Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 355 — Դատական վերանայման բողոքը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 355AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 355 — Դատական վերանայման բողոքը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 355. Դատական վերանայման բողոքը 1. Դատական վերանայման բողոքը պետք է բովանդակի` 1) այն դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը. 2) տվյալներ բողոք բերած անձի մասին` նշելով նրա կարգավիճակը, բնակության կամ գտնվելու վայրը. 3) բողոքարկվող դատական ակտը և այն կայացրած դատարանի անվանումը. 4) նշում՝ դատական ակտն ամբողջությամբ կամ որոշակի մասով բողոքարկելու մասին. 5) բողոքի հիմքը, այն հաստատող փաստերը, պահանջը, ինչպես նաև դրանք հիմնավորող փաստա

Ամբողջ Տեքստ

Հոդված 355. Դատական վերանայման բողոքը 1. Դատական վերանայման բողոքը պետք է բովանդակի` 1) այն դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը. 2) տվյալներ բողոք բերած անձի մասին` նշելով նրա կարգավիճակը, բնակության կամ գտնվելու վայրը. 3) բողոքարկվող դատական ակտը և այն կայացրած դատարանի անվանումը. 4) նշում՝ դատական ակտն ամբողջությամբ կամ որոշակի մասով բողոքարկելու մասին. 5) բողոքի հիմքը, այն հաստատող փաստերը, պահանջը, ինչպես նաև դրանք հիմնավորող փաստարկները. 6) բողոքին կցվող նյութերի ցանկը. 6.1) բողոքը

գրավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ միջնորդություն՝ առկայության դեպքում. 7) բողոք ներկայացնող անձի անունը, ազգանունը և ստորագրությունը։

2. Բողոքին կցվում է բողոքի պատճենը դատական ակտը կայացրած դատարան ուղարկված լինելը հավաստող փաստաթուղթը, ինչպես նաև բողոքի էլեկտրոնային տարբերակը (էլեկտրոնային կրիչը)։

3. Բողոքարկման հստակ ժամկետի առկայություն ենթադրող դատական վերանայման դեպքում նախքան բողոքարկման ժամկետի ավարտը կարող է բերվել դատական վերանայման հավելյալ բողոք, որը պետք է բովանդակի` 1) սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ, 6-րդ և 7-րդ կետերում նշված տվյալները. 2) սկզբնական բողոքի ներկայացման տարին, ամիսը և օրը. 3) բողոքի հավելյալ հիմքը, բողոքի հիմքը հաստատող լրացուցիչ փաստերը, ինչպես նաև դրանք հիմնավորող հավելյալ, այդ թվում՝ նոր փաստարկները:

4. Դատական վերանայման բողոքի հիմքերը և դրանք հաստատող փաստերը ներկայացվում են բացառապես բողոքում և չեն կարող փոփոխվել կամ լրացվել դատական վարույթի ընթացքում: (355-րդ հոդվածը լրաց. 16.01.24 ՀՕ-32-Ն, 25.03.26 ՀՕ-131-Ն) (25.03.26 ՀՕ-131-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել