Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 135 — Հիվանդության հետևանքով պատժից ազատելու մասին միջնորդություն ներկայացնելը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 135AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 135 — Հիվանդության հետևանքով պատժից ազատելու մասին միջնորդություն ներկայացնելը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 135. Հիվանդության հետևանքով պատժից ազատելու մասին միջնորդություն ներկայացնելը 1. Հիվանդության հետևանքով պատժից ազատելու միջնորդությունը օրենքով սահմանված դեպքերում դատարան է ներկայացնում պրոբացիայի ծառայողը կամ քրեակատարողական հիմնարկի պետը, դատապարտյալը կամ նրա փաստաբանը՝ բժշկական կամ հոգեբուժական հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Միջնորդության հետ միաժամանակ ներկայացվու

Ամբողջ Տեքստ

Հոդված 135. Հիվանդության հետևանքով պատժից ազատելու մասին միջնորդություն ներկայացնելը 1. Հիվանդության հետևանքով պատժից ազատելու միջնորդությունը օրենքով սահմանված դեպքերում դատարան է ներկայացնում պրոբացիայի ծառայողը կամ քրեակատարողական հիմնարկի պետը, դատապարտյալը կամ նրա փաստաբանը՝ բժշկական կամ հոգեբուժական հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Միջնորդության հետ միաժամանակ ներկայացվում են համապատասխան հանձնաժողովի եզրակացությունը և դատապարտյալի անձնական գործը։

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված բժշկական կամ հոգեբուժական հանձնաժողովի եզրակացության անհրաժեշտության դեպքում սույն հոդվածի 1-ին մասում նշված սուբյեկտները, ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող մասնագիտացված կազմակերպությունը կարող են դիմել համապատասխան հանձնաժողով՝ եզրակացություն ստանալու նպատակով։

3. Եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված մեկից ավելի անձինք հիվանդության հետևանքով պատժից ազատելու միջնորդություն են ներկայացնում դատարան, ապա միջնորդությունները քննվում են այն դատավորի վարույթում, որի վարույթում գտնվում է ժամանակագրական առումով առաջինը ներկայացված միջնորդությունը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել