ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 60 — Դատավորի անձնական գործը 1.
Ամփոփում
Հոդված 60. Դատավորի անձնական գործը 1. Դատական դեպարտամենտը յուրաքանչյուր դատավորի վերաբերյալ կազմում և վարում է անձնական գործ: 2. Դատավորի անձնական գործը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները. 1) տեղեկություններ` դատավորի անվան, ազգանվան, ծննդյան տարեթվի, մշտական բնակության վայրի, կրթության և օտար լեզուների իմացության մասին, 2) դատավորի նշանակման մասին ակտի պատճենը կամ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի հայտարարությունը՝ իրավունքի ուժով դատ
Ամբողջ Տեքստ
Հոդված 60. Դատավորի անձնական գործը 1. Դատական դեպարտամենտը յուրաքանչյուր դատավորի վերաբերյալ կազմում և վարում է անձնական գործ:
2. Դատավորի անձնական գործը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները. 1) տեղեկություններ` դատավորի անվան, ազգանվան, ծննդյան տարեթվի, մշտական բնակության վայրի, կրթության և օտար լեզուների իմացության մասին, 2) դատավորի նշանակման մասին ակտի պատճենը կամ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի հայտարարությունը՝ իրավունքի ուժով դատավորի նշանակված լինելու մասին, դատավորի ստորագրած երդման տեքստը. 3) տեղեկություններ` Արդարադատության ակադեմիայում ուսանելու ընթացքում առաջադիմության և դատարանում փորձաշրջանի ընթացքի վերաբերյալ. 4) տեղեկություններ` դատավորի պաշտոնում աշխատելու ժամանակ դատավորի անցած վերապատրաստման դասընթացների և ժամաքանակի վերաբերյալ. 5) դատավորի նկատմամբ կարգապահական և լիազորությունների դադարեցման վարույթ հարուցելու, վարույթը կարճելու, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու, դատավորին պատասխանատվության ենթարկելու, դատավորի լիազորությունները դադարեցնելու կամ դադարելու վերաբերյալ փաստաթղթերի պատճենները. 6) դատավորի գործունեության գնահատման արդյունքների վերաբերյալ որոշումները և դրանց նախագծերի վերաբերյալ դատավորի նկատառումները:
3. Բարձրագույն դատական խորհուրդը կարող է սահմանել անձնական գործում ներառվող այլ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են Բարձրագույն դատական խորհրդի լիազորություններն արդյունավետ իրականացնելու համար:
4. Սույն հոդվածի 2-րդ մասի 3-6-րդ կետերում և 3-րդ մասում նշված, ինչպես նաև դատավորի մշտական բնակության վայրի վերաբերյալ տեղեկությունները հրապարակման ենթակա չեն, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Դատավորից բացի, իրենց լիազորություններն իրականացնելիս նրա անձնական գործին իրավունք ունեն ծանոթանալու Հանրապետության նախագահը, դատավորի նկատմամբ վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմինը և Բարձրագույն դատական խորհուրդը:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
