Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 24.02.2008Թ. ԹԻՎ 24-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 24.02.2008Թ. ԹԻՎ 24-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-211 մարտի, 2008 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-21)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 1 մարտի 2008թ. ՍԴԱՈ - 21 | ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 24.02.2008Թ. ԹԻՎ 24-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 24.02.2008Թ. ԹԻՎ 24-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԳՈՐԾՈՎ

ՀՀ Սահմանադրության 100 հոդվածի 3.1. կետի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի պահանջներից ելնելով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածի 3- րդ մասի «ՀՀ Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումի հիման վրա «Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 24.02.2008թ. թիվ 24-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Հաշվի առնելով, որ «ՀՀ Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումի հիման վրա «Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 24.02.2008թ. թիվ 24-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ» գործը և ՍԴ-ի կողմից քննության ընդունված «ՀՀ Նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանի դիմումի հիման վրա «Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 24.02.2008թ. թիվ 24-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 39 հոդվածի նշված գործերը միավորել և քննել դատարանի նույն նիստում։

3. «ՀՀ Նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումների հիման վրա «Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 24.02.2008թ. թիվ 24-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ» միավորված գործի դատաքննությունն սկսել 2008թ. մարտի 4-ին, ժամը 11.00-ին։ Այդ կապակցությամբ ուժը կորցրած համարել ՀՀ սահմանադրական դատարանի 28.02.2008թ. ՍԴԱՈ-19 աշխատակարգային որոշման 2-րդ կետը։

4. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածի 5-րդ մասի գործով զեկուցողներ նշանակել ՀՀ սահմանադրական դատարանի անդամներ Հ. Դանիելյանին, Ֆ. Թոխյանին, Հ. Նազարյանին, Վ. Պողոսյանին։

5. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74 հոդվածի 9-րդ մասի հիման վրա գործի դատաքննությունն անցկացնել բանավոր ընթացակարգով:

6. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74 հոդվածի 4-րդ մասի նշված գործը քննելիս որպես պատասխանող կողմ ներգրավել ընտրության արդյունքներն ամփոփող պետական մարմնին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին։

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74 հոդվածի 4-րդ մասի հիմքերով սույն գործով որպես հարակից պատասխանողներ իրենց իրավասությունների հետ կապված հարցերով, ներգրավել ՀՀ դատախազությանը, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությանը, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

1 մարտի 2008 թվականի

ՍԴԱՈ-21

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
1 մարտի, 2008 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-21
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել