորի կողմից ներկայացվեին այնպիսի ապացույցներ, որպիսիք կվկայեին դատական գործի հետաձգման Ա երկարատն ժամկետով գործի քննության ընթացքի ոչ օբյեկտիվ պատճառներով տեղի ունենալու մասին: Ավելին՝ հայցվորի կողմից չեն ներկայացվել այնպիսի ապացույցներ, որոնք հիմք կհանդիսանային եզրահանգելու գործն առավել կարճ տնողությամբ քննելու հնարավորության առկայության մասին, կամ այն մասին, որ գործի քննության հետաձգումը պայմանավորված չի եղել դատավարության մասնակիցների դրսնորած վարքագծով ն. դատավարության ընթացքով, կողմերի դրսնորած վարքագծով պայմանավորված որոշակի դատավարական գործողությունների իրականացումը դատարանի կողմից չապահովելու պայմաններում, կամ կողմերի ներկայացրած միջնորդությունները քննարկելու, կողմերի դիրքորոշումը լսելու ու որոշումները կայացնելու անհրաժեշտությունը բացակայել է, սակայն դատարանն անհարկի հետաձգել է նիստերը ն ձգձգվել է գործի քննությունը, կամ դատական նիստերը հետաձգվել են կողմերի միջնորդությունների վերաբերյալ սահմանված դատավարական ժամկետներում որոշումները հրապարակելու անհրաժեշտությամբ չպայմանավորված, կողմերի դրսնորած վարքագծով պայմանավորված դատավարության մյուս մասնակցին իրավունքների իրականացման ժամկետները չապահովելու պայմաններում կամ նիստը նախագահող դատավորի ոչ օբյեկտիվ պատճառներով բացակայության հետնանքով, որի արդյունքում խախտվել են իր իրավունքները:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հայցվոր Արամ Կարապետյանի կողմից չի ապացուցվել նան թիվ ԵԱՔԴ/0008/02/14 քաղաքացիական գործով իր արդար դատաքննության

4

ն իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքների խախտման արդյունքում իր հոգեկան տառապանք կրելու փաստը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 18.03.2022 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

1) թիվ ԵԱՔԴ/0008/0214 քաղաքացիական գործի շրջանակներում հայցվոր Արամ Կարապետյանի ներկայացուցիչը 09.01.2014 թվականին հայցադիմում է ներկայացրել Երեան քաղաքի Արաբկիր ն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ընդդեմ «Արմենտել» ՓԲԸ-ի պատասխանողի անհատական իրավական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, որը Երնան քաղաքի Արաբկիր ն Քանաքեո-Զեյթուն 6 վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 10.01.2014 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ, իսկ 11.09.2014 թվականի որոշմամբ գործը նշանակվել է դատաքննության (հիմք՝ «ոո .ՄՅէՅ Թ». ճտ» տեղեկատվական համակարգ).

2) նույն գործի շրջանակներում հայցվորի ներկայացուցիչը 01.07.2014 թվականին դատական նիստում հայցադիմումի լրացում է ներկայացրել: Երեան քաղաքի Արաբկիր ն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նույն օրվա՝ 01.07.2014 թվականի արձանագրային որոշմամբ հայցադիմումի լրացումը համարվել է թույլատրելի (հիմք՝ «ոո .ԱՃէոԹՀ«.Ճտ» տեղեկատվական համակարգ).

3) նույն գործի շրջանակներում Երնան քաղաքի Արաբկիր ն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 11.02.2015 թվականի վճռով Արամ Կարապետյանի հայցը բավարարվել է մասնակիորեն (հիմք՝ «ՍՈՈ.ՄՅէճ|6Հ.Յտ» տեղեկատվական համակարգ).

4) նուն գործի շրջանակներում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 22.04.2015 թվականին կայացրած որոշմամբ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի վերաքննիչ բողոքը մերժել է՝ օրինական ուժի մեջ թողնելով Երնան քաղաքի Արաբկիր ն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 11.02.2015 թվականին կայացրած վճիռը (հիմք՝ «ոոո.ՄՅէո ԹՀ.» տեղեկատվական համակարգ).

5) նույն գործի շրջանակներում ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 28.12.2015 թվականի որոշմամբ վճռաբեկ բողոքը բավարարվել է, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.04.2015 թվականի որոշումը բեկանվել է, ու գործն ուղարկվել է Երնանի Արաբկիր ն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության (հիմք՝ «տող. մոա աճտ» տեղեկատվական համակարգ).

5

6) նույն գործի շրջանակներում Երնան քաղաքի Արաբկիր ն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 19.01.2016 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվե' 'է վարույթ (հիմք՝ «տոոո.մոէովթ».ճո» տեղեկատվական համակարգ).

7) նույն գործի շրջանակներում հայցվորի ներկայացուցիչը 19.05.2016 թվականի դատական նիստում դատարանին է ներկայացրել հայցի առարկան փոփոխելու վերաբերյալ միջնորդություն (հիմք՝ «ոոո.ԱՅէՅԹ4.2ո» տեղեկատվական համակարգ).

8) նույն գործի շրջանակներում Երնան քաղաքի Արաբկիր ն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 18.07.2016 թվականի վճռով Արամ Կարապետյանի հայցը բավարարվել է (հիմք՝ «ոո .մոէճ/թ».Ճտ» տեղեկատվական համակարգ).

9) նույն գործի շրջանակներում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, 16.03.2017 թվականի որոշմամբ բավարարելով «ԱրմենՏել» ՓԲԸ-ի վերաքննիչ բողոքը, ամբողջությամբ բեկանել է 18.07.2016 թվականին կայացրած վճիռը Ա գործն ուղարկել է նոր քննության (հիմք՝ «ՈԽԿ.ԱՅէՅ|Թ:.Յտ» տեղեկատվական համակարգ).

10) թիվ ԵԱՔԴ/0008/02/14 քաղաքացիական գործը 12.05.2017 թվականին մակագրվել է Երնան քաղաքի Արաբկիր ն -Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Ստեփանյանին ն դատարանի 15.05.2017 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ (հիմք՝ «ո.ՍՅէո6:.Ճտ» տեղեկատվական համակարգ).

11) նույն գործի շրջանակներում Երնան քաղաքի Արաբկիր ն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 13.09.2017 թվականի որոշմամբ քաղաքացիական գործը նշանակվել է դատաքննության: Գործի քննությունը 07.11.2017 թվականին հայտարարվել է ավարտված, ն 2111.2017 թվականին նշանակվել է վճռի հրապարակման օր (հիմք՝ «ոտ.ՄՃէ6:.Ճտ» տեղեկատվական համակարգ).

12) նույն գործի շրջանակներում Երնան քաղաքի Արաբկիր ն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 21.11.2017 թվականի վճռով Արամ Կարապետյանի հայցը բավարարվել է, վճռվել է. «Ըեկերության անհատական իրավական ակտե անվավեր ճանաչել, բռնագանձել միջին աշխատավարձի չափով գումար հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, ինչպես նան բռնագանձել աշխատանքում չվերակաեգնելու դիմաց հատուցում ն ծանուցման երկամսյա ժամկետը չպահպանելու համար տուժանք» (հիմք՝ «Ս/ո/Պ.Աոէոթ«.Ճո» տեղեկատվական համակարգ).

13) նույն գործի շրջանակներում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.07.2018 թվականի որոշմամբ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի վերաքննիչ բողոքը մերժվել է, ու Երնան քաղաքի Արաբկիր ն -Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 21.11.2017 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ (հիմք՝ «ՈԽԿ.ԱՅէՅ|Թ.Յտ» տեղեկատվական համակարգ).

14) նույն գործի շրջանակներում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.07.2018 թվականի որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել «ԱրմենՏել» ՓԲԸ-ի ներկայացուցիչը (հիմք՝ «ոո .մՅէո 6.2» տեղեկատվական համակարգ).

6

15) նույն գործի շրջանակներում ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 05.11.2020 թվականի որոշմամբ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը բավարարվել է Ա որոշվել է. «Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.07.2018 թվականի որոշումը ն այն փոփոխել Արամ Կարապետյանի հայցն ընդդեմ «ՎեոնԱրմենիա» ՓԲԸ-ի (իրավանախորդ՝ «ԱրմենՏել» ՓԲԸ) անհատական իրավական ակտն անվավեր ճանաչելու, Ընկերությունից հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար գումար բռնագանձելու, Ընկերությունից աշխատանքում չվերականգնելու դիմաց միջին աշխատավարձի տասներկուսպատիկի չափով հատուցման գումարը բռնագանձելու ն ծանուցման երկամսյա ժամկետը չպահպանելու համար տուժանքի գումարր բռնագանձելու պահանջների մասին, մերժել» (հիմք՝ «տոոո.ՄոէոԹ Յո» տեղեկատվական համակարգ).

16) թիվ ԵԱՔԴ/0008/02/14 քաղաքացիական գործի ընթացքն Արամ Կարապետյանի կողմից սույն գործով հայցադիմումը դատարան ներկայացնելու օրվա՝ 16.03.2018 թվականի, դրությամբ կազմել է շուրջ չորս տարի ն երկու ամիս, իսկ վերջնական դատական ակտ կայացվելու պահի դրությամբ՝ վեց տարի ու տասը ամիս (անվիճելի փաստ):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սուն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթթ առկա է մարդու իրավունքների ն. ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-րդ հոդվածի 1-ին ն 2-րդ կետերի, 1087.2-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ, 7-րդ ու 8-րդ կետերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ դատարաններում գործերի քենության ողջամիտ ժամկերի խախտման ն դրա հետնանքով «Մարդու իրավունքների ն հիմնարար ազափտությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով (այսուհետ՝ Կոնվենցիա) երաշխավորված արդար դատաքննության իրավունքի ու իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքի խախտման առաեձնահատկություններիե' վերահաստատելով նան հախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

Սահմանադրության 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների ն ազատությունների անքակտելի հիմքն է:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մարդու ն քաղաքացու հիմնական իրավունքների ն ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:

7

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու ն քաղաքացու հիմնական իրավունքներով ն .ազատություններով' որպես անմիջականորեն գործող իրավունք:

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայեն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Սահմանադրության 80-րդ հոդվածի համաձայն հիմնական իրավունքների ն ազատությունների վերաբերյալ նույն գլխում ամրագրված դրույթների էությունն անխախտելի է:

Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների ն ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հիմնական իրավունքների ն ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները:

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 8-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի սահմանադրությամբ կամ օրենքով իրեն տրված հիմնական իրավունքները ոտնահարվելու դեպքում իրավասու ազգային դատարանների միջոցով արդյունավետ վերականգնելու այդ իրավունքները:

Կոնվենցիայի (փոփոխված 11-րդ արձանագրությամբ) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:

Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, ում Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջե իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:

Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի՝ «Ողջամիտ ժամկետում արդար դատաքննության ն դատաքննության ժամանակ դատավորի դերի մասին» թիվ 6 (2004) կարծիքի (այսուհետ` ԵԴԽԽ Կարծիք) 3-րդ կետի համաձայն՝ ՄԻԵԿ-ի 6-րդ հոդվածով, մասնավորապես, ներմուծվել են դատավարական իրավունքի լայնածավալ կանոններ, որոնք ընդհանուր են տարբեր եվրոպական երկրների համար, ն սահմանվել են ընդհանուր սկզբունքներ, որոնք, անկախ ազգային համակարգերի տարբե տնտեսական .կարողություննեից ն բազմազանությունից, նպատակաուղղված են ապահովելու դատարանների մատչելիության իրավունքը, արդար Ա անաչառ դատաքննության արդյունքում ողջամիտ ժամկետում որոշում ստանալու իրավունքը ն ընդունված ցանկացած որոշման կատարումն ապահովելու իրավունքը:

8

Քաղաքացիական ն քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նուն դաշնագրի մասնակից յուրաքանչյուր պետություն պարտավորվում է.

ա/ ցանկացած այն անձի համար, որի նույն դաշնագրում ճանաչվող իրավունքներն ու ազատությունները խախտված են, ապահովել իրավական պաշտպանության արդյունավետ միջոց, եթե նույնիսկ այդ խախտումը կատարվել է պաշտոնապես գործող անձի կողմից.

բ/ ապահովել, որպեսզի իրավական պաշտպանություն պահանջող ցանկացած անձի համար այդպիսի պաշտպանության իրավունք սահմանվի դատական, վարչական կամ օրենսդրական իրավասու իշխանությունների կամ պետության իրավական համակարգով նախատեսված այլ իրավասու մարմնի կողմից, Ա զարգացնել դատական պաշտպանության հնարավորությունները.

գ/հ ապահովել իրավասու իշխանությունների կողմից իրավական պաշտպանության միջոցների կիրառումը, դրանք տրամադրելու դեպքում:

Սահմանադրության ն Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային վերը հիշատակված պայմանագրերի մեջբերված իրավադրույթների լուսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թե՛ Սահմանադրության ու թե՛ իրավունքի նորմեր պարունակող վերը հիշատակված միջազգային պայմանագրերի համապատասխան կարգավորումներով Հայաստանի Հանրապետությունում ամրագրված ն երաշխավորված են անձի արդար դատաքննության ու իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքները, որոնք հարգելը ն կենսագործելը պետության ուղղակի պարտականությունն են, ինչը պետք է իրականացվի համապատասխան իրավական ու գործնական հնարավորություննեի ն երաշխիքների սահմանման ու դրանց կատարման ապահովման միջոցով:

Դրան համապատասխան, Սահմանադրությամբ, փաստորեն, սահմանվել են մարդու հիմնական իրավունքները, որոնց թվում ներառվել են նան անձի արդար դատաքննության ն իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքները: Սահմանադրությամբ ամրագրված է, որ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը, լինելով արդար դատաքննության իրավունքի տարր, նս ենթաա է դատական պաշտպանության (Սահմանադրության հոդված 63):

Հետնաբար՝ Հայաստանի Հանրապետությունում արդար դատաքննության ն իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքները թե՛ Սահմանադրության, թե՛ միջազգային պայմանագրերի ուժով հանդիսանում են անձի հիմնարար իրավունքներ, ուստի դրանց կենսագործման հնարավորությունը պետք է լինի ապահովված:

Սահմանադրական դատարանը 08.12.2020 թվականին կայացրած թիվ ՍԴՈՌՂՑ/1 որոշմամբ նշել է, որ պետությունը պետք է ստեղծի անհրաժեշտ երաշխիքներ մարդու իրավունքների ն ազատություննեի 6արդյուֆավետ իրացման համար: Պետությունը պարտավորվում է ոչ միայն ճանաչել, պահպանել ն պաշտպանել իրավունքներն ու ազատությունները, այլե ստեղծել պետական-իրավական այնպիսի կառուցակարգեր, որոնք արդյունավետ ձնով կարող են կանխել, վերացնել դրանց ցանկացած խախտումներ, վերականգնել խախտված իրավունքները ն. ազատությունները: Սահմանադրական դատարանը գտել է, որ պետությունն առաջին հերթին պետք է սահմանի անհրաժեշտ կազմակերպական

9

այնպիսի կառուցակարգեր ն ընթացակարգեր, որոնք կապահովեն ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի արդյունավետ իրացումը` կանխելով արդար դատաքննության իրավունքի հնարավոր խախտումները, մյուս կողմից՝ գործի քննության ձգձգումների դեպքում պետք է ապահովի ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի արդյունավետ պաշտպանության հնարավորություն:

Սահմանադրական դատարանը 05.02.2013 թվականի թիվ ՍԴՈ-074 գործի որոշմամբ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի կապակցությամբ իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «ողջամիտ ժամկետ» եզրույթը չի բացառում տարբեր գործոններով պայմանավորված գործի դատական քննության ընթացքը դանդաղեցնող օբյեկտիվ հանգամանքների հնարավոր առկայություշը ն դրանով պայմանավորված նախնական դատական նիստերի, գործի քննությունը վերսկսելու, գործի քննությունը հետաձգելու, գործի քննությունը կասեցնելու ինստիտուտների անհրաժեշտությունը: Դա միաժամանակ ենթադրում է դատարանի կողմից գործի քննությունն անհարկի, կամակայականորեն ձգձգելը բացառելու պատվիրան:

Սահմանադրական դատարանն իր 16.03.2021 թվականին կայացրած թիվ ՍԴՈ-ՂՏ85 որոշմամբ արձանագրել է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելու պահանջն արդար դատաքննության իրավունքի անկյունաքարերից մեկն է, Ա դրա խախտումը կարող է խաթարել արդարադատության բուն էությունը, ուղղակիորեն վտանգել արդարադատության իրականացման ողջ գործընթացի ՛արդյունավետություն ու կասկածի տակ դնել այդ գործընթացի վստահելիությունը: Միջազգայնորեն ընդունված է այն մոտեցումը, որի համաձայն՝ «ուշացած արդարադատությունը հավասար է մերժված արդարադատության» (րես Մ020909Տիտի-ն ն Տհզոճաօ-ե ընդդեմ Վրաստանի թիվ 50375/07 գանգատով Եվրոպական դատարանի 18.07.2019 թվականի որոշումը, Լօքճեո-ն ու ԽՏՓմնօժտայ-ն ընդդեմ Ուկրաինայի թիվ 2278/03 ն 6222/03 գանգատներով Եվրոպական դատարանի 20.05.2010 թվականի որոշումը), քանի որ գործի քննության անհարկի ձգձգումները, նույնիսկ անկախ գործի ելքից, անարդյունավետ են դարձնում մարդու իրավունքների պաշտպանությունը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1087.2-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հիմնարար իրավունքների խախտման ն անարդարացի դատապարտման հետնանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման եղանակը, հիմքը ն չափը որոշվում են նույն հոդվածին ն նույն օրենսգրքի 162.1 հոդվածին համապատասխան:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման՝ անկախ հատուցման ենթակա գույքային վնասից:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման՝ անկախ վնաս պատճառելիս պաշտոնատար անձի մեղքի առկայությունից:

Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ ոչ նյութական վնասը հատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Եթե նույն օրենսգրքի 162.1 հոդվածով սահմանված հիմնարար իրավունքը խախտվել է տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից, ապա ոչ նյութական վնասը հատուցվում է համապատասխան համայնքային բյուջեի միջոցների հաշվին:

10

Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ ոչ նյութական վնասի հատուցման չափը որոշում է դատարանը՝ ողջամտության, արդարացիության (շզստԵլտոտտջյ ն համաչափության սկզբունքներին համապատասխան:

Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ ոչ նյութական վնասի հատուցման չափը որոշելիս դատարանը հաշվի է առնում ֆիզիկական կամ հոգեկան տառապանքի բնույթը, աստիճանը ն տնողությունը, պատճառած վնասի հետնանքները, վնասը պատճառելիս մեղքի առկայությունը, ոչ նյութական վնաս կրած անձի անհատական հատկանիշները, ինչպես նան այլ վերաբերելի հանգամանքներ:

Նույն հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ հատուցման չափը չի կարող գերազանցել՝

1) նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը՝ նույն օրենսգրքի 162.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին Ա 2-րդ կետերով, ինչպես նան նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավունքների խախտման պարագայում,

2) նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը՝ նույն օրենսգրքի 162.1 հոդվածի 2-րդ մասի 3-9-րդ կետերով նախատեսված իրավունքների խախտման պարագայում:

Նույն հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ ոչ նյութական վնասի հատուցման չափը բացառիկ դեպքերում կարող է գերազանցել նույն հոդվածի 7-րդ մասով նախատեսած առավելագույն սահմանը, եթե պատճառված վնասի արդյունքում առաջացել են ծանր հետնանքներ:

Մինչն 09.06.2022 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.2-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն՝ ոչ նյութական վնասի հատուցման պահանջը դատարան կարող է ներկայացվել ինչպես նույն օրենսգրքի 162.1 հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավունքի խախտումը հաստատելու պահանջի հետ՝ խախտման մասին անձին հայտնի դառնալու պահից, այնպես էլ այդ իրավունքի խախտումը հաստատող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո կամ ոչ արդարացնող հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու կամ քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին քննիչի կամ դատախազի կայացրած՝ չվերացված կամ չբողոքարկված որոշման մասին այդ անձին հայտնի դառնալու պահից մեկ տարվա ընթացքում:

Նույն հոդվածի 10-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը, որը հատուցել է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետնանքով պատճառած վնասը, հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք ունի այդ անձի նկատմամբ՝ իր վճարած հատուցման չափով: Հետադարձ պահանջ ներկայացնելու հիմք է հանդիսանում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնատար անձի մեղքի առկայությունը:

Օրենսգրքի 162.1-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ն 8-րդ ենթակետերի համաձայն՝ անձը, իսկ նրա մահվան կամ անգործունակության դեպքում նրա ամուսինը, ծնողը, որդեգրողը, երեխան, որդեգրվածը, խնամակալը, հոգաբարձուն իրավունք ունեն դատական կարգով պահանջելու պատճառված ոչ նյութական վնասի հատուցում, եթե քրեական հետապնդման մարմինը կամ դատարանը հաստատել է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետնանքով խախտվել են այդ

11

անձի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ն «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով երաշխավորված հետնյալ հիմնարար իրավունքները (....), արդար դատաքննության իրավունքը, (....), իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը:

Վերոգրյա՝։ իրավանորմերի բովանդակություից բխում է, որ Հայաստանի Հանրապետությունում անձն իրավունք ունի իր հիմնարար իրավունքի խախտման փաստը հաստատելու ն ոչ նյութական վնասի հատուցման պահանջներով դիմելու դատարան՝ հիմնավորելով, որ տեղական ինքնակառավարման կամ պետական մարմնի կամ նրա պաշտոնատար անձի գործողության կամ անգործության հետնանքով խախտվել է իր՝ Օրենսգրքի 162.1-րդ հոդվածի 2-րդ կետում թվարկված հիմնարար իրավունքներից առնվազն մեկը, որի դեպքում վերջինս իրավասու է ներկայացնել նան ոչ նյութական վնասի հատուցման պահանցջ՝ հաշվի առելով Օրենսգրքի 10872-րդ գհոդվածի 7րդ կետով նախատեսված սահմանափակումները:

Համակարգային վերլուծության ենթարկելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել նան, որ ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման՝ անկախ վնաս պատճառելիս պաշտոնատար անձի մեղքի առկայությունից: Ընդ որում` ոչ նյութական վնասի հատուցման պահանջը դատարան կարող է ներկայացվել ինչպես Օրենսգրքի 162.1 հոդվածի 2-րդ կետով սահմանված իրավունքի խախտումը հաստատելու պահանջի հետ՝ խախտման մասին անձին հայտնի դառնալու պահից, այնպես էլ այդ իրավունքի խախտումը հաստատող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի քննությունը ն լուծումը պետք է իրականացվեն ողջամիտ ժամկետում:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանում գործի քննության տնողության ողջամտությունը որոշելիս հաշվի են առնվում՝

1) գործի հանգամանքները, ներառյալ` իրավական ն. փաստական բարդությունը, վարույթի մասնակիցների վարքագիծը ն վարույթի մասնակցի համար գործի տնական քննության հետնանքները,

2) հնարավոր սեղմ ժամկետում գործի քննությունն ու լուծումն իրականացնելու նպատակով դատարանի կատարած գործողությունները ն դրանց արդյունավետությունը,

3) գործի քննության ընդհանուր տնողությունը,

4) Բարձրագույն դատական խորհրդի սահմանած` գործի (այդ թվում՝ ըստ փուլերի) քննության միջին ուղենիշային տնողությունը:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե գործի քննության ն լուծման համար օրենքով սահմանված է հատուկ ժամկետ, ապա այն պետք է քննվի ն լուծվի այդ ժամկետում: Նման ժամկետի երկարաձգումը թույլատրվում է բացառապես օրենքով սահմանված դեպքերում ն կարգով:

Բարձրագույն դատական խորհուրդն իր 20.12.2021 թվականի թիվ ԲԴԽ-101-Ո-Կ-27 որոշմամբ արձանագրել է, որ դատական պաշտպանության իրավունքը ներառում է նախնառաջ

12

խախտված կամ վիճարկվող իրավունքների պաշտպանության ն վերականգնման պահանջով դատարան դիմելու անձի իրավունքը, իսկ մյուս կողմից՝ ենթադրում է Դատարանի պարտականությունը՝ ողջամիտ ժամկետում քննելու գործն ու կայացնելու օրինական ն հիմնավորված որոշում, գտել է, որ յուրաքանչյուր գործով դատարանները, ելնելով գործի հանգամանքներից, դրա իրավական ու փաստական բարդությունից, գնահատելով վարույթի մասնակցի համար գործի տնական քննության հետնանքները, պետք է ձեռնարկեն արդյունավետ ն օրինական բոլոր միջոցները` հնարավոր սեղմ ժամկետում գործի քննությունն ու լուծումն իրականացնելու համար:

Գործի ողջամիտ ժամկետում քննության հարցի վերաբերյալ կայացված դատական ակտերում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) բազմիցս շեշտել է արդարադատության՝ առանց ձգձգումների իրականացման կարնորությունը, ինչը կարող է վտանգել դրա արդյունավետությունն ու վստահելիությունը (տե՛ս ՏՇօոմ/ոօ-ն ընդդեմ Իտալիայի թիվ 36813/97 գանգատով Եվրոպական դատարանի 29. 03. 2006 թվականի որոշումը, կետ 224): Պետության կողմից խախտումների կուտակումը ձնավորում է Կոնվենցիայի հետ անհամատեղելի իրավական պրակտիկա (տես 8օտոշշ-ն ընդդեմ Իտալիայի թիվ 34884/97 գանգատով Եվրոպական դատարանի 28. 07. 1999 թվականի վճիռը, կետ 22): Ինչ վերաբերում է համապատասխան ժամկետի սկզբին, ապա այն սովորաբար սկսվում է այն պահից, երբ հայց է հարուցվում իրավասու դատարան (ե՛ս Ք0/55-ն ընդդեմ Ավստրիայի թիվ 9816/82 գանգատով Եվրոպական դատարանի 23. 04. 1987 թվականի վճիռը, կետ 50, 8օօկ-ն ընդդեմ Գերմանիայի թիվ 22051/07 գանգատով Եվրոպական դատարանի 19.01.2010 թվականի որոշումը, կետ 35): Ինչ վերաբերում է ժամկետն ավարտելու հարցին, ապա այն սովորաբար տարածվում է քննարկվող ամբողջ վարույթի վրա` ներառելով բողոքարկման վարույթը (տե՛ս Ճօուջ-ն ընդդեմ Գերմանիայի թիվ 6232/73 գանգատով Եվրոպական դատարանի 28. 06. 1978 թվականի վճիռը, կետ 98, (յլո հոօ) վերջում/ ճիշտ ընդհուպ մինչն վեճը լուծող որոշման ընդունումը (տե՛ս Քօ/55-ն ընդդեմ Ավստրիայի թիվ 9816/82 գանգատով Եվրոպական դատարանի 23. 04. 1987 թվականի վճիռը, կետ 50): Ուստի, ողջամիտ ժամկետի պահանջը կիրառվում է իրավական վարույթի բոլոր այն փուլերի նկատմամբ, որոնք ուղղված են վեճը լուծելուն՝ չբացառելով գործն ըստ էության լուծող վճռին հաջորդող փուլերը (տե՛ս Ջօեյոջ-ն ընդդեմ Միացյալ (Թագավորության թիվ 22410/93 գանգատով Եվրոպական դատարանի 23. 09. 1997 թվականի վճիռը, կետեր 28-29):

Անդրադառնալով դատական վարույթի քննության ժամկետի «ողջամտության» չափանիշի բացահայտմանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ հատկանիշը հստակ բանաձնով կամ սահմանումով բնորոշել հնարավոր չէ, քանի որ այն յուրաքանչյուր դեպքում ենթակա է առանձին գնահատման՝ հաշվի առնելով տվյալ դեպքի բոլոր էական փաստական հանգամանքները: Այդուհանդերձ, հնարավոր է առանձնացնել որոշակի չափորոշիչներ, որոնք ինչ-որ չափով կարող են պիտանի լինել գործի քննության ժամկետի «ողջամիտ» լինելու հարցը գնահատելու համար:

Մասնավորապես, ըստ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի շրջանակներում վարույթի տնողության ողջամտությունը յուրաքանչյուր դեպքի համար պետք է գնահատվի ըստ հատուկ հանգամանքների (տե՛ս Ւքոյ/41օոմ6-ն ընդդեմ

13

Ֆրանսիայի թիվ 30979/96 գանգատով Եվրոպական դատարանի 27.06.2000 թվականի վճիռը, կետ 43), որը կարող է պահանջել ընդհանուր գնահատում (ւրե՛'ս ՕԵօոծ/6-ն ընդդեմ Ավստրիայի թիվ 11761/85 գանգատով Եվրոպական դատարանի 28.06.1990 թվականի որոշումը, կետ 72, Շօրոց6ՒՏ01| Տ.4.-ն ընդդեմ Պորտուգալիայի թիվ 35382/97 գանգատով Եվրոպական դատարանի 06.04.2000 թվականի վճիոը, կետ 23): Վարույթի տնողության ողջամտությունը պետք է գնահատվի դատարանի նախադեպային իրավունքով հաստատված հետնյալ չափանիշների լույսի ներքո.

1. գործի բարդությունը,

2. դիմումատուի Ա համապատասխան մարմինների դրսնորած վարքագիծը,

Յ. այն, ինչը դիմումատուի համար խաղաքարտին է դրված վեճի շրջանակներում (տե՛ս Շօրո/ոց6ՒՏ01 Տ.4.-ն ընդդեմ Պորտուգալիայի թիվ 35382/97 գանգատով Եվրոպական դատարանի 06.04.2000 թվականի վճիռը, կետ 19, Ւո/ժ1ոմօ--ե ընդդեմ Ֆրանսիայի թիվ 30979/96 գանգատով Եվրոպական դատարանի 27.06.2000 թվականի վճիռը, կետ 43, Տոոծն-ն ընդդեմ Գերմանիայի թիվ 75529/01 գանգատով Եվրոպական դատարանի 08. 06. 2006 թվականի վճիռը, կետ 128, Լ ԼԼՇե ըեդդեմ Հայաստանի թիվ 18526/13 գործով Եվրոպական դատարանի 31012019 թվականի որոշումը, կետ 63):

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ն բացահայտել յուրաքանչյուր չափանիշների էությունը:

Գործի բարդությունը.

Գործի բարդությունը կարող է կապված լինել ն' փաստերի հիմքով, ն օրենքի հիմքով բարձրացվող հարցերի հետ (տե՛ս Խե» 15Շհօ ժ6 ը Շոռոջօ-ն ընդդեմ Իտալիայի թիվ 12539/86 գանգատով Եվրոպական դատարանի 19.09.1994 թվականի վճիռը, կետ 55, Քճքօշհօլոջ-ն ըեդդեմ Հունաստանի թիվ 31423/96 գանգատով Եվրոպական դատարանի 25.03.1999 թվականի վճիռը, կետ 39): Այն, օրինակ, կարող է կապված լինել գործում մի քանի կողմ ներգրավելու հետ (տե'ս ՒԼ-ե ընդդեմ Միացյալ (Թագավորության թիվ 9580/81 գանգատով Եվրոպական դատարանի 08.07.1987 թվականի վճիռը, կետ 72) կամ ձեռք բերվելիք տարբեր ապացույցների հետ (տե՛ս Էատօո-ն ընդդեմ Լեհաստանի թիվ 26614/95 գործով Եվրոպական դատարանի 03.12.1997 թվականի որոշումը, կետ 63) փորձաքննություններ նշանակելու ն դրանց կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ (տե՛ս Լ ԼԼՇն ընդդեմ Հայաստանի թիվ 18526//3 գործով Եվրոպական դատարանի 31012019 թվականի որոշումը, կետ 63): Միաժամանակ, գործի բարդությունը որոշելիս պետք է նան հաշվի առնել դատաքննության ընթացքում լուծվող իրավական խնդիրների բնույթը (ինչպիսիք կարող են լինել, օրինակ՝ գործի ընդդատությունը, կիրառման ենթակա իրավական ակտի 0սահմանադրականությունը, միջազգային պայմանագրի մեկնաբանությունը ն այլն): Նշվածի համատեքստում առանցքային նշանակություն ունի նան գործի քննության ընդհանուր ժամկետի գնահատումը՝ այնպիսի հանգամանքների հաշվառմամբ, ինչպիսիք են՝ այդ ժամկետում դատական ակտերի բողոքարկման կառուցակարգի գործադրման ընդհանուր ժամանակահատվածը, տնական

14

ժամկետ պահանջող դատավարական գործողությունների կատարմամբ առաջացած ժամկետային խզումները, բեկանված ն նոր քննության ուղարկված գործերով՝ քննության ծավալի ու ժամանակահատվածի հարաբերակցությունը գործի ընդհանուր քննության ծավալի ն ժամկետի հետ:

Դիմումատուի ն համապատասխան մարմինների վարքագիծը.

