Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԹԻՎ 6-782 ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՎԱԾ «ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՎԵՐՏԱՌՈՒԹՅԱՄԲ Պ-667-19.06.2020-ՊԻ-010/2ամբ. ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԹԻՎ 6-782 ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՎԱԾ «ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՎԵՐՏԱՌՈՒԹՅԱՄԲ Պ-667-19.06.2020-ՊԻ-010/2ամբ. ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-22230 նոյեմբերի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-222)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 30 նոյեմբերի 2020թ. ՍԴԱՈ - 222 | «ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԹԻՎ 6-782 ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՎԱԾ «ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՎԵՐՏԱՌՈՒԹՅԱՄԲ Պ-667-19.06.2020-ՊԻ-010/2ամբ. ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԹԻՎ 6-782 ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՎԱԾ «ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՎԵՐՏԱՌՈՒԹՅԱՄԲ Պ-667-19.06.2020-ՊԻ-010/2ամբ. ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Ռոբերտ Քոչարյանի թիվ 6-782 դիմումի հիման վրա ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «ՀՀ Սահմանադրության փոփոխություններ» վերտառությամբ Պ-667-19.06.2020-ՊԻ-010/2ամբ. նորմատիվ իրավական ակտի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը,

ՊԱՐԶԵՑ

.

1. Ռոբերտ Քոչարյանի թիվ 6-782 դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2020 թվականի հունիսի 25-ին: Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է. «ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «ՀՀ Սահմանադրության փոփոխություններ» վերտառությամբ Պ-667-19.06.2020-ՊԻ-010/2ամբ. նորմատիվ իրավական ակտը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, 29-րդ, 61-րդ, 63 հոդվածներին հակասող և անվավեր, քանի որ վիճարկվող Սահմանադրության փոփոխությունների միջոցով Սահմանադրական դատարանի որոշ դատավորների լիազորությունների գործող իշխանության կողմից դադարեցումը, այնքանով, որքանով չի նախատեսում այդ դատավորներին մակագրված գործերը նրանց կողմից սահմանված կարգով նախապատրաստելու և այդ գործերով վերջնական որոշման կայացմանը մասնակցելու հնարավորություն, խախտում է դիմողի Մարդու իրավունքների կոնվենցիայի 6-րդ հոդվածով և Սահմանադրության 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը և հանգեցնում դիմողի նկատմամբ անձնական հատկանիշներով պայմանավորված խտրական վերաբերմունքի»:

2. Դիմողի կարծիքով ըստ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի Եվրոպական դատարան դիմելու պահանջները բացարձակ չեն, և գոյություն ունեն հատուկ հանգամանքներ, որոնց դեպքում դիմողն ազատվում է ներպետական պաշտպանության միջոցներից օգտվելու պարտականությունից: Այս համատեքստում Եվրոպական դատարանն իր նախադեպերից մեկում արձանագրել է, որ այն դեպքերում, երբ դիմումատուին կոնկրետ միջոց օգտագործել պարտադրելը գործնականում ողջամիտ չէ և իրենից ներկայացնում է Կոնվենցիայի 34-րդ հոդվածով նախատեսված անհատական գանգատի իրավունքի իրականացման անհամաչափ խոչընդոտ, դիմումատուն այդ պահանջը բավարարելուց ազատված է: Եվրոպական դատարանի վերոնշյալ դիրքորոշումները հավասարապես կիրառելի են նաև այս դեպքում հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիմողի նկատմամբ կիրառվելիք նորմատիվ իրավական ակտը, որը հանգեցնում է ՀՀ Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված իրավունքների խախտման, հնարավոր չէ վիճարկել այլ կերպ, քան Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելով: Դիմողն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունում գործող որևէ դատարան բացառությամբ Սահմանադրական դատարանի, իրավասու չէ իրականացնելու սահմանադրական արդարադատություն, իսկ տվյալ դեպքում վիճարկվում է «ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «ՀՀ Սահմանադրության փոփոխություններ» նորմատիվ իրավական ակտը, որի սահմանադրականության հարցը պարզելու լիազորությամբ օժտված միակ դատարանը Սահմանադրական դատարանն է, ինչը նշանակում է, որ օբյեկտիվորեն ներպետական դատական պաշտպանության այլ միջոցներ առկա չեն, որոնք հնարավոր լինի սպառել, իսկ այդ պատճառաբանությամբ դիմումի վարույթ ընդունելը մերժելը կհանգեցնի դիմողի դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի խախտման: Ազգային ժողովի կողմից ընդունված «ՀՀ Սահմանադրության փոփոխություններ» վերտառությամբ Պ-667-19.06.2020-ՊԻ-010/2ամբ. նորմատիվ իրավական ակտը հանգեցնում է դիմողի ՀՀ Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված արդար դատաքննության, խտրականության արգելքի իրավունքների խախտման: Արդյունքում դիմողը գտնում է, որ վիճարկվող սահմանադրական փոփոխությունների միջոցով Սահմանադրական դատարանի որոշ դատավորների լիազորությունների գործող իշխանության կողմից դադարեցումն այնքանով, որքանով չի նախատեսում այդ դատավորներին մակագրված գործերը նրանց կողմից սահմանված կարգով նախապատրաստելու և այդ գործերով վերջնական որոշման կայացմանը մասնակցելու հնարավորություն, խախտում է դիմողի Մարդու իրավունքների կոնվենցիայի 6-րդ հոդվածով և Սահմանադրության 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը:

3. Ելնելով դիմումի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի պահանջներով` Սահմանադրական դատարանը գտնում է, որ Ռոբերտ Քոչարյանի թիվ 6-782 անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. դիմողը 2020 թվականի հունիսի 25-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումով վիճարկում է Սահմանադրության Ազգային ժողովի կողմից 2020 թվականի հունիսի 22-ին ընդունված փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտել 2020 թվականի հունիսի 26-ին: Այլ կերպ, դիմողը վիճարկում է Սահմանադրության Ազգային ժողովի կողմից ընդունված փոփոխությունները: Մինչդեռ, Սահմանադրությամբ Սահմանադրական դատարանին վերապահված լիազորությունները չեն ներառում Սահմանադրության ընդունված փոփոխությունների Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելը, ուստի Սահմանադրության ընդունված փոփոխությունները ենթակա չեն Սահմանադրական դատարանին: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: Քանի որ դիմողի կողմից վիճարկվում է Սահմանադրության ընդունված փոփոխությունները, այսինքն դիմումում բարձրացվել է Սահմանադրական դատարանին ոչ ենթակա հարց, ուստի սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման: Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը Սահմանադրական դատարանը

ՈՐՈՇԵՑ

.

«Ռոբերտ Քոչարյանի թիվ 6-782 դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված «ՀՀ Սահմանադրության փոփոխություններ» վերտառությամբ Պ-667-19.06.2020-ՊԻ-010/2ամբ. նորմատիվ իրավական ակտի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

30 նոյեմբերի 2020 թվականի

ՍԴԱՈ-222

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
30 նոյեմբերի, 2020 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-222
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել