Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 473 — Հանցագործության մասին չհայտնելը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 473AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 473 — Հանցագործության մասին չհայտնելը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 473. Հանցագործության մասին չհայտնելը 1. Հաստատապես հայտնի նախապատրաստվող կամ հանցափորձի փուլում գտնվող, սույն օրենսգրքի 133-րդ, 149-րդ, 153-րդ, 155-րդ, 166-րդ, 188-րդ, 189-րդ, 198-րդ, 252-րդ, 258-րդ, 291-րդ, 292-րդ, 308-րդ, 309-րդ, 310-րդ, 315-318-րդ, 320-րդ, 323-րդ, 331-333-րդ, 335-րդ, 336-րդ, 338-րդ, 340-րդ, 393-րդ, 394-րդ, 397-399-րդ, 418-րդ-420-րդ, 423-425-րդ, 450-րդ կամ 451-րդ հոդվածով նախատեսված հանցագործության մասին իրավասու մարմնին

Ամբողջ Տեքստ

Հոդված 473. Հանցագործության մասին չհայտնելը 1. Հաստատապես հայտնի նախապատրաստվող կամ հանցափորձի փուլում գտնվող, սույն օրենսգրքի 133-րդ, 149-րդ, 153-րդ, 155-րդ, 166-րդ, 188-րդ, 189-րդ, 198-րդ, 252-րդ, 258-րդ, 291-րդ, 292-րդ, 308-րդ, 309-րդ, 310-րդ, 315-318-րդ, 320-րդ, 323-րդ, 331-333-րդ, 335-րդ, 336-րդ, 338-րդ, 340-րդ, 393-րդ, 394-րդ, 397-399-րդ, 418-րդ-420-րդ, 423-425-րդ, 450-րդ կամ 451-րդ հոդվածով նախատեսված հանցագործության մասին իրավասու մարմնին չհայտնելն այն ժամանակահատվածում, երբ հնարավոր էր կանխել հանցանքի կատարումը կամ դրա հետևանքների առաջացումը` պատժվում է տուգանքով՝ առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ ամիս ժամկետով:

2. Հաստատապես հայտնի նախապատրաստվող կամ հանցափորձի փուլում գտնվող հանցագործության մասին իրավասու մարմնին չհայտնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե իր ձեռնարկած միջոցներով կանխել է հանցանքի կատարումը կամ հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացումը:

3. Հանցանք կատարողը կամ տվյալ հանցագործության հանցակիցը ենթակա չէ քրեական պատասխանատվության հաստատապես հայտնի նախապատրաստվող կամ հանցափորձի փուլում գտնվող հանցագործության մասին իրավասու մարմնին չհայտնելու համար:

4. Անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության իր ամուսնու կամ մերձավոր ազգականի կողմից նախապատրաստվող կամ հանցափորձի փուլում գտնվող հանցագործության մասին չհայտնելու համար:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել