ԵԴ/54054/02/22
Ամփոփում
քննելով ըստ «Հայլեվել» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ Պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) ն «Վի Առ Էչ» ՍՊԸ-փի (այսուհետ` Կազմակերպություն) արձանագրությունն ու մրցույթը մասնակիորեն անվավեր ճանաչելու ն որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.10.2023 որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` Ընկերությունը հայցի առարկայի ն հիմքի փոփոխության արդյունքում պահանջել է «անվ
Ամբողջ Տեքստ
«ՀԱԱ 225
«թ ԱԹ ՏԱԱՆ Նին ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/54054/02/22 դատարանի որոշում 2026թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/54054/02/22
Նախագահող դատավոր՝ Լ.. Գրիգորյան
Դատավորներ՝ Մ. Հարթենյան
Ս. Սահակյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող ն զեկուցող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ս. ՄԵՂՐՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
2026 թվականի մարտի 26-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ «Հայլեվել» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ Պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) ն «Վի Առ Էչ» ՍՊԸ-փի (այսուհետ` Կազմակերպություն) արձանագրությունն ու մրցույթը մասնակիորեն անվավեր ճանաչելու ն որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.10.2023 որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը հայցի առարկայի ն հիմքի փոփոխության արդյունքում պահանջել է «անվավեր ճանաչել Պետական գույքի կառավարման կոմիտեի՝
2
«Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրակցված """"' հասցեում գտնվող 5051,8 քմ մակերեսով շենք շինությունները Աե դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0,42 քմ մակերեսով հողամասի՝ մրցույթով օտարման արդյունքի ամփոփման» 06.10.2022 թվականի թիվ 2 արձանագրությունը «Հայլեվել» ՍՊԸ-ի հայտը մերժելու ն մրցույթի մասնակցի կարգավիճակ չտալու մասով, պարտավորեցնել «ՀԱՅԼԵՎԵԼ» ՍՊԸ-ի հայտը բավարարել ն տալ մասնակցի կարգավիճակ, ինչպես նան անվավեր ճանաչել Պետական գույքի կառավարման կոմիտեի` «Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրակցված """շ հասցեում գտնվող 5051,8 քմ մակերեսով շենք-շինություննեը նե դրանց «զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0,42 քմ մակերեսով հողամասի մրցույթը՝ «ՎԻ ԱՌ էՅՉ» ՍՊԸ-ին հաղթող ճանաչելու մասով»:
Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 29.05.2023 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 06.10.2023 թվականի որոշմամբ Ընկերության բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 29.05.2023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 21.02.2024 թվականի որոշմամբ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Էդ. Սեդրակյանը հայտնել է հատուկ կարծիք:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 21.01.2026 թվականի որոշմամբ նոր հանգամանքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ Ընկերության բերած բողոքը բավարարվել է՝ նոր հանգամանքի հիմքով վերանայվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 21.02.2024 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումն ու թիվ ԵԴ/54054/02/22 քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանի 06.10.2023 թվականի որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքն ընդունվել է Վճռաբեկ դատարանի վարույթ:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կազմակերպությունը (ներկայացուցիչ Արսեն Հարությունյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենիչ։ դատարանը խախտել է Սահմանադրության 73րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը, Կառավարության 15.04.2021 թվականի թիվ 587-Ն որոշման թիվ 3 հավելվածով սահմանված կարգի (այսուհետ նան՝ Կարգ) 18-րդ, 28-րդ ն 29-րդ կետերը, մինչն 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի Էին, 6-րդ, 7-րդ, 63-րդ, 64-րդ, 304-րդ ու 306-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով:
Առկա է անձական տվյալ:
2 Առկա է անձական տվյալ:
3
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հայցադիմումը ներկայացնելու պահին գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում արագացված դատաքննություն կիրառելու հիմքերի մեջ բացակայել է հայցն ակնհայտ անհիմն լինելու հիմքով ընթացակարգի կիրառումը:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանի կողմից թույ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտումների արդյունքում ինքը զրկվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված իր իրավունքներից լիարժեք օգտվելու գործիքակազմից` ապացույցներ ձեռք բերելուն ն ներկայացնելուն ուղղված դատավարական գործողություններ կատարելու հնարավորությունից:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նան, որ նվազագույն գնի թիվ ամրագրված լինելու դեպքում դրանից ցածր թիվ նշելն ակնհայտ է, որ պետք է դիտվեր որպես թերություն, այլ ոչ թե պայման, ն այդ մասին պետք է տեղյակ պահվեր հայտ ներկայացնողը, որպեսզի վերջինս կարողանար իր առաջարկը համապատասխանեցնել մրցույթի պարտադիր պայմաններին: Մրցույթի հայտարարության մեջ էական է եղել ոչ միայն պայմանագրի առաջարկվող գինը, այլե ներդրումային ծրագրի արժեքի համակցությունը պայմանագրի գնի հետ, հետնաբար պայմանագրի գինը չէր կարող դիտարկվել այն պայմանը, որը համապատասխան Կարգի 29-րդ կետով արգելվում է ուղղել, որովհետն մրցույթի կազմակերպչի կողմից ամրագրված նվազագույն շեմը նշելու դեպքում մրցութային հանձնաժողովն այլնս պարտավոր կլիներ գնահատել մրցութային հաջորդ առավել էական պայմանը՝ ներդրումային ծրագիրը:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նան, որ իրեն մրցույթի մասնակցի կարգավիճակ չտալը ն իր իրավունքի ակնհայտ խախտումներն ինքնին խոսում են իր շահագրգովածության մասին:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 06.10.2023 թվականի որոշումը, ն գործն ուղարկել նոր քննության:
2... Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ներկայացված բողոքը բերվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ն նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հիմքով՝ բողոք բերողը գտել է, որ Դատարանի կիրառած դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր: Այսինքն՝ Վճռաբեկ դատարանի քննությանն է ներկայացվել բացառապես նշված դատավարական խնդիրը, իսկ թվաբանական վրիպակ թույլ տալու մասով՝ նյութական իրավունքի նորմի խախտման հիմքով, վճռաբեկ բողոք չի ներկայացվել:
Բողոքաբերը, վկայակոչելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը, փորձ է կատարում տարանջատել «օրենք» Ա «օրենսգիրք» հասկացությունները՝ պնդելով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 3-րդ մասը չի վերաբերում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի, քանի որ այն «օրենք» չէ:
Քաղաքացիական դատավարությունում գործում է դատավարական գործողության կատարման պահին գործող օրենքի կիրառման սկզբունքը, իսկ սուն գործով
4
արագացված դատաքննություն կիրառելու պահին նախատեսված է եղել ստորադաս դատարանի այդ լիազորությունը:
Թեն Սահմանադրական դատարանի որոշմամբ հնարավորություն է տրվել շտկելու թվաբանական սխալները, սակայն սույն գործով առկա փաստական հանգամանքները դուրս են այդ իրավակարգավորման շրջանակներից, քանի որ Ընկերության կողմից մրցույթի գնային առաջարկի սյունակում նշվել է 432.129,6 ՀՀ դրամ, մինչդեռ գույքի մեկնարկային գինը եղել է 2.207.670.000 ՀՀ դրամ: Տվյալ դեպքում գործ ունենք ոչ թե թվի մեխանիկական սխալի, այլ գնային առաջարկի՝ որպես մրցույթի էական պայմանի փաստացի բացակայության կամ ակնհայտ անհամապատասխանության հետ:
Սույն գործով Ընկերության հայտում ն դրան կից ներկայացված փաստաթղթերում բացակայում է գույքի վաճառքի գնի «ճիշտ» թվաբանական ցուցանիշն արտացոլող նվազագույն փաստական տվյալը, առավել նս՝ այն հաստատող ապացույցը, որպիսի բացը չի կարող լրացվել ենթադրությամբ:
Դատարանները կարող են գնահատել հանձնաժողովի վարքագծի
իրավաչափությունը միայն այն դեպքում, երբ վերջինս քննության առարկա դարձրած ն դիրքորոշում արտահայտած լինի «ակնհայտ վրիպակի» վերաբերյալ:
Վճռաբեկ դատարանի կողմից Ընկերության բերած բողոքը բավարարելու ն գործը նոր քննության ուղարկելու դեպքում որոշումը կրելու է ձնական բնույթ խախտելով մրցույթի մեկ այլ մասնակցի՝ իր սեփականության հիմնարար իրավունքը:
Վճռաբեկ բողոքում նշված այն հիմքը, որ Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին ն 2-րդ մասերով սահմանված գործիքակազմից օգտվելու իրավունքները՝ անհիմն է ու չունի որնէ էական նշանակություն:
Ինքը բարեխիղճ մասնակից է ն, ճանաչվելով հաղթող, ստանձնել ու բարեխղճորեն կատարել է ֆինանսական ծախսեր ն պարտավորություններ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
1) մրցույթի անցկացման մասին թիվ 1132-Ա ծածկագրով հրապարակային ծանուցման (այսուհետ` Ծանուցում) «Ընդհանուր տեղեկություններ օտարվող գուքի մասին» վերտառությամբ բաժնում առկա են նան հետնյալ տեղեկությունները՝
- գույքի հասցեն "5,
- մրցույթով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը՝ 2.207.670.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 23-29).
2) նշված մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել նան Ընկերությունը՝ որպես գին առաջարկելով 432.129,6 ՀՀ դրամը՝ միաժամանակ պարտավորվելով կատարել 20.000.000.000 ՀՀ դրամի չափով ներդրում Ա 47.000.000 ՀՀ դրամի ու շուրջ 280.000.000 ՀՀ դրամի չափերով առանձին պարտավորություններ, ինչպես նան Կազմակերպությունը՝ որպես գին առաջարկելով 2.208.000.000 ՀՀ դրամը՝ միաժամանակ պարտավորվելով կատարել 1.000.000.000 ՀՀ դրամի չափով ներդրում Ա 3 Առկա է անձական տվյալ:
5
47.000.000 ՀՀ դրամի ու շուրջ 280.000.000 ՀՀ դրամի չափերով առանձին պարտավորություններ (հատոր 1-ին, գ.թ. 30-33).
3) մրցույթի օտարման արդյունքների ամփոփման կապակցությամբ կազմված թիվ 2 արձանագրությամբ փաստվել է, որ Ընկերության կողմից որպես գույքի օտարման գին առաջարկվել է 7432.129,6 ՀՀ դրամը, ինչպես նան հայտին կից ներկայացված փաստաթղթերում բացակայել են Ընկերության կանոնադրության պատճենը ն համապատասխան խորհրդի ընդհանուր ժողովի արձանագրությունը (քաղվածքը):
Նույն արձանագրության մեջ նշվել է, որ՝
- «Հաշվի առնելով գույքի օտարման մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցման 4.4 կերի պահանջը' օտարվող գույքի համար առաջարկվող գինը չպետք է փոքր լինի ՀՀ կառավարության կողմից սահմանված նվազագույն արժեքից: Սույն պայմանին չհամապատասխանող հայտերը ենթակա են մերժման (...) հանձնաժողովը 4 կողմ 0 դեմ ձայների հարաբերակցությամբ որոշեց Ընկերության հայտը մերժել' վերջինիս չտալով մրցույթի մասնակցի կարգավիճակ»,
- «մրցույթի հաղթող ճանաչել «ՎԻ ԱՌ էՅՉ» ՍՊԸ-ին» (հատոր ին, գ.թ. 15-19).
4) Ընկերությունը հայց է ներկայացրե Դատարան ընդդեմ Կոմիտեի ն Կազմակերպության՝ պահանջելով «անվավեր ճանաչել Պետական գույքի կառավարման կոմիտեի՝ «Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրակցված """" հասցեում գտնվող 5051,8 քմ մակերեսով շենք շինությունները ն դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0,42 քմ մակերեսով հողամասի՝ մրցութով օտարման արդյունքի ամփոփման» 06.10.2022 թվականի թիվ 2 արձանագրությունը «Հայլեվե» ՍՊԸ-ի հայտը մերժելու ն մրցույթի մասնակցի կարգավիճակ չտալու մասով, պարտավորեցնել «ՀԱՅԼԵՎԵԼ» ՍՊԸ-ի հայտը բավարարել ն տալ մասնակցի կարգավիճակ, ինչպես նան անվավեր ճանաչել Պետական գույքի կառավարման կոմիտեի՝ «Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրակցված ""՞5 հասցեում գտնվող 50518 քմ մակերեսով շենք-շինությունները ն դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0,42 քմ մակերեսով հողամասի մրցույթը՝ «ՎԻ ԱՌ ԷՅՉ» ՍՊԸ-ին հաղթող ճանածելու մասով» (հատոր 2-րդ, գ.թ. 63-65).
5) Դատարանը, նշելով նան, որ «քննության ենթակա իրավահարաբերությունը հանդիսանում է պետության սեփականությանը պատկանող գույքի' մրցույթի եղանակով օտարման իրավահարաբերություն, որի նկատմամբ կիրառելի են հանդիսանում (...) ՀՀ կառավարության 15 ապրիլի 2021թ. «Պետական սեփականություն հանդիսացող ն պետական ոչ առնտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքի օտարման (վաճառքի), օտարման (վաճառքի) մրցութի ն աճուրդի կազմակերպման ու անցկացման կարգերը սահմանելու ն «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի Ի 882-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 587-Ն որոշման (այսուհետ` նան Որոշում) ն դրա թիվ 3 հավելվածի (այսուհեր՝ նան Հավելված) կարգավորումները», «Անդրադառնալով Հայցվորի կողմից վկայակոչված մյուս հիմքերին՝ կապված գնային առաջարկի ն փաստաթղթերի ներկայացման պահանջի, հետ, Դատարանը գտնում է, որ հիմնական կարգավորումներ են հանդիսանում՝ (...) - Հավելվածի 29-րդ կետը, որի համաձայե' եթե հայտերի գեահատման արդյունքում մասնակցի հայտում արձանագրվում « Առկա է անձական տվյալ:
5 Առկա է անձական տվյալ:
6
են անհամապատասխանություններ՝ մրցույթի համար սահմանված պայմանների եկատմամբ, բացառությամբ այե դեպքերի, երբ անհամապատասխանությունները վերաբերում են գեային առաջարկին կամ գործարար (ներդրումային) ծրագրով առաջարկվող հաշվելի ցուցանիշներին, ապա հանձնաժողովը 1 աշխատանքային օրով կասեցնում է նիստը, իսկ հանձնաժողովի քարտուղարը նույն օրը դրա մասին էլեկտրոնային եղանակով ծանուցում է մասնակցին' առաջարկելով միեչն կասեցման ժամկերի ավարտը շտկել անհամապատասխանությունը: Մասնակցին ուղարկվող ծանուցման մեջ մանրամասն նկարագրվում են հայտնաբերված
անհամապատասխանությունները: Եթե մասեակիցը սահմանված ժամկետում շտկում է արձանագրված անհամապատասխանությունը,, ապա նրա հայտը գնահատվում է բավարար: Հակառակ դեպքում տվյալ մասնակցի հայտը գնահատվում է անբավարար ն մերժվում է» ն արձանագրելով, որ «հաշվի առնելով գնային առաջարկի մասով փաստի վերաբերյալ իրավակարգավորումները, որի պարագայում հնարավորություն չի ընձեռվում շտկել անհմապատասխանությունը, քննարկվող փաստը չի կարող հանգեցնել Հավելվածի 29-րդ կերով սահմանված խախտման», եզրահանգել է, որ «ներկայացված է ակնհայտ անհիմե հայց, (...) որից ելնելով Դատարանը որոշել է գործը քենել արագացված դատաքննության կարգով' ՔԴՕ 303-րդ հոդվածի Լին մասի 8-րդ կետի հիմքով: (...) արագացված դատաքենության որոշումից հետո ի հայտ չեն եկել ՔԴՕ 306-րդ հոդվածի Լին մասով սահմանված արագացված դատաքենության կիրառումը դադարեցնելու հիմքերը: Հաշվի առեելով եշված փաստական հիմքերը, Դատարանը գփնում է, որ դրանք բավարար են արձանագրելու ակնհայտ անհիմն հայց ներկայացված լինելու հանգամանքը, այն է' Հայցվորի կողմից վկայակոչված փաստական հիմքերը' անկախ դրաեց ապացուցված լինելու հանգամանքից, չեն հանգեցնում հայցապահանջի բավարարման, այսինքե' հայցն անհիմն է ն ենթակա է մերժման» (հատոր 2-րդ, գ.թ. 96- 107).
6) Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով նան Կառավարության 15.04.2021 թվականի «Պետական սեփականություն հանդիսացող ն պետական ոչ առնտփրային կազմակերպությունների սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի), օտարման (վաճառքի) մրցույթի ն աճուրդի կազմակերպման ու անցկացման կարգերը սահմանելու ն Հայաստանի .Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի Ի 882-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 587-Ն որոշման թիվ 3 հավելվածով սահմանված՝ պերական կառավարման համակարգի մարմինների տիրապետմանը ն օգտագործմանը հանձեված (ամրացված), պետական ոչ առնտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առնտրային կազմակերպություններին, հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով փրամադրված պերական սեփականություն հանդիսացող ն պետական ոչ առնփրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գուքի օտարման (վաճառքի) մրցույթի կազմակերպման ն անցկացման կարգի 29-րդ կետը, արձանագրել է, որ «գնային առաջարկով կամ գործարար (ներդրումային) ծրագրով առաջարկվող հաշվելի ցուցանիշները վերջնական են, դրանց վերաբերյալ անհամապատասխանությունները շտկման ենթակա չեն, իսկ հայտատուներին մրցույթի մասնակցի կարգավիճակ է տրվում միայն այն դեպքում, երբ ներկայացված հայրերը համապատասխանում են մրցույթի համար սահմանված պայմաններին», «գույքի վաճառքի գնի սյունակում Հայցվորի կողմից առաջարկվել է Կառավարության որոշմամբ սահմանված
7
նվազագույն գնից՝ 2.207.670.000 ՀՀ դրամից պակաս չափով գումար, ինչը հանգեցնում է Հավելվածի 29-րդ կերի իմպերատիվ պահանջի կիրառմանը, այն է' եթե անհամապատասխանությունները վերաբերում են գնային առաջարկին կամ գործարար (ներդրումային) ծրագրով առաջարկվող հաշվելի ցուցանիշներին, ապա նշված թերությունը վերացնելու հնարավորություն հայտը ներկայացնող կողմին չի տրամադրվում», «Վերոգրյալը հիմք է հանդիսացել ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի Ի 587-Ն որոշման Ի 3 հավելվածով հաստատված կարգի 29- րդ կերի հիման վրա Հայցվորի հայրը մերժելու, երան մրցույթի մասնակցի կարգավիճակ չտալու ն Պատասխանողին հաղթող ճանաչելու համար», «Նշված փաստերը հերքող ապացույցներ Հայցվորի կողմից չեն ներկայացվել, ինչն ակնհայտ անհիմե է դարձնում ներկայացված հայցը ն հետնապես այդ հիմքով հայցը մերժելու կապակցությամբ Դատարանին որնէ խախտում վերագրվել չի կարող» (հատոր 3-րդ, գ.թ. 50-56).
7) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 21022024 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 06.10.2023 թվականի որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է (հատոր 4-րդ, գ.թ. 15-20).
8) Սահմանադրական դատարանը 01.07.2025 թվականի թիվ ՍԴՈ-1790 որոշմամբ Ընկերության դիմումի հիման վրա ստորադաս դատարանների կողմից կիրառված Կարգի 29-րդ կետն այնքանով, որքանով բացառում է պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած անձի կողմից գնային առաջարկի մասով թուլ տրված ձնական անհամապատասխանությունը (վրիպակը) շտկելու հնարավորությունը, ճանաչել է Սահմանադրության 59 ն 75-րդ հոդվածներին հակասող ն անվավեր՝ միաժամանակ նշելով, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով.
9 ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 21.01.2026 թվականի որոշմամբ նոր հանգամանքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ Ընկերության բերած բողոքը բավարարվել է՝ նոր հանգամանքի հիմքով վերանայվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 21.02.2024 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումն ու թիվ ԵԴ/54054/02/22 քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանի 06.10.2023 թվականի որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքն ընդունվել է Վճռաբեկ դատարանի վարույթ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սուն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը տվյալ դեպքում պայմանավորված է բացառապես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Կարգի 29-րդ կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Իեչ վերաբերում է վճռաբեկ բողոքում եշված' վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մյուս հիմքին ն հիմեավորումներին, ապա տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը դրանց
8
կրկին չի անդրադառեում' եկատի ունենալով, որ Վճռաբեկ դատարանի 2102.2024 թվականի որոշմամբ դրաեց արդեն իսկ անդրադարձել է:
«Գնումների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ (...): Մասնակիցը հայտը ներկայացնում է հրավերով սահմանված կարգով: Հայտը ներառում է մասնակցի հաստատած՝
(..).
2) գնային առաջարկը.
(..):
Նուն հոդվածի 5-րդ մասի համաձայն նուն հոդվածի `պահանջներին չհամապատասխանող հայտերը գնահատող հանձնաժողովը հայտերի բացման նիստում մերժում է ն նույնությամբ վերադարձնում ներկայացնողին:
Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայտերը գնահատվում են հրավերով սահմանված կարգով: Բավարար են գնահատվում հրավերով նախատեսված պայմաններին համապատասխանող հայտերը, հակառակ դեպքում հայտերը գնահատվում են անբավարար ն մերժվում են:
Կարգի 1-ին հոդվածի համաձայն` նույն կարգով կարգավորվում են պետական կառավարման համակարգի մարմինների (այսուհետ Օ:պետական մարմին) տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված), պետական ոչ առնտրային կազմակերպություններին (այսուհետ՝ կազմակերպություն), պետական մասնակցությամբ առնտրային կազմակերպություններին (այսուհետ՝ ընկերություն), հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող ն կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքի (այսուհետ պետական գույք) մրցութային եղանակով վաճառքի հետ կապված հարաբերությունները:
Մինչն 13.12.2025 թվականը գործած խմբագրությամբ Կարգի 29-րդ կետի համաձայն՝ եթե հայտերի գնահատման արդյունքում մասնակցի հայտում արձանագրվում են անհամապատասխանություններ՝ մրցութի համար սահմանված պայմանների նկատմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ անհամապատասխանությունները վերաբերում են գնային առաջարկին կամ գործարար (ներդրումային) ծրագրով առաջարկվող հաշվելի ցուցանիշներին, ապա հանձնաժողովը 1 աշխատանքային օրով կասեցնում է նիստը, իսկ հանձնաժողովի քարտուղարը նույն օրը դրա մասին էլեկտրոնային եղանակով ծանուցում է մասնակցին՝ առաջարկելով մինչն կասեցման ժամկետի ավարտը շտկել անհամապատասխանությունը: Մասնակցին ուղարկվող ծանուցման մեջ մանրամասն նկարագրվում են հայտնաբերված
անհամապատասխանությունները: Եթե մասնակիցը սահմանված ժամկետում շտկում է արձանագրված անհամապատասխանություն, ապա նրա հայտը գնահատվում է բավարար: Հակառակ դեպքում տվյալ մասնակցի հայտը գնահատվում է անբավարար Ա մերժվում է:
Կարգի 30-րդ հոդվածի համաձայն մրցույթում հաղթող է ճանաչվում հանձնաժողովի եզրակացությամբ լավագույն պայմաններ առաջարկած ն ըստ կշռային գործակիցների առավելագույն միավորներ հավաքած մասնակիցը:
Սահմանադրական դատարանը 01.07.2025 թվականի թիվ ՍԴՈ-Հ790 որոշմամբ Ընկերության դիմումի հիման վրա ստորադաս դատարանների կողմից կիրառված Կարգի
9
29-րդ կետն այնքանով, որքանով բացառում է պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած անձի կողմից գնային առաջարկի մասով թուլ տրված ձնական անհամապատասխանությունը (վրիպակը) շտկելու հնարավորությունը, ճանաչել է Սահմանադրության 59 ն 75-րդ հոդվածներին հակասող ն անվավեր՝ միաժամանակ նշելով, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով:
Նույն որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է նան, որ պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) մրցույթին մասնակցելու համար որոշակի պայմաննե սահմանլը ն ներկայացված հայտերում անհամապատասխանության արձանագրման դեպքում դրանք անբավարար գնահատելն ու մերժելն ինքնին խնդրահարույց չեն, եթե սահմանված են գործուն կառուցակարգեր ձնական անհամապատասխանությունները շտկելու համար:
Անհամապատասխանությունները շտկելու կառուցակարգ նախատեսելը բխում է մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած անձանց տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքի իրացումն ապահովելու հրամայականից: Մինչդեռ վիճարկվող դրույթի բովանդակությունից հետնում է, որ թեն որոշմամբ |Կառավարության 15.04.2021 թվականի թիվ 587-Ն որոշում| նախատեսվել է մրցույթի հայտերում արձանագրված անհամապատասխանությունները շտկելու կառուցակարգ, սակայն այն լիովին չի ապահովում անձանց կողմից իրենց իրավունքների արդյունավետ իրականացումը: Մասնավորապես` կարող են հանդիպել նան այնպիսի բովանդակային պայմանների խախտումներ, որոնք իրենց էությամբ ձնական են: Նման խախտման օրինակ է պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) մրցույթի մասնակցության հայտ ներկայացրած անձի կողմից գնային առաջարկի մասով թույլ տրված ձնական անհամապատասխանությունը: Մինչդեռ վիճարկվող դրույթով բացառվում է պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) մրցույթի մասնակցության հայտ ներկայացրած անձի կողմից գնային առաջարկի մասով թույլ տրված ձնական անհամապատասխանությունը շտկելու հնարավորությունը, որն էլ հիմք է մրցույթին մասնակցելու համար ներկայացված հայտն անբավարար գնահատելու ն մերժելու համար: Իսկ նշված հնարավորության բացառումն ինքնին հանգեցնում է տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքի խախտման:
Միննույն ժամանակ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ եթե հայտի ն դրան կից ներկայացված փաստաթղթերի համակողմանի հետազոտման արդյունքում պարզ է դառնում, որ գնային առաջարկի մասով թուլ տրված
անհամապատասխանությունը ձնական բնույթ է կրում, այսինքն՝ եթե առկա են այնպիսի փաստեր, որոնք ակնհայտորեն վկայում են, որ հայտատուի կամքը ոչ թե ուղղված է եղել հայտում նշված չափով գին առաջարկելուն, այլ առաջարկված գինն ընդամենը հայտատուի կողմից թույ տրված վրիպակի արդյունք է, ապա նշված դեպքում նս վերջինիս պետք է ընձեռվի թուլ տրված անհամապատասխանությունը շտկելու հնարավորություն: Կարգի 29-րդ կետին իրավակիրառ պրակտիկայում տրվել է այնպիսի մեկնաբանություն, որ գնային առաջարկով կամ գործարար (ներդրումային) ծրագրով առաջարկվող հաշվելի ցուցանիշները վերջնական են, դրանց վերաբերյալ որնէ տեսակի անհամապատասխանությունները շտկման ենթակա չեն նե ինքնին փաստի
10
հայտարարումն առ այն, որ գույքի վաճառքի գնի սյունակում առաջարկվել է նույն որոշմամբ սահմանված նվազագույն գնից պակաս չափով գումար, հանգեցնում է Կարգի 29-րդ կետի իմպերատիվ պահանջի կիրառմանը, այն է՝ եթե
անհամապատասխանությունները վերաբերում են գնային առաջարկին, ապա նշված թերությունը վերացնելու հնարավորություն հայտը ներկայացնող կողմին չի տրամադրվում: Վիճարկվող դրույթով սահմանված կարգավորման պայմաններում կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, երբ մրցույթին մասնակցելու նախավճարը վճարած, լավագույն գործարար (ներդրումային) ծրագիր ներկայացրած ն գնային առաջարկի նվազագույն շեմ սահմանված լինելու պայմաններում գնային առաջարկի մասով ձնական անհամապատասխանություն թույլ տված հայտատուները զրկվեն մրցույթին մասնակցելու ն հաղթող ճանաչվելու հնարավորությունից, անկախ այն հանգամանքից՝ առկա անհամապատասխանությունը վրիպակի արդյունք է, թե հայտատուի կամքն ուղղված է հայտում նշված չափով գին առաջարկելուն: Մինչդեռ եթե հայտում նշված գինը վրիպակի արդյունք է, հայտատուն պետք է օգտվի անհամապատասխանությունը շտկելու՝ Կարգի 29րդ կետով նախատեսված հնարավորությունից, հակառակ դեպքում նման անհամապատասխանությունը շտկելու հնարավորություն չընձեռելն անհամաչափ միջամտություն է մրցույթի մասնակցության հայտ ներկայացրած անձանց իրավունքներին ն օրինական շահերին: Կարգի 29-րդ կետով սահմանված կարգավորումը հանգեցնում է մրցույթի մասնակցության հայտ ներկայացրած անձի` տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքի սահմանափակման: Ընդ որում՝ թեն այդպիսի սահմանափակումը հետապնդում է իրավաչափ նպատակ, այն է' մրցույթի մյուս հայտատուների իրավունքների պաշտպանությունը ն հանրային շահի սպասարկումը, բայցնայնպես սահմանափակման համար ընտրված միջոցն անհարկի ծանր հետնանքներ է առաջացնում վրիպակ թույլ տված հայտատուի համար՝ բացառելով վերջինիս հետագա մասնակցությունը մրցույթին:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ Ծանուցման «Ընդհանուր տեղեկություններ օտարվող գույքի մասին» վերտառությամբ բաժնում առկա են նան հետնյալ տեղեկությունները՝
- գույքի հասցեն՝ """"6,
- մրցույթով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը՝ 2.207.670.000 ՀՀ դրամ:
Նշված մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել նան Ընկերությունը՝ որպես գին առաջարկելով 432.129,6 ՀՀ դրամը՝ միաժամանակ պարտավորվելով կատարել 20.000.000.000 ՀՀ դրամի չափով ներդրում Ա 47.000.000 ՀՀ դրամի ու շուրջ 280.000.000 ՀՀ դրամի չափերով առանձին պարտավորություններ, ինչպես նան Կազմակերպությունը որպես գին առաջարկելով 2.208.000.000 ՀՀ դրամը՝ միաժամանակ պարտավորվելով կատարել 1.000.000.000 ՀՀ դրամի չափով ներդրում ն 47.000.000 ՀՀ դրամի ու շուրջ 280.000.000 ՀՀ դրամի չափերով առանձին պարտավորություններ:
օ Առկա է անձական տվյալ:
11
Մրցույթի օտարման արդյունքների ամփոփման կապակցությամբ կազմված թիվ 2 արձանագրությամբ փաստվել է, որ Ընկերության կողմից որպես գույքի օտարման գին առաջարկվել է 432.129,6 ՀՀ դրամը, ինչպես նան հայտին կից ներկայացված փաստաթղթերում բացակայել են Ընկերության կանոնադրության պատճենը ն համապատասխան խորհրդի ընդհանուր ժողովի արձանագրությունը (քաղվածքը):
Նույն արձանագրության մեջ նշվել է, որ՝
- «Հաշվի առնելով գույքի օտարման մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցման 4.4 կերի պահանջը' օտարվող գույքի համար առաջարկվող գինը չպետք է փոքր լինի ՀՀ կառավարության կողմից սահմանված նվազագույն արժեքից: Սույն պայմանին չհամապատասխանող հայտերը ենթակա են մերժման (...) հանձեաժողովը 4 կողմ 0 դեմ ձայների հարաբերակցությամբ որոշեց Ընկերության հայտը մերժել՝ վերջինիս չտալով մրցույթի մասնակցի կարգավիճակ»,
- «մրցույթի հաղթող ճանաչել «ՎԻ ԱՌ ԷՅՉ» ՍՊԸ-ին»:
Ընկերությունը հաց է ներկայացրել Դատարան ընդդեմ Կոմիտե ն Կազմակերպության` պահանջելով «անվավեր ճանաչել Պետական գույքի կառավարման կոմիտեի՝ «Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրակցված """7 հասցեում գտնվող 505.8 քմ մակերեսով շենք շինություննեը Ան դրանց «զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0,42 քմ մակերեսով հողամասի՝ մրցութով օտարման արդյունքի ամփոփման» 06.10.2022 թվականի թիվ 2 արձանագրությունը «Հայլեվե» ՍՊԸ-ի հայտը մերժելու ն մրցույթի մասնակցի կարգավիճակ չտալու մասով, պարտավորեցնել «ՀԱՅԼԵՎԵԼ» ՍՊԸ-ի հայտը բավարարել ն տալ մասնակցի կարգավիճակ, ինչպես նան անվավեր ճանաչել Պետական գույքի կառավարման կոմիտեի՝ «Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրակցված """6 հասցեում գտնվող 5051,8 քմ մակերեսով շենք-շինությունները Ա դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0,42 քմ մակերեսով հողամասի մրցույթը՝ «ՎԻ ԱՌ ԷՅՉ» ՍՊԸ-ին հաղթող ճանաչելու մասով»:
Դատարանը, նշելով նան, որ «քենութան ենթակա իրավահարաբերությունը հանդիսանում է պետության սեփականությանը պատկանող գույքի' մրցույթի եղանակով օտարման իրավահարաբերություն, որի նկատմամբ կիրառելի են հանդիսանում (...) ՀՀ կառավարության 15 ապրիլի 2021թ. «Պետական սեփականություն հանդիսացող ն պետական ոչ առնտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքի օտարման (վաճառքի), օտարման (վաճառքի) մրցութի ն աճուրդի կազմակերպման ու անցկացման կարգերը սահմանելու ն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի Ի 882-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 587-Ն որոշման (այսուհետ` նան Որոշում) ն դրա թիվ 3 հավելվածի (այսուհեր՝ նան Հավելված) կարգավորումները», «Անդրադառնալով Հայցվորի կողմից վկայակոչված մյուս հիմքերին՝ կապված գնային առաջարկի ն փաստաթղթերի ներկայացման պահանջի, հետ, Դատարանը գտնում է, որ հիմնական կարգավորումներ են հանդիսանում՝ (...) - Հավելվածի 29-րդ կետը, որի համաձայե' եթե հայտերի գնահատման արդյունքում մասնակցի հայտում արձանագրվում են անհամապատասխանություններ' մրցույթի համար սահմանված պայմանների եկատմամբ, բացառությամբ այե դեպքերի, երբ անհամապատասխանությունները 7 Առկա է անձական տվյալ:
8Առկա է անձական տվյալ:
12
վերաբերում են գեային առաջարկին կամ գործարար (ներդրումային) ծրագրով առաջարկվող հաշվելի ցուցանիշներին, ապա հանձնաժողովը 1 աշխատանքային օրով կասեցնում է նիստը, իսկ հանձնաժողովի քարտուղարը նույն օրը դրա մասին էլեկտրոնային եղանակով ծանուցում է մասնակցին' առաջարկելով միեչն կասեցման ժամկետի ավարտը շտկել անհամապատասխանությունը: Մասեակցիե ուղարկվող ծանուցման մեջ մանրամասն նկարագրվում են հայտնաբերված
անհամապապտասխանությունները: Եթե մասնակիցը սահմանված ժամկետում շտկում է արձանագրված անհամապատասխանությունը,, ապա նրա հայտը գնահատվում է բավարար: Հակառակ դեպքում տվյալ մասնակցի հայտը գնահատվում է անբավարար ն մերժվում է» ն արձանագրելով, որ «հաշվի առնելով գնային առաջարկի մասով փաստի վերաբերյալ իրավակարգավորումները, որի պարագայում հնարավորություն չի ընձեռվում շտկել անհմապատասխանությունը, քննարկվող փաստը չի կարող հանգեցնել Հավելվածի 29-րդ կերով սահմանված խախտման», եզրահանգել է, որ «ներկայացված է ակնհայտ անհիմե հայց, (...) որից ելնելով Դատարանը որոշել է գործը քենել արագացված դատաքննության կարգով' ՔԴՕ 303-րդ հոդվածի Լին մասի 8-րդ կետի հիմքով: (...) արագացված դատաքենության որոշումից հետո ի հայտ չեն եկել ՔԴՕ 306-րդ հոդվածի Էին մասով սահմանված արագացված դատաքենության կիրառումը դադարեցնելու հիմքերը: Հաշվի առնելով նշված փաստական հիմքերը, Դատարանը գտնում է, որ դրանք բավարար են արձանագրելու ակեհայտ անհիմն հայց ներկայացված լինելու հանգամանքը, այն է՝ Հայցվորի կողմից վկայակոչված փաստական հիմքերը' անկախ դրանց ապացուցված լինելու հանգամանքից, չեն հանգեցնում հայցապահանջի բավարարման, այսինքե' հայցն անհիմե է ն ենթակա է մերժման»:
Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով նան Կառավարության 15.04.2021 թվականի «Պետական սեփականություն հանդիսացող ն պետական ոչ առնտրային կազմակերպությունների սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի), օտարման (վաճառքի) մրցույթի ն աճուրդի կազմակերպման ու անցկացման կարգեր սահմանելու ն Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի Ի 882-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 587-Ն որոշման թիվ 3 հավելվածով սահմանված' պերական կառավարման համակարգի մարմինների տիրապետմանը ն օգտագործմանը հանձնված (ամրացված), պետական ոչ առնտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առնտրային կազմակերպություններին, հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով փրամադրված պերական սեփականություն հանդիսացող ն պետական ոչ առնփրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գուքի օտարման (վաճառքի) մրցույթի կազմակերպման ն անցկացման կարգի 29-րդ կետը, արձանագրել է, որ «գնային առաջարկով կամ գործարար (ներդրումային) ծրագրով առաջարկվող հաշվելի ցուցանիշները վերջնական են, դրանց վերաբերյալ անհամապատասխանությունները շտկման ենթակա չեն, իսկ հայտատուներին մրցույթի մասնակցի կարգավիճակ է տրվում միայն այն դեպքում, երբ ներկայացված հայրերը համապատասխանում են մրցույթի համար սահմանված պայմաններին», «գույքի վաճառքի գնի սյունակում Հայցվորի կողմից առաջարկվել է Կառավարության որոշմամբ սահմանված նվազագույն գնից՝ 2.207.670.000 ՀՀ դրամից պակաս չափով գումար, ինչը հանգեցնում է Հավելվածի 29-րդ կերի իմպերատիվ պահանջի կիրառմանը, այն է' եթե անհամապատասխանությունները վերաբերում են գնային առաջարկին կամ
13
գործարար (ներդրումային) ծրագրով առաջարկվող հաշվելի ցուցանիշներին, ապա նշված թերությունը վերացնելու հնարավորություն հայտը ներկայացնող կողմին չի տրամադրվում», «Վերոգրյալը հիմք է հանդիսացել ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի Ս 587-Ն որոշման ԽՍ 3 հավելվածով հաստատված կարգի 29-րդ կետի հիման վրա Հայցվորի հայտը մերժելու, նրան մրցույթի մասնակցի կարգավիճակ չտալու ն Պատասխանողին հաղթող ճանաչելու համար», «Նշված փաստերը հերքող ապացույցներ Հայցվորի կողմից չեն ներկայացվել, ինչն ակնհայտ անհիմե է դարձնում ներկայացված հայցը ն հետնապես այդ հիմքով հայցը մերժելու կապակցությամբ Դատարանին որնէ խախտում վերագրվել չի կարող»:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 21.02.2024 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 06.10.2023 թվականի որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
Սահմանադրական դատարանը 01.07.2025 թվականի թիվ ՍԴՈՂ790 որոշմամբ Ընկերության դիմումի հիման վրա ստորադաս դատարանների կողմից կիրառված Կարգի 29-րդ կետն այնքանով, որքանով բացառում է պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած անձի կողմից գնային առաջարկի մասով թույլ տրված ձնական անհամապատասխանությունը (վրիպակը) շտկելու հնարավորությունը, ճանաչել է Սահմանադրության 59 ն 75-րդ հոդվածներին հակասող ն անվավեր՝ միաժամանակ նշելով, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով:
Սուն գործի փաստերը հիմք ընդունելու պայմաններում Սահմանադրական դատարանի կողմից արտահայտված դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի վերը նշված պատճառաբանությունները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք անհիմն են Ա չեն բխում Սահմանադրական դատարանի կողմից արտահայտված դիրքորոշումներից, որի պայմաններում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 06.10.2023 թվականի որոշումը ենթակա է բեկանման, իսկ գործը՝ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ըստ էության նոր քննության ուղարկման՝ նան Սահմանադրական դատարանի կողմից արտահայտված դիրքորոշումների հիման վրա հայցն ըստ էության քննելու համար:
Հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի կողմից արտահայտված դիրքորոշումները' Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները չեն կարող բավարար հիմք հանդիսանալ վճռաբեկ բողոքը մերժելու համար:
5. Վճռաբեկ դատարանի սպատճառաբանությունները ն եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
14
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու ն բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են նույն գլխի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ) կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 մարտի, 2026 թ.
- Գործի #:
- ԵԴ/54054/02/22
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
