ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 74 — Ջրային հարաբերություններում գրանցման ենթակա փաստաթղթերը Ջրային հարաբերություններում գրանցման են ենթակա՝ 1) ջրօգտագործման թույլտվությունները.
Ամփոփում
Հոդված 74. Ջրային հարաբերություններում գրանցման ենթակա փաստաթղթերը Ջրային հարաբերություններում գրանցման են ենթակա՝ 1) ջրօգտագործման թույլտվությունները. 2) ջրօգտագործման իրավունքների փոխանցման պայմանագրերը և դրանցում փոփոխությունները. 3) սերվիտուտները. 4) (կետն ուժը կորցրել է 23.06.15 ՀՕ-108-Ն) 5) ջրային համակարգերի կառավարման իրավունքի փոխանցման պայմանագրերը և դրանցում փոփոխությունները: Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված փաստաթղթերը ենթակա
Ամբողջ Տեքստ
Հոդված 74. Ջրային հարաբերություններում գրանցման ենթակա փաստաթղթերը Ջրային հարաբերություններում գրանցման են ենթակա՝ 1) ջրօգտագործման թույլտվությունները. 2) ջրօգտագործման իրավունքների փոխանցման պայմանագրերը և դրանցում փոփոխությունները. 3) սերվիտուտները. 4) (կետն ուժը կորցրել է 23.06.15 ՀՕ-108-Ն) 5) ջրային համակարգերի կառավարման իրավունքի փոխանցման պայմանագրերը և դրանցում փոփոխությունները: Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված փաստաթղթերը ենթակա են պետական գրանցման պետական ջրային կադաստրում, իսկ 3-5-րդ կետերում նշվածները` անշարժ գույքի գրանցման պետական լիազորված մարմնում: Գրանցման հիմք հանդիսացող փաստաթղթերի բնագրերի մեկական օրինակները պահպանվում են գրանցում իրականացնող մարմիններում: Նշված փաստաթղթերի պատճենների տրամադրումը կատարվում է օրենսդրությամբ սահմանված կարգով: Սույն հոդվածում նշված փաստաթղթերին հասարակայնության ծանուցումը կատարվում է օրենսդրությամբ սահմանված կարգով: Սույն հոդվածում նշված փաստաթղթերի գրանցումն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով: (74-րդ հոդվածը փոփ.
23.06.15 ՀՕ-108-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