Դիմումատուներից Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով ո՛չ պահանջվում է ակտիվորեն համագործակցել դատական մարմինների հետ, ո՛չ էլ նրանց կարելի է մեղադրել ներպետական օրենսդրությամբ նրանց համար հասանելի իրավական պաշտպանության միջոցներից լիովին օգտվելու մեջ (տես քոմոօ-ը ն Էքքռսօ--ն ըեդդեմ Ավստրիայի թիվ 9616/81 գանգատով Եվրոպական դատարանի 23. 04. 1987 թվականի վճիռը, կետ 68): Տվյալ անձից պահանջվում է միայն ողջամտություն ցուցաբերել իրեն առնչվող դատավարական քայլերի կատարման հարցում, ձեռնպահ մնալ ձգձգելու հնարքների գործադրումից ն օգտվել ներպետական օրենսդրությամբ տրամադրվող շրջանակներից՝ վարույթը կրճատելու համար (ւրե'ս Սոյօո /4Ածուռուց Տճոմ6ոջ Տ.4.- ն ընդդեմ Իսպանիայի թիվ 11/68/85 գանգատով Եվրոպական դատարանի 07.07.1989 թվականի վճիռը, կետ 35) Դիմումատուի վարքագիծը համարվում է օբյեկտիվ փաստ, որը չի կարող վերագրվել պատասխանող պետությանը, ն որը պետք է հաշվի առնել՝ որոշելու համար, թե արդյո՞ք Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նշված ողջամիտ ժամկետը գերազանցվել է, թե՝ ոչ (տես Քօ155ն ընդդեմ Ավստրիայի թիվ 9816/82 գանգատով Եվրոպական դատարանի

23. 04. 1987 թվականի վճիռը, կետ 57, ՄՈ6Տյոց6օՒ-ն ընդդեմ Ավստրիայի թիվ 11796/85 գանգատով Եվրոպական դատարանի 30.10. 1991 թվականի վճիռը, կետ 57, Է/ատօո-ն ընդդեմ Լեհաստանի թիվ 26614/95 գործով Եվրոպական դատարանի 03. 12. 1997 թվականի որոշումը, կետ 66): Մեկ այլ դեպքում, Եվրոպական դատարանն արձանագրել է, որ դիմումատուի վարքագիծն ինքնին չի կարող օգտագործվել որպես միջոց՝ անգործության ժամանակահատվածն արդարացնելու համար:

Մասնավորապես, անհրաժետ է գնահատման ենթարկել, թե դատավարության տնողություը ձգձգող պատճառներն, ընդհանուր առմամբ, արդյո՞ք ձնավորվել են դատավարության մասնակիցների դրսնորած վարքագծի արդյունքում: Այսպես, հարկ է պարզել, թե արդյո՞ք դատական նիստերը հետաձգվել են պատշաճ ծանուցված լինելու պայմաններում նշված դատավարության մասնակիցների՝ դատական նիստերին պարբերաբար չներկայանալու պատճառներով, արդյո՞ք դրանք եղել են հարգելի, թե՝ անհարգելի, ու՞մ կողմից է ներկայացվել դատական նիստը հետաձգելու մասին միջնորդություն, արդյո՞ք դատավարության մասնակիցներն իրենց դատավարական իրավունքներից օգտվել ն իրենց դատավարական պարտականությունները կատարել են բարեխղճորեն, թ՞ե իրենց վարքագծով կանխամտածված խոչընդոտներ են ստեղծել, որոնք հավանաբար կձգձգեին գործի վարույթը:: Վերջինի առումով առանցքային նշանակություն ունի այն հանգամանքը, թե արդյո՞ք անձը չարաշահել է իր դատավարական իրավունքները ( "ՕԵստօ օք ոջինտ: Որպես օրինակ կարող են լինել այն դեպքերը, երբ անձի վարքագիծը հանգեցնում է դատական նիստերի պարբերաբար հետաձգման (այդ նպատակով անձը ներկայացնում է միջնորդություն՝ դատական նիստը հետաձգելու ն գործի

15

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
15 սեպտեմբերի, 2025 թ.
Գործի #:
ԵԴ/4961/02/18
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել