Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 53 — Քրեական հետապնդման մեջ չգտնվող դատավորի մասնակցությամբ ապացուցողական գործողություններ կատարելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդին իրազեկելը (վերնագիրը փոփ.
ARLISՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 53AI Ինդեքսավորված

ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 53 — Քրեական հետապնդման մեջ չգտնվող դատավորի մասնակցությամբ ապացուցողական գործողություններ կատարելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդին իրազեկելը (վերնագիրը փոփ.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 53. Քրեական հետապնդման մեջ չգտնվող դատավորի մասնակցությամբ ապացուցողական գործողություններ կատարելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդին իրազեկելը (վերնագիրը փոփ. 09.06.22 ՀՕ-151-Ն) 1. Քրեական հետապնդման մեջ չգտնվող դատավորի մասնակցությամբ ապացուցողական գործողություն կատարելու անհրաժեշտության դեպքում մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը ապացուցողական գործողությունն սկսելուց առնվազն մեկ օ

Ամբողջ Տեքստ

Հոդված 53. Քրեական հետապնդման մեջ չգտնվող դատավորի

մասնակցությամբ ապացուցողական գործողություններ կատարելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդին իրազեկելը (վերնագիրը փոփ. 09.06.22 ՀՕ-151-Ն) 1. Քրեական հետապնդման մեջ չգտնվող դատավորի

մասնակցությամբ ապացուցողական գործողություն կատարելու անհրաժեշտության դեպքում մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը ապացուցողական գործողությունն սկսելուց առնվազն մեկ օր առաջ իրազեկում է Բարձրագույն դատական խորհրդին, իսկ առանց դատարանի թույլտվության իրականացվող ապացուցողական գործողության մասին՝ նաև համապատասխան դատավորին:

2. Քրեական հետապնդման մեջ չգտնվող դատավորի

մասնակցությամբ ապացուցողական գործողությունը կատարվում է նախապես դատավորի հետ համաձայնեցված ժամանակ և վայրում, բացառությամբ դատարանի թույլտվությամբ իրականացվող ապացուցողական գործողության: Ապացուցողական գործողությունը իրականացնելիս առավելագույն չափով ապահովվում է ապացուցողական գործողության գաղտնիությունը, դատավորի հեղինակության և անկախության նկատմամբ հարգանքը՝ բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն:

3. Սույն հոդվածում ամրագրված պահանջների խախտմամբ ապացուցողական գործողություն իրականացվելու դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը համապատասխան անձանց պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ դիմում է գլխավոր դատախազին կամ քննչական մարմնի ղեկավարին:

4. Գլխավոր դատախազից կամ քննչական մարմնի ղեկավարից ողջամիտ ժամկետում պատասխան չստանալու դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս պաշտոնական հայտարարությամբ: (53-րդ հոդվածը փոփ., խմբ. 25.03.20 ՀՕ-197-Ն, փոփ.

09.06.22 ՀՕ-151-Ն) (25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ )

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել