ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2023 թվականի փետրվարի 10 - ին «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ » ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝ 1) 1.4-րդ կետը «ուսուցման» բառից հետո լրացնել «, ներառյալ արտադպրոցական» բառերով. 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.2-րդ կետով. «3.2) արտադպրոցական ծրագիր ՝ երեխաների հետաքրքրությունները, նախասիրությունները, կարողունակությունները, ինտելեկտուալ զարգացման մակարդակը, ստեղծարար հմտությունները, ֆիզիկական ունակությունները, մարդկային կապիտալը զարգացնող ու կատարելագործող, ֆորմալ (հիմնական) կրթական ծրագիրը լրացնող ուսուցման ծրագիր.». 3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-ին կետով. «15.1) արտադպրոցական կազմակերպություն , կենտրոն ՝ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում, որն իրականացնում է արտադպրոցական ծրագիր.»։ Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետից հանել «դաստիարակության» բառը։ Հոդված 3 . Օրենքի 20-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ « Հոդված 20. Արտադպրոցական կրթություն ը 1. Արտադպրոցական կրթության նպատակն է զարգացնել երեխաների սոցիալական, ինքնասպասարկման և ինտելեկտուալ հմտությունները, ձևավորել ու զարգացնել անձի` որպես քաղաքացու արժեհամակարգը, բազմաֆունկցիոնալ կարողություններն ու փափուկ հմտությունները, նպաստել հոգևոր, գեղագիտական, ֆիզիկական, ռազմահայրենասիրական, տեխնիկական, բնապահպանական գիտելիքների ձեռքբերմանը և նախամասնագիտական կողմնորոշմանը՝ խթանելով մարդկային կապիտալի զարգացումը։
2. Պետությունը երաշխավորում է արտադպրոցական կրթության ու դաստիարակության համակարգի ստեղծումը և գործունեությունը, ապահովում առանձին ուղղություններով արտադպրոցական ծրագրերի իրականացման ու ծառայությունների տրամադրման հավասար հնարավորությունը՝ ի նպաստ երեխայի լավագույն շահի։
3. Արտադպրոցական ծրագրերը կարող են սահմանվել մշակույթի և արվեստի, տեխնիկական, հումանիտար, հասարակագիտական և բնագիտական, սպորտային և մարզական, ճանաչողական և բնապահպանական, ոլորտային հետազոտական, արշավային, զբոսաշրջային ուղղություններով։
4. Արտադպրոցական ծրագրերը կարող են իրականացվել արտադպրոցական կազմակերպություններում, մշակութային կազմակերպություններում, կենտրոններում, ակումբներում, ճամբարներում, ինչպես նաև արշավներ, զբոսաշրջություն կազմակերպող, բնապահպանական արտադպրոցական ծրագիր իրականացնող կազմակերպություններում:
5. Արտադպրոցական ծրագրեր իրականացնող, ինչպես նաև մանկավարժական աշխատողին ներկայացվող պահանջները բավարարող անձինք կարող են իրենց նախաձեռնությամբ մասնակցել տվյալ ուղղությամբ սահմանված գիտելիքների իմացության և կարողությունների տիրապետման աստիճանի գնահատմանն ուղղված կամավոր ատեստավորման։
6. Ատեստավորման դրական արդյունքը հիմք է արտադպրոցական կազմակերպությունների ու կենտրոնների մանկավարժական աշխատողների նկատմամբ լրավճար սահմանելու համար։
7. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ուղղություններով արտադպրոցական ծրագրերը երաշխավորում է կրթության պետական կառավարման լիազոր մարմինը:»։ Հոդված 4 . Օրենքի 36-րդ հոդվածում՝ 1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով. «5.1) հաստատում է պետական արտադպրոցական կազմակերպությունների, կենտրոնների օրինակելի կանոնադրությունները.». 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.3-6.5-րդ կետերով. «6.3) սահմանում է պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրավճարի տրամադրման կարգը. 6.4) սահմանում է արտադպրոցական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների և կենտրոնների մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկն ու դրանց նկարագրերը. 6.5) սահմանում է պետական և համայնքային արտադպրոցական կազմակերպությունների և կենտրոնների` պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները և մեթոդաբանությունը.»։ Հոդված 5. Օրենքի 37-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-3.3-րդ կետերով. «3.1) մշակում և հաստատում է արտադպրոցական ծրագրի ձևաչափը և վերջնարդյունքները՝ ըստ սահմանված ուղղությունների. 3.2) հաստատում է արտադպրոցական կազմակերպությունների և կենտրոնների ներկայացրած արտադպրոցական ծրագրերի երաշխավորման կարգը. 3.3) հաստատում է արտադպրոցական կազմակերպությունների, կենտրոնների` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը.»: Հոդված 6. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 4-րդ հոդվածով և 5-րդ հոդվածով լրացվող 3.2-րդ և 3.3-րդ կետերով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում, իսկ 5-րդ հոդվածով լրացվող 3.1-ին կետով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ տասներկուամսյա ժամկետում։ Հանրապետության նախագահ Վ. Խ ԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2023 թ. փետրվարի 23 Երևան ՀՕ-26-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 փետրվարի 2023 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-26-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (06.03.2023-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2023.02.20-2023.03.05 Պաշտոնական հրապարակման օրը 24.02.2023 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 10.02.2023 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 23.02.2023 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 06.03.2023 Հիմնական ակտ 10.02.2023, ՀՕ-26-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 14.04.1999, ՀՕ-297 14.04.1999, ՀՕ-297 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 10 փետրվարի, 2023 թ.
- Գործի #:
- ՀՕ-26-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
