ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 101 — Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի գործողությունները դատապարտյալի ծանր հիվանդության կամ մահվան դեպքում 1.
Ամփոփում
Հոդված 101. Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի գործողությունները դատապարտյալի ծանր հիվանդության կամ մահվան դեպքում 1. Դատապարտյալի ծանր հիվանդության կամ մահվան դեպքում քրեակատարողական հիմնարկի վարչակազմն այդ մասին անհապաղ տեղեկացնում է նրա մերձավոր ազգականներին ու պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։ 2. Մահացած դատապարտյալի դին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսվա
Ամբողջ Տեքստ
Հոդված 101. Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի գործողությունները դատապարտյալի ծանր հիվանդության կամ մահվան դեպքում 1. Դատապարտյալի ծանր հիվանդության կամ մահվան դեպքում քրեակատարողական հիմնարկի վարչակազմն այդ մասին անհապաղ տեղեկացնում է նրա մերձավոր ազգականներին ու պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։
2. Մահացած դատապարտյալի դին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված գործողությունների իրականացումից հետո հանձնվում է նրա մերձավոր ազգականներին կամ համապատասխան դիմում ներկայացնող անձին։ Այդպիսիք չլինելու դեպքում դատապարտյալի հուղարկավորումն իրականացվում է պետական միջոցների հաշվին։ Գ Լ ՈՒ Խ 20 ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԿԱՄ ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
