«ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 288-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 394-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-54)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 21 հունիսի 2019թ. ՍԴԱՈ - 54 | «ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 288-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 394-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ Ա Յ Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 288-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 394-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա Քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 5-րդ մասի և 394-րդ հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննության ընդունումը մերժելու վերաբերյալ առաջարկությունը ՊԱՐԶԵՑ.
1. 2019 թվականի հունիսի 12-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Վերաքննիչ քրեական դատարանի դիմումը: 2019 թվականի հունիսի 10-ի «ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» որոշմամբ (ԵԴ/0095/06/19 քրեական գործով) Վերաքննիչ քրեական դատարանը դիմել է Սահմանադրական դատարան Քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 5-րդ մասի և 394-րդ հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով: Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթները հնարավորություն չեն տալիս բեկանելու առաջին ատյանի դատարանի որոշումը կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու վերաբերյալ և դատական գործը (նյութը) ուղարկելու նույն դատարան այլ կազմով նոր քննության:
2. Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմումը չի բավարարում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջներին։ Մասնավորապես, հիշյալ հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատարանը պետք է հիմնավորի իր դիրքորոշումը նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ, ինչպես նաև այն հանգամանքը, որ այդ գործի լուծումը հնարավոր է միայն վիճարկվող դրույթի կիրառման միջոցով: Մինչդեռ դիմողը վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ, ըստ էության, ներկայացրել է այնպիսի հիմնավորումներ, որոնք կապված են ոչ թե վիճարկվող դրույթների սահմանադրականության հարցի հետ, այլ առավելապես վերաբերում են այդ դրույթների կիրառման հարցերին: Մասնավորապես, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներով (24.02.2011թ. ԵԿԴ/0678/06/10 և 22.06.2017թ. ԵԱՆԴ/0017/06/16) արտահայտված իրավական դիրքորոշումները, դիմողը նշում է, որ այդ «դիրքորոշումներից հետո ձևավորվել է այնպիսի իրավակիրառական պրակտիկա, որ դատարանները բացառելով հիմնավոր կասկածի առկայությունը չեն անդրադառնում կալանավորման այլ պայմաններին և հիմքերին` ինչպես տեղի է ունեցել սույն գործով, իսկ վերաքննիչ դատարանը համապատասխան բողոքի հիման վրա ստուգման ենթակելով առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը և հաստատելով հիմնավոր կասկածի առկայությունը փաստացի հայտնվում է անելանելի վիճակում ինչպես սույն դեպքում: Այլ կերպ ասած սույն դեպքում դատարանը գտնում է, որ առկա է հիմնավոր կասկած և պետք է բեկանի առաջին ատյանի դատարանի որոշումը, սակայն անհասկանալի է, թե ինչ որոշում պետք է կայացնի վերաքննիչ դատարանը ինքնուրույն քննարկի կալանավորման հիմքերը և այլ պայմանները և վերջնական լուծում տա կալանավորման հարցին, թե պետք է նյութն ուղարկի նույն դատարան այլ կազմով նոր քննության, որպեսզի վերջինն անդրադառնա կալանավորման հիմքերի և այլ պայմանների առկայության կամ բացակայության հարցին»: Միաժամանակ դիմողը նշում է նաև, որ կոնկրետ «ձևավորած իրավակիրառ պրակտիկայի պայմաններում, երբ հիմնավոր կասկածի հարցը քննարկելուց դատարանը հանգում է հետևության, որ այն բացակայում է և դրանով պայմանավորված չի անդրադառնում կալանավորման մյուս պայմանների և հիմքերի հարցերին, ապա այդ ակտի դեմ բողոքի դեպքում, երբ վերաքննիչ դատարանը հաստատած է համարում հիմնավոր կասկածի առկայությունը, ըստ էության, ստիպված է լինելու բեկանելու առաջին ատյանի դատարանի որոշումը և գործն ուղարկելու նույն դատարան այլ կազմով նոր քննության ինչպես կոնկրետ Է. Եղիազարյանի որոշմամբ արվել է ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից, սակայն խնդիրն այն է, որ վերաքննիչ դատարանը, կալանավորման կիրառման կամ չկիրառման վերաբերյալ բողոքների քննության վարույթում, նման լիազորություն չունի: Իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից տրված այն մեկնաբանությունը, որ վերաքննիչ դատարանը կարող է նման դեպքերում ղեկավարվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված ընդհանուր լիազորություններով ՀՀ սահմանադրական դատարանի կողմից ճանաչվեց ոչ իրավաչափ և հստակ ամրագրվեց, որ Վճռաբեկ դատարանի պրակտիկան Սահմանադրության 171 և 172-րդ հոդվածների պահանջների պահպանման տեսանկյունից խնդրահարույց է, քանի որ, ըստ սահմանադրական դատարանի Վճռաբեկ դատարանը անտեսելով Օրենսգրքի 288-րդ հոդվածի 5-րդ մասում սահմանված կալանքի իրավաչափության հարցով վերաքննիչ դատարանի հատուկ լիազորությունները ձևավորել է դատարան պրակտիկա, որի շրջանակներում անդրադարձել է արդեն միջանկյալ դատական ակտերը վերանայելու իր լիազորություններին փաստելով, որ դրանք նույնանում են վերաքննիչ դատարանի լիազորությունների շրջանակի հետ»: Սահմանադրական դատարանը իր 2019 թվականի մայիսի 7-ի ՍԴՈ-1459 որոշմամբ, մասնավորապես, ամրագրել է, որ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան, որը կալանավորման օրինականությունը և հիմնավորվածությունը ստուգելու արդյունքում իրավասու է անմիջականորեն լուծել կալանքի հարցը (Քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 5-րդ մաս), այսինքն կալանավորման իրավաչափությունը գնահատելու մասով Քրեական դատավարության օրենսգիրքը կոնկրետացնում է այդ օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում վերաքննիչ դատարանի լիազորությունների շրջանակը հատուկ դրույթների միջոցով առավելագույնս հստակեցնելով դրանք, ներառյալ այդ հարցով վերաքննիչ դատարանի կողմից նոր դատական ակտ կայացնելու լիազորության բովանդակությունը և ծավալը: Սահմանադրական դատարանը ՍԴՈ-1459 որոշմամբ անդրադարձել է նաև կալանքի ձևով անձնական ազատությունից զրկելու առնչությամբ մինչդատական վարույթի իրավաչափության նկատմամբ դատական վերահսկողության կառուցակարգերին տարբեր դատական ատյաններում, մասնավորապես, ամրագրելով, որ եթե առաջին ատյանի դատարանն ամբողջ ծավալով պետք է նախապես վերահսկի կալանավորման իրավաչափությունը այդ հարցով կայացնելով սկզբնական որոշում, ապա վերաքննիչ և վճռաբեկ ատյանների դատարանները պետք է հետագայում որոշեն արդեն դատական ակտի իրավաչափության հարցը համապատասխան բողոքի առկայության դեպքում և այդ բողոքի առարկայի շրջանակներում: Վերոհիշյալ որոշմամբ Սահմանադրական դատարանն անդրադարձել է նաև ձևավորված դատական պրակտիկային, օրենսդրական կարգավորումներին և դրանց զարգացումներին արտահայտելով կոնկրետ իրավական դիրքորոշումներ: Այդ դիրքորոշումների, ինչպես նաև վերաբերելի օրենսդրական կարգավորումների հիման վրա դատարանները պետք է ձևավորեն համապատասխան դատական պրակտիկա: Ինչ վերաբերում է դիմողի այն մոտեցմանը, որ Վերաքննիչ դատարանը հայտնվել է իրավական փակուղում, քանի որ ՀՀ բարձրագույն դատարանների (Վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի) կողմից ձևավորված իրավական դիրքորոշումների արդյունքում առաջացել է իրավական անորոշություն Վերաքննիչ դատարանի լիազորությունների իրացման համատեքստում, ապա Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ, մասնավորապես, Սահմանադրության 167-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «Սահմանադրական արդարադատությունն իրականացնում է Սահմանադրական դատարանը ապահովելով Սահմանադրության գերակայությունը», Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն «Սահմանադրական դատարանի որոշումները և եզրակացությունները վերջնական են և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից», իսկ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 61-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն «Սահմանադրական դատարանի ըստ էության ընդունված որոշումները պարտադիր են բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց համար Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում»: Հաշվի առնելով վերոշարադրյալը և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ինչպես նաև 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջներով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա Քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 5-րդ մասի և 394-րդ հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննության ընդունումը մերժել։
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ
21 հունիսի 2019 թվականի
ՍԴԱՈ-54
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 21 հունիսի, 2019 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-54
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
