Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՔԱՂԱՔԱՑԻ ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 69 ՀՈԴՎԱԾԻ 8-ՐԴ ՄԱՍԻ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՄԲ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԴՐՈՒՅԹԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ ԴԻՄՈՂԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ 16.03.2009թ. ՄՈՒՏՔԱԳՐ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՔԱՂԱՔԱՑԻ ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 69 ՀՈԴՎԱԾԻ 8-ՐԴ ՄԱՍԻ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՄԲ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԴՐՈՒՅԹԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ ԴԻՄՈՂԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ 16.03.2009թ. ՄՈՒՏՔԱԳՐ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-2017 մարտի, 2009 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-20)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 17 մարտի 2009թ. ՍԴԱՈ - 20 | «ՔԱՂԱՔԱՑԻ ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 69 ՀՈԴՎԱԾԻ 8-ՐԴ ՄԱՍԻ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՄԲ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԴՐՈՒՅԹԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ ԴԻՄՈՂԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ 16.03.2009թ. ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

«ՔԱՂԱՔԱՑԻ ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 69 ՀՈԴՎԱԾԻ 8-ՐԴ ՄԱՍԻ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՄԲ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ

ԴՐՈՒՅԹԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ

ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ ԴԻՄՈՂԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

16.03.2009թ. ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Քննարկելով դիմողի միջնորդությունը սույն գործով դատական նիստին պատասխանող կողմի օրենքով սահմանված ներկայացուցիչ ներգրավելու մասին, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 46 հոդվածը սահմանում է, որ «Կողմերը սահմանադրական դատարանում կարող են հանդես գալ անձամբ և (կամ) ներկայացուցիչների միջոցով»։ Միաժամանակ նախատեսվում է, որ «Կողմի ի պաշտոնե ներկայացուցիչ կարող են հանդես գալ սահմանադրական դատարան դիմում ներկայացրած մարմնի ղեկավարը, վիճարկվող ակտն ընդունած մարմնի ղեկավարը...»։ Օրենքի տվյալ հոդվածը նաև նախատեսում է, որ «Սահմանադրական դատարանում որպես կողմի ներկայացուցիչ կարող են հանդես գալ նրա լիազորած անձինք պաշտոնատար անձը կամ այն փաստաբանը կամ բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող կամ սահմանադրական իրավունքի ոլորտում գիտական աստիճան ունեցող անձը, որի լիազորությունները հավաստված են օրենքով սահմանված կարգով»։ Ընդ որում, յուրաքանչյուր կողմ սահմանադրական դատարանում կարող է ունենալ ոչ ավելի« քան երեք ներկայացուցիչ։

Հետևաբար, օրենքն Ազգային ժողովի նախագահին, ով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 18 հոդվածի 1-ին մասի դ) կետի համաձայն ներկայացնում է Ազգային ժողովը, իրավունք է վերապահում սահմանադրական դատարանում հանդես գալ անձամբ որպես վիճարկվող ակտն ընդունած մարմնի ղեկավար, ինչպես նաև 46 հոդվածի 3-րդ մասի պահանջները բավարարող ներկայացուցչի միջոցով, ինչը և արվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի կողմից։ ՀՀ Ազգային ժողովի նախագահը 03.03.2009թ. գրությամբ ՀՀ սահմանադրական դատարանին տեղեկացրել է, որ տվյալ գործով «...որպես պատասխանող կողմ ներգրավված ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցիչ է նշանակված ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական Դ. Մելքոնյանը»։ ՀՀ սահմանադրական դատարանը պարզել է, որ Դ. Մելքոնյանը բավարարում է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 46 հոդվածի 3-րդ մասում ներկայացված պահանջները և բազմիցս ՀՀ սահմանադրական դատարանում հանդես է եկել որպես լիազորված անձ։

Հիմք ընդունելով վերոշարադրյալը միջնորդությունը մերժել։

2. Դիմողի նիստն արձանագրողի միջոցով ներկայացրած առաջարկությունների քննարկումը հետաձգել մինչև գործով որոշում ընդունելը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

17 մարտի 2009 թվականի

ՍԴԱՈ-20

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
17 մարտի, 2009 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-20
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել