ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀԱՐԱՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ԵՎ «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 18 — ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ 1.
Ամփոփում
Հոդված 18. Հ ԱՇՎԱՌՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ 1. Բացի սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված վճարային պահանջներից, ԷԲ ընկերությունների նկատմամբ առկա կետանցված վճարային պահանջները, եթե դրանք ծագել են մինչև մասնավորեցման պահը, ներկայացվում են հաշվառման ադմինիստրատորին: 2. Ադմինիստրատորի կողմից պարտադիր հաշվառվում են փոքր հիդրոէլեկտրակայանների պահանջները մինչև մասնավորեցման պահը էլեկտրաէներգետիկական համակարգ առաքված, սակայն չվճարված էլեկտրաէ
Ամբողջ Տեքստ
Հոդված 18. Հ ԱՇՎԱՌՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ 1. Բացի սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված վճարային պահանջներից, ԷԲ ընկերությունների նկատմամբ առկա կետանցված վճարային պահանջները, եթե դրանք ծագել են մինչև մասնավորեցման պահը, ներկայացվում են հաշվառման ադմինիստրատորին:
2. Ադմինիստրատորի կողմից պարտադիր հաշվառվում են փոքր հիդրոէլեկտրակայանների պահանջները մինչև մասնավորեցման պահը էլեկտրաէներգետիկական համակարգ առաքված, սակայն չվճարված էլեկտրաէներգիայի գնի չափով:
3. Եթե սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան հաշվառման ենթակա պահանջները սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետում չեն հաշվառվել, ապա դրանք բավարարման ենթակա չեն:
4. Եթե պահանջը ենթակա է հաշվառման, ապա սույն օրենքի ընդունման պահից հետո` 76-րդ օրվանից սկսած, արգելվում է դրանց բավարարումը ԷԲ ընկերությունների կողմից, և ավարտվում են այդ պահանջների բռնագանձման կատարողական վարույթները:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
