Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 499 — Առուվաճառքի պայմանագիրն անպատշաճ կատարելու մասին վաճառողին ծանուցելը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 499AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 499 — Առուվաճառքի պայմանագիրն անպատշաճ կատարելու մասին վաճառողին ծանուցելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 499. Առուվաճառքի պայմանագիրն անպատշաճ կատարելու մասին վաճառողին ծանուցելը 1. Գնորդը պարտավոր է ապրանքի քանակի, տեսականու, որակի, կոմպլեկտայնության, տարայի և (կամ) փաթեթի մասին առուվաճառքի պայմանագրի պայմանները խախտելու մասին վաճառողին ծանուցել օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով նախատեսված ժամկետում, իսկ եթե այդպիսի ժամկետ սահմանված չէ, այն բանից հետո` ողջամիտ ժամկետում, երբ պայմանագրի համապատասխան պայմանի խախտումը պետք է հայտնաբ

Ամբողջ Տեքստ

Հոդված 499. Առուվաճառքի պայմանագիրն անպատշաճ կատարելու մասին վաճառողին ծանուցելը 1. Գնորդը պարտավոր է ապրանքի քանակի, տեսականու, որակի, կոմպլեկտայնության, տարայի և (կամ) փաթեթի մասին առուվաճառքի պայմանագրի պայմանները խախտելու մասին վաճառողին ծանուցել օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով նախատեսված ժամկետում, իսկ եթե այդպիսի ժամկետ սահմանված չէ, այն բանից հետո` ողջամիտ ժամկետում, երբ պայմանագրի համապատասխան պայմանի խախտումը պետք է հայտնաբերված լիներ` ելնելով ապրանքի բնույթից և նշանակությունից:

2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված կանոնը չկատարելու դեպքում վաճառողն իրավունք ունի լրիվ կամ մասնակիորեն հրաժարվել ապրանքի քանակի պակասը լրացնելու, առուվաճառքի պայմանագրի պայմաններին չհամապատասխանող որակի կամ տեսականու ապրանքը փոխարինելու, ապրանքի թերությունները վերացնելու, ապրանքը կոմպլեկտավորելու կամ չկոմպլեկտավորված ապրանքը կոմպլեկտավորվածով փոխարինելու, ապրանքը տարավորելու և (կամ) փաթեթավորելու կամ ապրանքի անպատշաճ տարան և (կամ) փաթեթը փոխարինելու վերաբերյալ գնորդի պահանջները բավարարելուց, եթե ապացուցում է, որ գնորդի կողմից այդ կանոնը չկատարելը հանգեցրել է նրա պահանջները բավարարելու անհնարինության կամ իր համար առաջացրել է անհամաչափ ծախսեր, համեմատած այն ծախսերի հետ, որոնք նա կկրեր, եթե ժամանակին ծանուցված լիներ պայմանագրի խախտման մասին:

3. Եթե վաճառողը գիտեր կամ պետք է իմանար, որ գնորդին հանձնված ապրանքները չեն համապատասխանում առուվաճառքի պայմանագրի պայմաններին, նա իրավունք չունի վկայակոչել սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դրույթները: &#9878

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել